Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցության վերականգնմամբ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bbc.com-ն «Ինչո՞ւ Պուտինը գնաց Ադրբեջան» վերնագրով հոդվածում գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնաց Ադրբեջան այն ժամանակ, երբ ուկրաինական բանակի դեմ մարտեր են ընթանում Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի շրջանում։ Դա նրա առաջին այցն է Ադրբեջան երկու տարի առաջ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո։

Արևմուտքի կողմից մեկուսացվելուց հետո Պուտինը ձգտում է ամրապնդել իր կապերը դաշնակիցների հետ և գտնել նորերին: Նա դաշինքի պայմանագիր էր կնքել Ադրբեջանի հետ այն օրերին, երբ նրա բանակը ներխուժեց ուկրաինական տարածք։ Թեև Ադրբեջանի կառավարությունը լավ հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի և Արևմուտքի հետ, սակայն երբեք էլ երես չի թեքել Պուտինից։ Ներկայիս պետական այցը նաև հնարավորություն է Ռուսաստանի ղեկավարի համար՝ աշխարհին ցույց տալու, որ ունի աջակցություն։

Հատկանշական է նաև այն, որ մինչ Ադրբեջան այցը Պուտինը պետական այցեր է կատարել Հյուսիսային Կորեա և Վիետնամ։

Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան դադարեցրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Դրա դիմաց Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ և համաձայնել ավելացնել գազի արտահանումը, որպեսզի գազ մատակարարի եվրոպական այն երկրներ, որոնք մնացել են առանց ռուսական գազի։ Քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազովը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի հիմնական նպատակները կապված են տնտեսական և, առաջին հերթին, էներգետիկ խնդիրների հետ։

Շահբազովի կարծիքով, այցի մեկ այլ նպատակ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը, քանի որ արևմտյան ինստիտուտները վերջին շրջանում ակտիվացել են երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու հարցում, իսկ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցության վերականգնմամբ։

Նշենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանն ու Հայաստանը, պատրաստակամություն հայտնելով ստորագրել խաղաղության պայմանագիր, ուղիղ բանակցություններ են վարում սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։ Օգոստոսին Բաքուն և Երևանը խաղաղության համաձայնագրի նախագծից հանեցին Ադրբեջանը և նրա էքսկլավ Նախիջևանը կապող տրանսպորտային երթուղու կամ, ինչպես Բաքվում են դա անվանում, «Զանգեզուրի միջանցքի» կետը։ Այդ հարցը հետաձգվել է բանակցությունների հաջորդ փուլում քննարկելու համար։ Բաքուն և Մոսկվան ցանկանում էին, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհը վերահսկվի Ռուսաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ է դրան: Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ ի հայտ են եկել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Պաշտոնական Երևանը դժգոհ է, որ պատերազմի ժամանակ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրեն օգնություն չեն ցուցաբերել: Հետո զենքի և բանակի պատրաստման համար արևմտյան երկրներին Հայաստանի դիմելը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում։

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, Վլադիմիր Պուտինը չի գնացել այնտեղ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, որոշումների կատարման համաձայնագրերի անդամ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցից քիչ առաջ էլ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր այցելել Ադրբեջան և հանդիպել նախագահ Իլհամ Ալիևին։ Նրա ճանապարհը դեպի Բաքու անցնում էր Իրանով։ Այցի ընթացքում Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հարցերի մասին, սակայն տարածաշրջանի երկրներից այցելել է միայն Ադրբեջան։ Փորձագետները կարծում են, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այցը նախ՝ Թեհրան, ապա՝ Բաքու կարող է կապված լինել Իրանի և Իսրայելի միջև հակամարտության հնարավոր սրման հետ։ Վերլուծաբան Ֆուադ Շահբազովի կարծիքով, Ռուսաստանը մտահոգված է Ադրբեջանի կողմից Իսրայելին հնարավոր թաքնված աջակցությամբ՝ Իրանի և Իսրայելի միջև հնարավոր հակամարտության դեպքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում Անդրկովկասում
Ամենադիտված