Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բրազիլական գարեջուր

ՖՈՏՈ

Բրազիլիան հարուստ ավանդույթներով զարմանալի երկիր է։ Այնուամենայնիվ, դժվար թե այդ երկիրը կապված լինի գարեջրի հետ: Բայց պարզվում է, որ բրազիլական Brahma ապրանքանիշը հայտնի է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում և մշտապես գտնվում է գարեջրի ամենավաճառվող ապրանքանիշերի տասնյակում: Եվ ամեն ինչ սկսվել է այն քաղաքից, որի մասին ընկեր Բենդերն այդքան անհանգիստ երազում էր՝ Ռիո դե ժանեյրոյից: Հենց 19-րդ դարի վերջին է Ռիոյում հայտնվել այդ ապրանքանիշը։ Դա տեղի է ունեցել շվեյցարացի Ջոզեֆ Վիլինգերի շնորհիվ, ով տեղափոխվելով Ռիո դե Ժանեյրո, արագ հասկացել է, որ Բրազիլիայում սովորական տեղական գարեջուր պարզապես չկա, և, հետևաբար, որոշել է այն ստեղծել իր ընկերների օգնությամբ: Շատ արագ Վիլինգերի գարեջրի մասին իմացել է ողջ Բրազիլիան։ Արագ հասկանալով, որ այդ ըմպելիքի արտադրությունն այդ երկրում կարող է դառնալ չափազանց շահավետ բիզնես, Վիլինգերն իր գործընկերներ Պ. Ֆրիցի և Լ. Դաի հետ հիմնադրել է Manufactura de Cerveja Brahma փոքրիկ գարեջրագործարանը: Դա տեղի է ունեցել 1888 թվականի աշնանը։ Սկզբում գարեջրի գործարանում աշխատում էր ընդամենը 32 մարդ, իսկ արտադրողականությունը կազմում էր օրական 12000 լիտր։ Ավելի քան քառասուն տարի Brahma գարեջուրը ցվում էր միայն փայտե տակառներում, և միայն 1934 թվականին է սկսվել գարեջրի շշալցումն ապակե տարաների մեջ։

Մինչ այժմ ոչ ոք չգիտի, թե ինչո՞ւ է այդ շվեյցարացին բրազիլական գարեջրագործական իր ընկերությունն անվանել ի պատիվ հինդու աստծո, որին Հնդկաստանում առանձնապես չեն էլ հարգում։ Բացի այդ, ոչ ոք չգիտի, թե ի՞նչն է դրդել Վիլինգերին վաճառել իր հաջողակ բիզնեսը 1894 թվականին։ Նոր սեփականատերը զբաղվել է գործով, նա արդիականացում է իրականացրել, բացել նոր արտադրամասեր և մի քանի տարում գարեջրի արտադրությունը հասցրել տարեկան 6 միլիոն լիտրի։

Արդեն քսաներորդ դարի սկզբին Brahma ապրանքանիշը շատ գրագետ և ակտիվորեն է առաջ մղվել շուկայում: Գարեջուրը հովանավորել է բազմաթիվ բարեր և ռեստորաններ: Այսօր Բրահման հովանավորում է մի քանի բրազիլական ֆուտբոլային ակումբներ։

30-ականների կեսերին, շշալցված Brahma գարեջրի ներդրումից հետո, այն դարձել է ամենատարածված գարեջուրը Բրազիլիայում: Արտադրության ծավալներն աճել են մինչև տպավորիչ 30 միլիոն լիտր տարեկանի։ Չնայած իր հայրենիքում նման հաջողություններին, Brahma գարեջուրը նաև մտել է միջազգային շուկա։ Առաջին երկրներն են եղել ԱՄՆ-ը և Ճապոնիան։ 1992 թվականին Բրահման լրջորեն տեղահանելով ամերիկյան և եվրոպական գարեջրերին դարձել էր Արգենտինա ներմուծվող ամենահայտնի գարեջուրը:

Բրազիլիայում գարեջրի ոլորտում երեք հիմնական արտադրողներ են մրցում միմյանց հետ՝ Brahma-ն, Scol-ը և Antarctica-ն: Այնուամենայնիվ, նրանց մրցակցությունը շատ պայմանական է, քանի որ նրանք վաղուց պատկանում են նույն ընկերությանը, և այս պահին հանդիսանում են Anheuser-Busch InBev գարեջրի խոշորագույն կորպորացիայի մաս:

Կ. Խաչիկյան

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվել
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը