Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հետխորհրդային հեռանկարներ Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի օրինակներով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԽՍՀՄ փլուզումից հետո անցած տարիները նախկին խորհրդային հանրապետություններին հնարավորություն ընձեռնվեց ինքնորոշվել քաղաքականապես և գծել ապագայի ուղին: Նրանցից յուրաքանչյուրը դա յուրովի է անում և դա կարելի է դիտարկել երեքի օրինակով՝ Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի, գրում է respublikarso.org-ը։

Վրաստանում քաղաքական պայքարը գնալով ավելի է սրվում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ։ Ընդդիմությունը, որին հաջողվել է ինչ-որ կերպ համախմբվել, և որի գաղափարական առաջնորդը մնում է «նստած» Սահակաշվիլին, հասկանում է, որ միայն հրաշքը կամ ինչ-որ ֆորսմաժորը թույլ կտա իրենց հաղթել և օգտագործում է բոլոր հնարավոր պատրվակները հերթական զանգվածային բողոքի համար։ «Ժողովրդի իշխանություն» կուսակցության առաջնորդ Գուրամ Մագարաշվիլին կարծում է, որ վրացի ընտրողներին գնելու Արևմուտքի փորձը հաջողություն չի ունենա, և «ժողովուրդը կրկին կընտրի խաղաղությունն ու ինքնիշխանությունը, որից հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն ստիպված կլինեն վերադառնալ այն բարեկամական լեզվին, որը կիրառվում էին երկու-երեք տարի առաջ»։ Քաղաքագետ Պետրե Մամրաձեն մի փոքր այլ դիրքորոշում ունի։ Ըստ նրա ««Վրացական երազանքը» կհաղթի, բայց դրանից հետո Վաշինգտոնի և Թբիլիսիի հարաբերությունները չեն կարգավորվի, իսկ ընտրություններում պարտությունից հետո ընդդիմությունը չի հանգստանա»:

Կա երրորդ կարծիքը, որը կիսում է քաղաքագետ Վիկտոր Կիպիանին: Նա ակնկալում է, որ խորհրդարանական ընտրությունները չեն տա մեկ հաղթող, ուստի Վրաստանի հաջորդ կառավարությունը կլինի կոալիցիոն, և նա կլինի ԱՄՆ-ի հետ բանակցողը, այլ ոչ թե «Վրացական երազանքը»։ ՄԳԻՄՕ-ի կովկասյան հատվածի ղեկավար Վադիմ Մուխանովն էլ ենթադրում է, որ վրաց-ամերիկյան ապագա հարաբերությունները կորոշի այն, թե ո՞վ կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը։ Կա նաև կարծիք, որ Վրաստանն Արևմուտքի նկատմամբ դիրքորոշվել է ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի պատճառով։ Այս դեպքում իրավիճակը բոլորովին այլ է։ Սակայն Թբիլիսիում, ինչպես ցույց է տալիս պատմությունը, կարող են մի քանի անգամ փոխել իրենց դիրքորոշումը, կապված թե որտեղից «կծագի արևը»։ Եվ Մոսկվան չպետք է մոռանա Վրաստանի այդ ավանդական անկայունության մասին։

Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Այդ երկրի ներկայիս ղեկավարությունը՝ Սորոսի թոշակառու Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է ոչնչացնել հայկական պետությունը։ Զարմանալի է, որ իշխանության ակնհայտ ապազգային գործողությունները չեն հանգեցնում ակտիվ ժողովրդական բողոքի ակցիաների և իշխանափոխության։ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանին սահմանակից տարածքների մի մասը կորցրեցին, Ռուսաստանի հետ՝ միակ երկրի հետ, որն իսկապես ի վիճակի է օգնել երկրին գոյատևել որպես պետություն, հարաբերությունները փչացրին։ Փաշինյանը խորհուրդ է տալիս մոռանալ պատմությունը և ապրել ներկայով: Նա նաև ունի իր տարօրինակ մոտեցումները հայ եկեղեցու, մշակույթի, ազգային արժեքների նկատմամբ։

