Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորի զորամասերից մեկի պարեկային ծառայությունում երեք ժամկետային զինծառայող է սպանվել․ պատմության այս օրը (06 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ


ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Միջուկային զենքի արգելման համար պայքարի համաշխարհային օր, «Աշխարհի բժիշկները խաղաղության համար» կազմակերպության համաշխարհային օր, Բոլիվիա՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1825 թ.), Յամայկա– Անկախության օր (Միացյալ Թագավորությունից՝ 1962 թ.), Արգենտինա՝ Երեխայի օր, Ռուսաստան՝ Երկաթուղային զորքերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1917-ծնվել է քանդակագործուհի, գրող Նվարդ Զարյանը։ 

1919– ծնվել է ռումինահայ նկարիչ Չիկ Տամատյանը:

1969 – ծնվել է եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանը։ 

1997 – վախճանվել է թատերական նկարիչ Սիմոն Ալաջալովը։

2002- Բաղրամյան զորավարժարանում սկսվել է հայ-ռուսական հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ օդուժի և մարտական կրակի կիրառմամբ: 

2003- Վանաձորի զորամասերից մեկի պարեկային ծառայությունում երեք ժամկետային զինծառայող է սպանվել: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության տեղեկատվության զինծառայողները սպանվել են «անհայտ անձանց կողմից արձակած կրակոցների հետևանքով»: 

2007- Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գարեգին Ազարյանը վերընտրվել է հանձնաժողովի նախագահ: 

2008– վախճանվել է իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ Յուրի Բարսեղովը:

2009-Կառավարությունը ազդարարել է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը։

2018- լույս է տեսել ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի մասին գրված Ուիլյամ Ռեմփլենի «Խաղացողը» գիրքը։

-Ֆրանսիայում վախճանվել է Միսաք Մանուշյանի հերոսական խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքրյանը։

2021- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երրորդ քվեարկությունից հետո ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

939—իսպանացիները ջախջախել են մավրերին Սալամանկիի ճակատամարտում։

988– պայմանականորեն ընդունված է համարել Ռուսիայում քրիստոնեության հռչակման օր:

118 — չինացի և ճապոնացի աստղագետները արձանագրել են գերնոր աստղի առաջացման լուսարձակում։

1221 —վախճանվել է  կաստիլիական ազնվական Դոմինիկը, որը հիմնադրել է Դոմինիկանցիների օրդենը։

1496—Բարտոլոմեո Կոլոմբոսը հիմնադրել է Սանտյագո-Դոմինգո քաղաքը՝ ներկայիս Դոմինիկյան հանրապետության մայրաքաղաքը։

1497—Բրիստոլ է վերադարձել Ջոն Կաբոտի արշավախումբը, որը հայտնաբերել էր Կանադան։

1538– հիմնադրվել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտան։

1585 —վախճանվել է Սիբիրի նվաճող Երմակ Տիմոֆեևիչը։

1657 – վախճանվել է զապորոժցի զորավար և պետական գործիչ Բոգդան Խմելնիցկին։

1660-վախճանվել է  իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեը։

1698- ծնվել է Իրանի շահ Նադիրը։

1723—ռուսական բանակի պարսկական արշավաքի ժամանակ ռուսները գրավել են Բաքուն։

1806– փաստացի դադարել է գոյություն ունենալ Սրբազան Հռոմեական կայսրությունը, քանի որ այդ կայսրության վերջին կայսր Ֆրանց 2-րդը հրաժարվել է գահից։

1825 —Չուկասակե քաղաքի կոնգրեսը հայտարարել է Վերին Պերուի անկախությունը, և երկիրը անվանել է Բոլիվիա։ 

1861 - Միացյալ Թագավորությունը զավթել է Լագոսը՝ Նիգերիան։

1881 —ծնվել է շոտլանդացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը, որը հայտնաբերել է պեննիցիլին հակաբիոտիկը։ 

1889-կայացել է բռնցքամարտիկների վերջին մարտը առանց բռնցքամարտի ձեռնոցների։

1890- հանցագործ Ուիլյամ Քեմլերը դարձել է էլեկտրական աթոռի վրա մահապատժի ենթարկված առաջին անձը։

1896 — Մադագասկարը հայտարարվել է ֆրանսիական գաղութ։

1917—Ռուսաստանում կազմավորվել է երկրորդ կոալիցիոն Ժամանակավոր կառավարությունը Կերենսկու գլխավորությամբ։

1918—Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ սպիտակգվարդիականները գրավել են Կազան քաղաքը։

1925 —սպանվել է քաղաքացիական պատերազմի հերոս զորահրամանատար Գրիգորի Կոտովսկին։

1940 - Խորհրդային Միությունը գրավել է Էստոնիան։

1945– ԱՄՆ-ն ատոմային ռումբ է նետել ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա:

1962 – Յամայկան հռչակել է իր անկախությունը Մեծ Բրիտանիայից։

1973— վտարանդության մեջ վախճանվել է Կուբայի նախկին դիկտատոր Բատիստան։

1991– բրիտանացի գիտնական, գյուտարար Թիմ Բերներս Լին կիրառության մեջ է դրել Համաշխարհային սարդոստայնի ծրագիրը։

1996-չեչեն գրոհայինները սկսել են գրոհը Գրոզնի քաղաքի վրա։

2012- վախճանվել է ամերիկացի վիրտուոզ ջութակահար Ռուջերո Ռիչին։

Կ. Խաչիկյան

Կիրկորովը պատմել է՝ ինչպես է Եվգենի Պետրոսյանն իրեն օգնել ազատվել կախվածությունիցՉինաստանն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%Վայոց ձորում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանաLouis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է
Ամենադիտված