Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «պադավատապետության» հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու տարբեր տրամաչափի ՔՊ-ականներ հայտարարում էին ծառայողական մեքենաների պարկը կրճատելու, «պադավատապետությանը» վերջ դնելու իրենց վճռականության մասին։

Ինչպես սովորաբար լինում է նրանց պարագայում, այս հայտարարությունն էլ խախտվեց, իսկ Հայաստանում ծառայողական մեքենաների թիվն ու արժեքը, ընդհակառակը, աճում է երկրաչափական պրոգրեսիայով։

Օրեր առաջ Սպիտակի համայնքապետարանը նոր 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա է գնել տեղական բյուջեի հաշվին։ 2024 թվականի արտադրության ամենագնացը Սպիտակի համայնքապետարանի 6 ծառայողական մեքենաներից մեկն է։ Թանկարժեք GEELY MONJARO-ն ծառայելու է ՔՊ-ական Քաջայր Նիկողոսյանին, որը, ի դեպ, առանց մեքենայի չէր երթևեկում։ Դեռ 2021-ին Սպիտակի համայնքապետին մեկ այլ՝ «Լեքսուս» մակնիշի ծառայողական մեքենա էր հասել Սպիտակին միացած Ջրաշեն գյուղից։ Դա Ջրաշենի այն ժամանակվա գյուղապետ Վահան Ուռուսյանն էր Դուբայից 10 հազար դոլարով ներմուծել, անհատույց նվիրել իր մերձավորին, ապա երկու ամիս անց նույն ավտոմեքենան համայնքի բյուջեի հաշվին, գրեթե կրկնակի թանկ՝ 20 հազար դոլարով գնել՝ որպես ծառայողական մեքենա։ Սպիտակի խոշորացումից հետո քրեական գործ էր հարուցվել ենթադրյալ խախտումներով ձեռքբերված «Լեքսուս»-ի գործով։ Ի վերջո այն Սպիտակ քաղաք գնաց՝ նորընտիր համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին ծառայելու։ Քրեական գործն՝ այդպես էլ դատարան չհասավ։ Այժմ էլ քաղաքապետի սիրտը բոլորովին նոր, չինական մեքենա է ուզել, ավագանու անդամներն էլ դակել են փաստաթուղթը։ Ընդամենը մեկ ամիս առաջ 1 միլիարդ 38 միլիոն դրամ էր հատկացրել ծառայողական նոր մեքենաների համար։ Բոլորն էլ «Վոլվո» մակնիշի և թանկարժեք։

Տնտեսական ու քաղաքական ծանր վիճակում գտնվող, անվտանգային բազում խնդիրներ ունեցող պետությունը ղեկավարում են սկզբունքներից զուրկ, պետական գանձարանը թալանող մի խմբակ, որի միակ նպատակը սեփական բարեկեցությունն է հարկատուների հաշվին։ 

Արսինե Արամյան

Լիգա 1-ը պատասխանել է Ռոնալդուին․ պորտուգալացուն հեգնել են Եգիպտոսում շնաձուկը հարձակվել է երկու զբոսաշրջիկի վրա․ կա զոհ «Wildberries»-ի հիմնադիրը 75 հարկանի երկնաքեր է գնել Բայդենն ափսոսում է, որ դուրս եկավ նախագահական մրցապայքարից և կարծում է, որ կհաղթեր Թրամփին Կանադայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս բոցավառվել է «Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գեւորգ Գրիգորյանի նոր ռոմանտիկ հոլովակը «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Համացանցում է հայտնվել Boeing 737-800-ի կործանման կադրերը (տեսանյութ) Երկրաշարժ՝ Կասպից ծովումՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՀարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբՈրոնք են 2025 թվականի հունվարի ամենավտանգավոր օրերը Լարսը փակ է բեռնատարների համար Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, ձերբակալություններ են սկսվելԱլիևը փոխհատուցում է պահանջել Ռուսաստանից Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում կիրակին Իջևանում (լուսանկարներ) ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում ռուսների գտնվելու կանոնները խստացնելու Բաքվի ծրագրերինԼավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​պայմանագրերովԽորվաթիայում նախագահական ընտրություններ ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է3-րդ ավիավթարն այսօր. Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Փորձագետը բացատրել է Ադրբեջանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջացումըԷլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարումՓորձագետ Բոբրովսկին նշել է այն երկրները, որոնք առավել շատ են շահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներիցՄանրամասներ՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի շղթայական վթարից․ կա զոհ և տուժածներ Հարավային Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ հարվածեցին ռուսական ազդեցությանը. Աբրահամյան Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Վթարային անջատումներ. մինչև ժամը 21:00-ը ջուր չի լինի Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում «Ազգը խելագարվե՞լ է». Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք ՀՀ նախկին նախագահների հետ բանավեճըՀրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհԵրևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ էՀովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր ԱՊՀ գագաթնաժողովն ամփոփել է տարինԱրարատի մարզում բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ Վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը. պատնության այս օրը ( 29 դեկտեմբեր)Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել, 179 մարդ համարվում է անհետ կորած, կան զոհերԱյրվել է ավտոբուս․ տուժածներ չկան «Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Երկրաշարժ է զգացվել Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Ամենադիտված