Այս քաղաքականությունը բերեց նրան, որ երկիրը հայտնվեց բացարձակապես ոչ բարեկամական միջավայրում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, բայց Երևանին հաջողվել է բարդացնել հարաբերությունները նաև Իրանի հետ: Իսկ Վրաստանը միշտ էլ եղել է հարևան երկիր, որը կարող է ցանկացած պահի ոտք գցել։ Փաշինյանի հորդորները, թե «Արևմուտքը մեզ կօգնի»՝ չարդարացված են, Ռուսաստանը Ֆրանսիայով կամ ԱՄՆ-ով փոխարինելու փորձը կբերի հերթական հիասթափությանը:

Քաղաքագետ Հայկ Խալաթյանի կարծիքով Հայաստանի իշխանությունները գործում են «ամեն գնով խաղաղության» տրամաբանությամբ։ Բայց հիշենք բրիտանացի վարչապետներից մեկի խոսքերը. «Մենք ընտրության առաջ էինք՝ պատերազմ, կամ ամոթ, մենք ընտրեցինք ամոթը, և արդյունքում ստացանք և՛ պատերազմ, և՛ ամոթ»։ Նույն կերպ Հայաստանի իշխանությունների մանևրները  հանգեցրին պատերազմի, պարտության, տարածքների կորստի, ազգային նվաստացման։ Փաշինյանը դեռ հույս ունի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և զգալի տնտեսական օգուտներ ստանալ սահմանի բացումից, որպեսզի ժողովրդի առաջ արդարանա Ղարաբաղի կորստի և Ադրբեջանին միակողմանի զիջումների համար: Բայց դա քիչ հավանական է, որ իրականացվի: Անկարան հաստատակամորեն պաշտպանում է այն գիծը, որ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո է հնարավոր Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորումը։

Մեկ այլ հետխորհրդային պետություն, որը բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը, Մոլդովան է։ Ո՛չ պատմական, ո՛չ մշակութային, ո՛չ մտավոր առումներով նա ոչ մի ընդհանուր բան չունի Հայաստանի հետ, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ երկու հանրապետությունները, ինչպես և մյուսները, հայտնվեցին արևմտյան հետաքրքրության ուղեծրում։ Եվ Արևմուտքն ամեն ինչ արեց միության փլուզումից հետո նրանց Ռուսաստանից հեռացնելու համար։ Նա իր ռազմավարության մեջ օգտագործեց ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մեթոդը՝ մրցակցային պայքարում պետք չէ գնել մրցակից կառույցը, բավական է գնել նրա կառավարումը։ Ահա և գենետիկորեն արևմտամետ Նիկոլ Փաշինյանին և Մայա Սանդունին նշանակեցին Հայաստանի և Մոլդովայի ղեկավարներ։ Եվ ժողովրդական աջակցության տեսքով  հավաքեցին այսպես կոչված «քաղաքացիական հասարակություն»: Իրենց արևմտյան հովանավորներին հաճոյանալու համար Սորոսի ինկուբատորի այդ ճտերը պատրաստ են ամեն ինչի։ Նրանք քիչ են հետաքրքրվում հասարակական կարծիքով, կտրված են արմատներից, ուստի նրանց համար խորթ են հայրենի մշակույթը, պատմությունը, լեզուն։ Ուստի էլ Փաշինյանը խորհուրդ է տալիս մոռանալ պատմությունը, պատրաստ է վերաշարադրել Սահմանադրությունը, հանել Արարատ լեռը Հայաստանի զինանշանից և այլն։ Սանդուն էլ աչքի է ընկել դպրոցների փակմամբ, մոլդովերենի վերացումով և Ռումինիայի մաս դառնալու ցանկությամբ, որի քաղաքացի է ինքը։ Եվ այդ ամենը մեծապես տոգորված է ռազմատենչ ռուսաֆոբիայով, թեև Ռուսաստանն է մնում այդ երկու երկրների տնտեսական կենսունակության բանալին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
Ամենադիտված