Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանն ու PR -ը. Հայաստանի քաղաքական տարածքը բացարձակ դատարկ է» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 2018 թվականի դավադրության արդյունքում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը նրա շրջապատը կորցրել են «լուրեր ստեղծելու» և հասարակության ուշադրության կենտրոնում լինելու ունակությունը, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, գրում է eadaily.com-ը։ Փորձագետը պնդում է, որ նրանց իշխանության արդյունքն Արցախի և երկրի տարածքների կորուստն է, հազարավոր զոհերը, անթիվ փախստականները և ազգային արժանապատվության ոչնչացումը:

«Սևանում տոլմա փաթաթելը, հեծանիվ վարելը, կիսամերկ լողալն արդեն իսկ ծաղրի առարկա է դառնում։ Դա հանրային դիսկուրսի ստեղծում չէ։ Ուշադրության կենտրոնում լինելը, նույնիսկ վիրավորանք ստանալու գնով, կարող է արդյունավետ լինել, եթե կա մի շերտ, որն այլ կարծիքի է և կպաշտպանի քեզ։ Բայդ դա արդեն այդպես չէ։ Սեփական ինտելեկտուալ դատարկությունը քողարկելու համար նման մեթոդների օգտագործումը նշանակում է օճառի փուչիկներ բռնել: Այնուամենայնիվ չնայած այդ գործողությունների հակաէսթետիկությանը կա մի սոցիալական շերտ, որի համար այդ պահվածքը հարազատ է: Իրականում քաղաքական տարածքը բացարձակ դատարկ է։ Իշխանափոխությունը նախ պետք է տեղի ունենա մարդկանց գիտակցության մեջ, հետո նյութականանա, և դրա համար պետք է ստեղծել ընդունելի այլընտրանք։ Իսկական հեղափոխությունն այլընտրանքի ստեղծումն է, մի բան, որը չի եղել նաև 2018 թվականին, և որի պահանջն արդիական է նաև այսօր»,- ամփոփել է Դանիելյանը։

Եվ մինչ մարդիկ խելքի են գալիս, իշխանությունները շարունակում են անվայել արարքներով զբաղվել։ Եվ ահա թե ինչ է գրում այդ մասին «Ընկեր գեներալ» Telegram ալիքը.

«ՊՐԱՀԱՅԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ԲՌՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ.

Շատերն ուշադրություն դարձրին  Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ Փաշինյանի տոնական ուղերձում արտահայտված այն արտահայտությանը, որ, իբր թե, Սահմանադրության բովանդակությունը նույնական չէ  Անկախության հռչակագրի հետ, չնայած հիմնական օրենքում կա նրան հղում: Կարծես թե հին դավադիր ընկերներ Ալիևն ու Փաշինյանն իրենց ականջների հերթական հնարք են նախապատրաստում, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների փոխարեն Արցախի մասին հիշատակումը ջնջեն Անկախության հռչակագրից։ Եվ նրանք կանեն դա առանց հանրաքվեի, քվեարկությունը խորհրդարանում բավական կլինի։ Ի դեպ, այդ մասին իր շնորհավորանքում ծամծմել է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա ասել է, որ Հռչակագիրը կենդանի փաստաթուղթ է: Դե, իսկ քանի որ նա կենդանի է, ապա  կարելի է նաև սպանել: Եթե նախպատրաստվում է Հռչակագրի բռնաբարություն «Քաղաքացիական պայմանագրով», ապա դա պետք է տեղի ունենա սեպտեմբերի վերջին հոկտեմբերի կեսերին։ Իսկ մինչև նոյեմբեր էլ, հավանաբար, դավադիրները կձևակերպեն խաղաղության պայմանագիրը»։

Իր հերթին, քաղաքագետ Արման Ղուկասյանը հիշեցրել է, թե ինչպես էր վեց տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բղավում, որ բոլոր նախկին կոռումպացված պաշտոնյաները ստիպված են լինելու վերադարձնել իրենց գողացածը։

«Բայց ի՞նչ ենք մենք հիմա տեսնում։ Այդ նույն «նախկինները» ոչ միայն չեն վերադարձրել թալանածը, այլ նաև շարունակում են նոր միջոցների յուրացումը նոր ձեռնարկությունների ու ֆինանսական սխեմաների միջոցով։ Եվ, իհարկե, ներկայիս «ժողովրդական» իշխանությունը, որն իբր եկել էր արդարություն հաստատելու, գործնականում միայն բեմում է։ Իսկ բեմից դուրս նրանք ոչ միայն չեն խառնվում «նախկինների» գործերին, այլ կարծես թե նաև մեծ հաճույքով իրենց բաժինն են պոկում պետական մրցույթներում։ Իսկ Փաշինյա՞նը։ Նա մնացել է իր սիրելի դերում պարբերաբար հիշեցնելով, որ եթե ինքը հեռանա, կգան «նախկինները», և ավելի վատ կլինի։ Եվ պարզվում է, որ այդ «նախկինները» ներկայիս իշխանությանը պետք են որպես մշտական վախի գործիք։ Այսինքն որքան վատ է գործում իշխանությունը, այնքան ավելի հաճախ են մատնացույց անում «նախկիններին», ասում տեսեք, եթե մեզ չպաշտպանեք, հետ կգան։ Ահա այսպես էլ ապրում ենք, միտքը պտտվում է նույն արատավոր շրջանով, որտեղ «նախկիններն» ու «ներկանները» փոխադարձաբար պաշտպանում են միմյանց, իսկ ժողովուրդը, ցավոք, շարունակում է սպասել խոստացված արդարադատությանը», - ասել է Ղուկասյանը։

Իսկ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը վստահ է, որ հայտարարությունները, թե ԱՄՆ-ը Հայաստանին տեխնոլոգիա է տրամադրելու նոր ատոմակայանի կառուցման համար, սուտ ու կեղծիք է։ «ԱՄՆ կառավարությունը մեր երկրին ոչ մի տեխնոլոգիա էլ չի տրամադրի ատոմակայանի կառուցման համար, և դա մեկ պարզ պատճառով՝ ԱՄՆ կառավարությունը չունի այդ տեխնոլոգիան։ Տեխնոլոգիաները պատկանում են մասնավոր ընկերություններին, որոնք պետք է դրանք ներդնեն Հայաստանի էներգետիկայի ոլորտում, բայց դրա համար պետք է լինեն կոմերցիոն շահեր, որոնք, հաշվի առնելով հայկական փոքր շուկան, պարզապես չկան»,— ասել է քաղաքական գործիչը Review հաղորդաշարի եթերում։

Մանվելյանը վստահ է, որ ամերիկյան կողմը չի փորձում այդ հարցում մոլորեցնել Հայաստանին, իշխանություններն են պարզապես ինքնախաբեությամբ զբաղված: Փորձագետի խոսքով բոլոր այն մասնագետները, ովքեր հայտարարում են նոր ատոմակայանի կառուցման հեռանկարների մասին, հաշվի չեն առնում մի շարք կարևոր ասպեկտներ, որոնք կարող են լուրջ խոչընդոտներ դառնալ այդ ճանապարհին։ Նախ պետք է հասկանալ, որ նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի թույլտվությունը։ Երևանն այստեղ կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ երկու հարևան երկրներ՝ Թուրքիան և Ադրբեջանը, դեմ են Հայաստանում ատոմակայանի առկայությանը։ Եվ հաշվի առնելով նաև ռազմական հակամարտության անավարտ լինելը, Հայաստանին համապատասխան թույլտվություն տրամադրելու հավանականությունը հասցվում է զրոյի։ Բացի այդ, լուրջ հարցեր կան ամերիկյան ընկերությունների կողմից կիրառվող տեխնոլոգիաների հետ կապված:

«Դա նույնպես լուրջ խնդիր է։ Ինչպե՞ս և ի՞նչ տեխնոլոգիաների կիրառմամբ կկառուցեն այդ կայանը։ Գումարած, միջուկային ռեակտորներ կառուցելիս կարևոր է հաշվի առնել, թե ինչպե՞ս են լուծվելու վառելիքի և միջուկային թափոնների հեռացման հարցերը», - եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը
Ամենադիտված