Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վենետիկի 81-րդ կինոփառատոնի»-ի շրջանակում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» ֆիլմը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով - Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմը մեծ հաջողություն է գրանցել՝ ընդգրկվելով Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում: Անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում ՀՀ Հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ:

Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։

Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը տոկսիկ իրականության պայմաններում և այլն: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունեն՝ չնայած արգելքներին և բռնապետություններին:

Ընդհանուր գաղափարների, նպատակների և լուծումների որոնում` տարբեր բարիկադներում գնտվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ՝ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անի Որսկանյանը, Զառա Ջյանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։

Փարաջանովն աշխարհահռչակ էր. նա մինչ օրս նշաձող և օրինակ է: Մեծ է նաև այս ֆիլմի աշխարհագրությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում, Սերբիայում՝ 2023թ-ի հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023 թ-ի օգաստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024թ-ի փետրվարին,որտեղ նկարահանվեր է հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ և Երևանում՝ 2023 թ-ի հուլիս-հոկտեմբեր և 2024 թ-ի փետրվար ամիսներին՝ հարցազրույցներ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաևի, Լևոն Աբրահամյանի հետ: 2024-ի հունվարին ֆիլմում նկարահանվելու նպատակով հատուկ ճանապարհորդությոն դեպի Երեւան կատարեց նաև Տարսեմ Սինգխը։ Երևանում է նկարահանվել նաև ֆիլմի խաղարկային մասը։

Վայոց ձորում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանաLouis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել
Ամենադիտված