Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1990-ականներից ներկայումս տարածաշրջանում անհայտ կորած է համարվում մոտ 1000 հայ և մոտ 4000 ադրբեջանցի

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը։ Անհայտ կորած անձանց խնդիրը շարունակում է մնալ զինված ընդհարումների, բռնության այլ իրավիճակների, աղետների կամ միգրացիայի ամենակործանարար ու երկարատև մարդասիրական հետևանքներից մեկը։ 

Ամեն տարի այս օրը ևս մեկ հնարավորություն է զորակցություն հայտնել անհայտ կորածների ընտանիքներին։ Կարևոր է, որ այս ընտանիքներն իմանան, որ նրանք միայնակ չեն, որ նրանց հարազատները չեն մոռացվել, և որ մենք կշարունակենք անել հնարավորը, որպեսզի օգնենք նրանց ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու աջակցությունը:

Այսօր նաև առիթ է վերահաստատելու միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների միջազգային իրավունքի (ՄԻՄԻ) մեծ դերը անհայտ կորածների խնդրի լուծման գործում: Անձանց անհետացումը կանխելու, իրարից բաժանված ընտանիքներին վերամիավորելու, անհայտ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը պարզելու, զոհվածների աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն ապահովելու, տուժած ընտանիքների տարբեր կարիքները հասցեագրելու համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ։

Այսօր ՄՄԻ-ի ու ՄԻՄԻ-ի կիրառման կարևորությունը հիշեցնելու օրն է։

Ընտանիքներն իրավունք ու կարիք ունեն իմանալու, թե ինչ է պատահել իրենց սիրելիների հետ: Նրանք վճռորոշ դեր են խաղում իրենց անհայտ կորած հարազատների խնդիրը քաղաքական բանավեճերի կենտրոնում պահելու հարցում, և կարևոր է, որ իշխանություններն աջակցեն ՝ արձագանքելով նրանց բազմակողմանի կարիքներին:

«Սպասում. մեկ բառ, բայց շատ ցավոտ։ Սպասում եմ պատերազմի հենց առաջին օրից ու երբեք չեմ դադարի սպասել, որովհետև ես կսկսեմ նորից ապրել, երբ իմ կյանքի ամենաթանկը՝ Տիգրանը, իմ հերո՛ս բալեն վերադառնա տուն», - ասում է Լիանա Արզումանյանը, որի որդին անհայտ կորել է 2020-ի հակամարտության սրման առնչությամբ։

Հայաստանում մենք համակարգված կերպով համագործակցում ենք համապատասխան պետական ​​կառույցների, մասնավորապես՝ ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ՝ աջակցելու անհայտ կորածների ճակատագիրը պարզելու նրանց ջանքերին: 2022 թվականի նոյեմբերից մենք նախաձեռնել ենք «Անհայտ կորած անձանց ընտանիքների սատարում» ծրագիրը, որն իրականացվում է այն ընտանիքների կարիքների նախնական գնահատման հիման վրա, որոնց հարազատներն անհետացել են 2020 թվականի հակամարտության սրման առնչությամբ: Այս ծրագրի միջոցով ընտանիքները ստանում են հոգեսոցիալական աջակցություն, տնտեսական աջակցությունից օգտվելու հնարավորություններ, իրավունքների վերաբերյալ իրազեկում, առկա ծառայություններին հասանելիություն, ինչպես նաև՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների շահերը պաշտպանելու հնարավորություն։ Բացի այդ, մենք տեխնիկական և նյութական աջակցություն ենք տրամադրում պատկան ​​մարմիններին և դատաբժշկական հաստատություններին՝ պատրաստվածությունը բարձրացնելու և հակամարտությունների ու այլ արտակարգ իրավիճակների ժամանակ անհետացումները կանխելու համար:

ԿԽՄԿ-ին համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ սկսած 1990-ականներից ներկայումս տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում մոտ 1000 հայ և մոտ 4000 ադրբեջանցի։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն, որի մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումներից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքն ու արժանապատվությունը, ԿԽՄԿ-ն հավատարիմ է մնում անհայտ կորածների ճակատագիրը պարզելու գործում ընտանիքներին և իշխանություններին աջակցելու իր հանձնառությանը։

Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է
Ամենադիտված