Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։ 

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1%, որը թեև բարձր է մայիսի ցուցանիշից, սակայն տարեսկզբի ցուցանիշների համեմատ էականորեն ավելի ցածր է: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր տնտեսական աճերը պայմանավորված էին ժամանակավոր գործոններով (ՌԴ-ից մարդկանց և կապիտալի ներհոսքի կտրուկ աճ, արտահանման և վերաարտահանման պահանջարկի աճ և այլն), որոնց դերն արագորեն կրճատվում է վերջին ամիսներին՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղմանը: Այս միտումն ակնկալվում է նաև գալիք ամիսներին:

Հիմնականում ոսկերչական գործունեության՝ ոսկու վերաարտահանման կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, եթե արտահանման և ներմուծման ծավալներից նվազեցնենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի (ըստ էության՝ ոսկու վերաարտահանման մասը) ծավալները, ապա կստացվի, որ արտահանման ծավալը նվազել է 15.6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 10.0%-ով: Սա բավական մտահոգիչ է, քանի որ մի կողմից՝ մատնանշում է ՀՀ արտահանման պոտենցիալի կորստի, մյուս կողմից՝ ներքին պահանջարկի նվազման մասին:

Պետական բյուջեի ցուցանիշները թերակատարվել են: Հարկային եկամուտներն էականորեն թերակատարվել են բյուջեով սահմանված պլանի նկատմամբ՝ բյուջեով հաստատված 1,304.2 մլրդ դրամի փոխարեն փաստացի կազմելով 1,187.6 մլրդ դրամ՝ 116.6 մլրդ դրամով պակաս: Բյուջեի ծախսերը ևս թերակատարվել են՝ շուրջ 130.0 մլրդ դրամով: Հատկանշական է, որ թերակատարումն արձանագրվել է ընթացիկ ծախսերի գծով, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 5.1 մլրդ դրամով: Վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտում մեծ ծավալով ծախսերի իրականացմամբ:

Վարկերի աճը շարունակում է մեծամասամբ պայմանավորված լինել սպառողական և հիփոթեքային վարկերի աճերով: 2024թ. սպառողական վարկերի աճի տեմպը բավական բարձր է եղել և վերջին ամիսներին շարունակել է արագանալ՝ հունիսին հասնելով 29.5%-ի: Միևնույն ժամանակ հիփոթեքային վարկերի աճը նույնպես բավական բարձր է՝ 22.5%: Այս աճերը մտահոգիչ են, քանի որ, փաստորեն, տնային տնտեսությունների պարտավորությունները (վարկերը) աճում են նրանց եկամուտներից (աշխատավարձ, դրամական փոխանցումներ և այլն) էականորեն ավելի բարձր տեմպով: 

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ամենադիտված