Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալեքսանդր Ցինկեր. Հայաստանը «չարիքի առանցքի» մաս չի հանդիսանում»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, ունի ոչ միայն լիարժեք իրավունք, այլ նաև պատասխանատվություն պաշտպանվելու, այդ թվում ցանկացած այնպիսի աղբյուրից զենք ձեռք բերելու ազատություն, որն անհրաժեշտ է համարում։ Նման կարծիք է The Jerusalem Post թերթում հայտնել Կնեսետի նախկին պատգամավոր (Իսրայելի խորհրդարան Ալեքսանդր Ցինկերը, գրում է realtribune.ru-ն։ 

Դատելով հրապարակումից Ցինկերն դրդել է հոդված գրել մերձավորարևելյան հետազոտող Մորդեխայ Կեդարի հոդվածն առ այն, որ Հայաստանը 500 միլիոն դոլարի զենքի մատակարարման գործարք է կնքել Իրանի  և  600 միլիոնի Հնդկաստանի հետ։

«Վերլուծելով Հայաստանի վերջին գնումները պարոն Կեդարը գալիս է մի անսպասելի եզրակացության. «Հայաստանը պատրաստվում է Կովկասում հաջորդ պատերազմին, թե չէ ինչու՞ այդքան զենք գնել», և խստորեն ակնարկում է, որ Հայաստանը պոտենցիալ ագրեսոր է Ադրբեջանի դեմ, այսինքն կրկնում է ադրբեջանական պետական քարոզչության նմանատիպ հայտարարությունները»,- իր հոդվածում նշել է Ցինկերը։

Փորձագետը հիմնավոր հարց է տալիս. «Ինչո՞ւ Կեդարը և մյուս փորձագետները չեն անհանգստանում Ադրբեջանի միլիարդավոր դոլարների զենքի գնումներով և մտավախություն չեն հայտնում, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության հայերի դեմ»:

Ցինկերը հիշեցրել է, որ Ադրբեջանը հաջողությամբ արդիականացրել է իր ուժերն Իսրայելի զգալի աջակցությամբ, այդ թվում ավելի քան 5 միլիարդ դոլարի զենքի մատակարարումներով:

«Հայաստանի կողմից զենքի գնումները, նույնիսկ Իրանից, ոչ մի վտանգ չեն ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։ Ընդհակառակը, Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարումներն են  էական վտանգ  ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, ինչը երևաց Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այդ հակամարտության ընթացքում Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարումները շարունակվում էին, մինչդեռ մյուս բոլոր երկրները դադարեցրել էին նման մատակարարումները,  և դա չափազանց բացասական ազդեցություն ունեցավ հայ-իսրայելական հարաբերությունների վրա»,- նշել է փորձագետը։

Նա նաև նշել է, որ Կեդարի պնդումները, թե «Իրանը վաղուց է զինում Հայաստանին», և որ «Իրանի և Հայաստանի միջև համագործակցության արմատները հասնում են մինչև Ղարաբաղյան առաջին պատերազմ», իրականությանը չեն համապատասխանում։ Կնեսետի նախկին պատգամավորը նրանց, ովքեր «ձգտում են սատանայացնել Հայաստանը հարևանի հետ դրական հարաբերությունների պատճառով»,  ուշադրութունն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը գաղափարապես կապված չէ Իրանի հետ։ «Հայաստանը, անշուշտ, շիական մահիկի կամ «չարիքի առանցքի» անդամ չէ»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։ 

Նա նաև նշել է, որ իսրայելական մամուլում տեղ գտած պնդումները, թե Հայաստանը հակասեմիտիզմի բարձր մակարդակ ունեցող երկիր է, նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը մշտապես այդ երկիրը դասել է որպես անվտանգ երկիր:

«Այսօր Հայաստանը ձգտում է ավելի սերտ կապերի Արևմուտքի հետ։ Այդ դեպքում ինչո՞ւ նա պետք է վտանգի ենթարկի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները հանուն Իրանի հետ կասկածելի գործարքի: Եվ, եթե Իսրայելում նման կեղծ տեղեկություններ են հրապարակվել, ապա պետք է առաջին հերթին հարցնել, թե ո՞ւմ է դա ձեռնտու»,- ամփոփել է Ցինկերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց
Ամենադիտված