ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին հայտնել են ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությունից՝ նշելով, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
«Ըստ ընթացակարգերի, առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ հարցերը քննարկվում են միայն պահող իշխանությունների հետ»,- նշել են ԿԽՄԿ-ից։