Կիևում սպասվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի նոր մատակարարումներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Կիևում սպասվում են Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի նոր մատակարարումներ](/timthumb.php?src=disc/27-07-24/1faf629368bb02e33f0bcee65e9e6654.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է երկիր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի առաջիկա մատակարարումների մասին։
«Պատրիոտն ավելի շատ կլինի»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրել է Երմակը իր Telegram ալիքում՝ այլ մանրամասներ չհայտնելով։Ապրիլի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան կցանկանար ունենալ 25 Patriot համակարգ։ Հունիսի 8-ին նա հայտնել էր, որ Կիևը պայմանավորվածություններ է ձեռք բերել արևմտյան երկրների հետ հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի մատակարարման շուրջ։ Հուլիսի 21-ին նա հայտնել էր, որ Patriot համալիրը երկիր է ժամանել Գերմանիայից։