Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարագավանի վարչական ղեկավարի վրա ինքնաձիգով հարձակման մեջ կասկածվողները հայտնաբերվեցին

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ՝ օգոսոտսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի) ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի), ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ) համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների (վարչության պետ Արամ Հարությունյանի, բաժնի պետ Հունան Գարանյանի) հետ Բագրատաշենի անցակետի տարածքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Էդ խելքով սահմանը չես հատի» անվանումը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ Արամ Մանուչարյանը, ով կասկածվում է Տավուշի մարզի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ բռնություն կիրառելու և խուլիգանության համար, զարտուղի ճանապարհներով հասել է Բագրատաշենի սահմանային անցակետ և պատաստվում է լքել ՀՀ պետական սահմանը։

Ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասնում են անցակետ և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Հենց սահմանային անցակետը հատելու պահին Ա․ Մանուչարյանը ոստիկանների կողմից քննիչի որոշմամբ ձերբակալվում է և տեղափոխվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայր, որտեղ արդեն քննիչը միջնորդություն է ներկայացնում, որպեսզի Ա․ Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացվի։ Դատավորը դռնփական դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարում է քննիչի միջնորդությունը և Ա․ Մանուչարյանը դատարանից տեղափոխվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բագրատաշենի անցակետի տարածքում հայտնաբերվում է նաև «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որով նա եկել էր Բագրատաշենի անցակետ։ 

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվում է նաև կռվի մասնակիցներից Տավուշի մարզի բնակիչ Կալին Մանուչարյանի գտնվելու վայրը ու ոստիկանների կողմից ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ Կ․ Մանուչարյանը ինքնական ներկայանում է ոստիկանության Տավուշի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վարագավան բնակավայրի ղեկավարի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և ոստիկանները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ապա դրա արդյունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել էին, որ ժամը 16։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Կալին Մանուչարյանը 28-ամյա Դավիթ Կարապետյանի հետ միասին գնացել էին Վարագավան բնակավայրի վարչական ղեկավար 42-ամյա Արմեն Աբրահամյանի աշխատավայր, մտել նրա աշխատասենյակ և կենցաղային հարցերի շուրջ Կ․ Մանուչարյանը սկսել էր զրուցել վարչական ղեկավարի հետ, որը այնուհետև վերածվել էր վիճաբանության, որի ժամանակ Կ․ Մանուչարյանը հայտնել էր, որ գյուղի տերերը իրենք են ու սկսել էր հայհոյանքներ հնչեցնել Ա․ Աբրահամյանի հասցեին, հարձակվել նրա վրա և հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել փախուստի։ 

Արդեն վիրավոր վիճակում Ա․ Աբրահամյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դեպի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուղղությամբ հետապնդել էր նրան, այդ ընթացքում դպրոցին հարակից տարածքում Բերդ-Վարագավան ավտոճանապարհին վերջինս մեքենայի առջևը իր կողմից վարվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով փակել էր Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Միրզոյանը և Կ․ Մանուչարյանի հորեղբայրը, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Մանուչարյանը, ով ուղևորի նստատեղից իջել էր ձեռքին ունենալով ինքնաձիք, սկսել էր հայհոյանքներ հնչեցնել Վարագավանի վարչական ղեկավարի հասցեին, որ կսպանի, ապա մարտական դիրքի էր բերել ինքնաձիգը ու այդ պահին նրանց և Ա․ Աբրահամյանի միջև սկսվել էր փոխադարձ ծեծկռտուք, որի ընթացքում վարչական ղեկավարին հաջողվել էր Ա․ Մանուչարյանի ձեռքից խլել ինքնաձիգը, որից հետո Ա․ Մանուչարյանը դանակով փորձել էր հարվածել Ա․ Աբրահամյանին, որը նրան չէր հաջողվել և Կ․ Միրզոյանը «Mercedes»-ով դիմել էր փախուստի։

Դեպքի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ինքնաձիգը ոստիկանները ներկայացրել էին քննիչին։

Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է
Ամենադիտված