Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ` անհայտ … սեղանի սփռոց

ՖՈՏՈ

Սեղանի սփռոցները օգտագործվել են առօրյա կյանքում հին ժամանակներից սկսած: Այս կենցաղային իրը արտացոլել է հին ժողովուրդների պատմությունը, մշակույթը և ավանդույթները: Հնում սփռոցները համարվել են բարեկեցության և հարստության նշան: Միայն ստրուկներն ու բնակչության ամենաաղքատ հատվածներն են նստել ուտելու առանց սփռոցի սեղանի շուրջ:

Առաջին անգամ սեղանի սփռոցներ օգտագործվել են Հին Եգիպտոսում: Այն ժամանակներում  եգիպտացիներն արդեն իսկ կարողանում էին  բամբակից կամ վուշից  նուրբ գործվածքներ արտադրել:  Եգիպտոսյան գործվածքները, որոնց օրինակները պահպանվել են անգամ մինչև մեր ժամանակները, թույլ են տալիս բավականին վստահորեն փաստել, որ այն ժամանակ արտադրվող գործվածքը  բավականին բարակ է եղել, և ունեցել է գունավոր ասեղնագործության տարրեր: Ոսկե թելերով ասեղնագործված   թանկարժեք սեղանի սփռոցներ պատրաստվել են նաև  Պարսկաստանում, Հրեաստանում, Հին Հռոմում և Հին Հունաստանում:

Միջերկրածովյան երկրներում սեղանը սկսել են  սփռոցներով ծածկել դեռևս մեր դարաշրջանից առաջ: Ինչպես և Հին Եգիպտոսում դրանք պատրաստվել են բամբակից կամ վուշից: Սկզբից սեղանի  սփռոցներն օգտագործվել են միայն իրենց հիմնական նպատակի համար, այսինքն գցվել են սեղանին միայն սնունդ ընդունելուց առաջ,  բայց ավելի ուշ դրանք սկսել են օգտագործվել որպես ներքին հարդարանքի տարրեր: Մինչև 15-րդ դարը միայն գեղեցկության համար սեղանը չեն ծածկել սփռոցով, սակայն Վերածննդի դարաշրջանի սկիզբին սեղանները սկսել են ծածկվել գեղեցիկ հարդարանքին համապատասխան գույների գործվածքներով: Անգամ հատուկ այդ նպատակի համար Արևելքից  թավշյա և մետաքսե գործվածքներ են ներկրվել: 

Այնուամենայնիվ, 18-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը, երբ տնային հարդարանքում  գերակշռում էր դասական ոճը՝  դեկորատիվ սփռոցներ գործնականում չեն օգտագործվել: Մանածագործությունը այդ ժամանակ հատկապես զարգացել էր Հոլլանդիայում և արտադրվում էր  հիմնականում սպիտակ սեղանի սփռոցներ: 19-րդ դարի կեսերից մարդիկ նորից սկսել են վերադառնալ դեկորատիվ սփռոցների և անձեռոցիկների օգտագործմանը, ինչին  մեծապես նպաստել էր Բիեդերմեյերան ոճի տարածմանը: Ներքին հարդարանքում սկսել են հեռանալ  խիստ ձևերից և կիրառել ժանյակներ և ասեղնագործության տարրեր: Նորաձևության մեջ են  մտել տարբեր գույներով ասեղնագործված և ձևավորված սպիտակ կամ այլ գույնի կտորներից պատրաստված շքեղ սեղանի սփռոցները:

Այդ ժամանակներում գրեթե յուրաքանչյու տանը կարելի էր տեսնել բազմաթիվ բարձեր և պուֆիկներ, որոնք ներդաշնակորեն զուգորդվում են մինչև հատակը հասնող երկար սփռոցներով պատված սեղաններին:
Ժամանակակից արտադրողները սպառողներին առաջարկում են սփռոցների հսկայական ընտրանի: Նրանք տարբերվում են չափով, գույնով, նախշով կամ նկարով, նյութի որակով  և կարող են բավարարել ցանկացած տնային տնտեսուհու ճաշակը: Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, բամբակից և վուշից գործված  սփռոցները ամենաշատն են գնահատում: Արտադրողները հաճախ սինթետիկ մանրաթելեր են ավելացնում բնական մանրաթելերին ՝ դարձնելով գործվածքները ավելի քիչ ճխլտվող:

Ներկայումս էլ ամենակարևոր հանդիսավոր առիթներին օգտագործվում են սպիտակ սփռոցներ, օրինակ հարսանեկան սեղանին: Տնային տնտեսուհիները հատկապես  սիրում են փայլուն ծավալուն նախշերով սպիտակ սեղանի սփռոցները:


Կ.Խաչիկյան

Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոց
Ամենադիտված