Ռուսաստանում մահացել է ահաբեկիչների մոտ գերևարված գաղութի աշխատակիցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎոլգոգրադի մարզի Սուրովիկինո քաղաքում պատրաստվում են հրաժեշտ տալ 25-ամյա Սերգեյ Գորդոպոլովին, ով աշխատում էր ԻԿ-19-ում և հայտնվել էր ահաբեկիչների ձեռքում։
Գերևարված Գորդոպոլովին մի քանի ժամ տանջել են, տեսագրել և հրապարակել համացանցում: Հարձակումից հետո Սերգեյը, որը ծանր վիրավորված էր, մահացել է հիվանդանոցում՝ մի քանի րոպե չհասնելով վիրահատությանը
Նրա հարազատները պատմել են, որ Սերգեյը ընդամենը մեկ տարի էր աշխատում գաղութում, իսկ աշնանը պատրաստվում էր ամուսնանալ և ապագայի ծրագրեր էր կազմել, որոնք, ցավոք, այլևս չեն իրականանա։
- Սերոժան բարի, հանգիստ, նպատակասլաց մարդ էր: Դպրոցում լավ էր սովորում, ավարտել էր գերազանցությամբ, հետո ընդունվել էր Սանկտ Պետերբուրգի իրավաբանության և դատական-տեխնիկական փորձաքննության բարձրագույն դպրոցը, ծառայել բանակում: Մանկուց սպորտով էր զբաղվում, միշտ ինչ-որ բանով հետաքրքրված էր:
Նա շատ ժպտերես էր, ընկերասեր, մարդ, որ ոչ մեկին չէր կարող վիրավորել,- հիշում են հարազատները։ Սանկտ Պետերբուրգում ուսում ստանալուց հետո Սերգեյը վերադարձել էր իր հայրենի Սուրովիկինո: ԻԿ-19-ում աշխատել են նաև նրա տատիկը, մայրը և այլ հարազատներ։
Ինքը՝ Սերգեյը, մեկ տարի էր աշխատում գաղութում՝ զբաղեցնելով դատապարտյալների հետ դաստիարակչական աշխատանքի խմբի ղեկավարի պաշտոնը։
- Աշխատանքը գաղութում նրան դուր էր գալիս, նա շատ լավ համբավ ուներ, բոլորը գովում էին, ոչ մի դժգոհություն չկար: Սերգեյի համար աշնանային ամիսներին մեծ ծրագրեր կային։ - Նա ընկերուհի ուներ, նրանք երկար ժամանակ հարաբերությունների մեջ էին, ապագայի պլաններ էին կազմում։ Աշնանը պատրաստվում էին ամուսնանալ։
Նրա հարազատներն ու ընկերները աղոթում էին, որ նա ողջ մնա, բայց նրանք չէին պատկերացնում, թե ինչ է կատարվում գաղութի պարիսպների ներսում։ Քաղաքում կապը խանգարվել էր, զանգերի, ինտերնետի և մեսենջերների աշխատանքը խափանվել էր ամբողջ մարզում։ Գաղութին մոտենալու ճանապարհները արգելափակված էին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 23-ին Սուրովիկինոյի ԻԿ-19-ում բանտարկյալները գերևարել էին 12 հոգի՝ ութ գաղութի աշխատակիցներ և չորս դատապարտյալներ: