Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … թրենչկոտ թիկնոց

ՖՈՏՈ

Թրենչկոտ թիկնոցն իր անունը ստացել է երկու անգլերեն բառերի համակցությունից՝ trench -խրամատ, coat - վերարկու: Մակինտոշն է համարվում թրենչկոտի նախատիպը, որը հայտնվել է 1823 թվականին։ Փորձարկումներ կատարելիս շոտլանդացի քիմիկոս Չարլզ Մակինտոշը պատահաբար սոսինձ է լցրել իր թևին, և երբ փորձել է մաքրել այն, տեսել է, որ այդ նյութը վանում է ջուրը: Նոր հայտնագործությունը հարստացրել է գիտնականին։ Մեկ տարի անց նա բացել է փոքրիկ գործարան, որը գտնվում էր Մանչեսթերում։ Գործարանը սկսել է արտադրել անջրանցիկ հատկություններով ռետիապատ գործվածք, որից սկսել են անձրևանոցներ կարել։ Գործվածքը մոխրագույն էր, անդուր և զզվելի հոտով։ Շոգ եղանակին դրանք դառնում էին տհաճ կպչուն, իսկ ցուրտ եղանակին դառնում էին կոշտ, ինչպես փայտի կտոր։ Չնայած դրան, այդ անջրանցիկ անձրևանոցները բավականին պահանջված էին։ Դրանք հատկապես լավ էին գնում ձկնորսները, որսորդները և կառապանները։ Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր ստիպված էին երկար ժամանակ մնալ անձրևի տակ։

1880 թվականին տեղի է ունեցել իրադարձություն, որը նշանավորել է տրենչկոտների պատմության մեջ երկրորդ փուլը: Անգլիացի Թոմաս Բերբերրին նոր ջուրը վանող նյութ է հորինել՝ գաբարդինը։ Այդ գործվածքը չէր պահանջում ռետինե ներծծում։ Ներսից հարթ լինելով, նրա երևացող կողմն ուներ թելերի հատուկ միահյուսում։ Դրանք ձևավորումն էին անկյունագծային սպիներ, և անձրևի կաթիլները, ընկնելով մակերևույթի վրա, ազատ գլորվում էին չմտնելով մանրաթելերի միջև։ Նման նյութից պատրաստված ապրանքներն ավելի հարմարավետ էին, թեթև և շնչող։

Քսան տարի անց 1901 թվականին, Թոմասը ներկայացրել է իր առաջին թիկնոցը։ Այն ուներ օձիք, փեղկեր, կարովի գրպաններ, էպոլետներ, D տառի տեսքով պղնձե ճարմանդներ, հետևից կար ճեղք, որն ամրացված էր կոճակով։ Մոդելը ստացել է Tielocken coat անվանումը։ 
Շնորհիվ երկու մարդկանց՝ օդաչու Կլոդ Գրեհեմ Ուայթի և ճանապարհորդ Ռոալդ Ամունդսենի թրենչկոտն իրական փորձարկման է ենթարկվել 1910-1911 թվականներին: Մեկը մի քանի ժամյա չվերթ է իրականացրել Լոնդոն-Մանչեսթեր երթուղով։ Մեկն էլ գնացել ու հասել է Հարավային բևեռ։ Գաբարդինի գործվածքով թրենչկոտն օգտագործվել է ինչպես օդաչուի, այնպես էլ հետազոտողի ու նրա թիմի կողմից: Նրանք բոլորը դրական են գնահատել այդ հագուստը։

Հետո Առաջին համաշխարհային պատերազմն է անհավանական ժողովրդականություն բերել թրենչկոտին: Բրիտանական կառավարությունն է հետևակայիններին «թայլոկեններ» հագցրել։ Ֆրանսիական խրամատներում գտնվելու ժամանակ զինվորներն այդ անձրևանոցներին կոչում էին trenchcoat՝ «խրամատային վերարկու»: Հետո օդաչուներն ու նավաստիներն են սկսել հագնել այդ անջրանցիկ արտադրանքը:
1918 թվականին թրենչկոտ բաճկոնները հանվել են բանակից։ Մնացած մոդելները որոշել են կիրառել խաղաղ բնակչության շրջանում։

1924 թվականին Burberry-ի ոճաբանները թրենչկոտի վրա աստառ են ավելացրել: Նոր  դիզայնը բաղկացած էր կարմիր, սև, բեժ և սպիտակ շախմատաձև նախշից: Դա էլ դարձել է այդ ապրանքանիշի բնորոշ գիծը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որտեղ ևս այն մասսայաբաար է օգտագործվել: 

1950-ականներին թրենչկոտը սկսել է վստահորեն նվաճել Հոլիվուդը։ Սկզբում այն կրում էին տղամարդ դերասանները, օրինակ Համֆրի Բոգարտը «Կասաբլանկա» ֆիլմում, հետո տիկնայք։ Առաջինը Մառլեն Դիտրիխն էր, ում հետևեցին մնացած դերասանուհիները։ Նման կերպ թրենչկոտը հայտնվեց կանացի զգեստապահարանում և մինչ հիմա էլ մնում է կանացի զգեստապահարանի հիմնական տարր: Այն նաև կարգավիճակի, սոցիալական բարձր դիրքի և հարգանքի ցուցիչ է։

Կ. Խաչիկյան

Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»
Ամենադիտված