Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրավորվեց և շրջվեց դեպի Արևմուտք. Ռուսաստանը Հայաստանին կարող է սաստել և չի զլանա օգտվել դրանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքներն են Հայաստանին մղել դեպի Եվրոպա, գրել է iROZHLAS հրատարակությունը, սակայն, ինչպես հրապարակման մեջ ասել է քաղաքագետ Օնդրժեյ Դիտրիխը, Փաշինյանի կառավարությունը շատ զգույշ է ընթանում Արևմուտքի հետ մերձեցման ճանապարհով, և դրա համար կան մի քանի օբյեկտիվ պատճառներ, գրում է Dzen.ru-ն:

Սակայն պարզ չէ, թե արդյո՞ք Ռուսաստանը թույլ կտա Հայաստանին թեքվել դեպի Արևմուտք։ «Դեռ կան ուժեղ լծակներ, - տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական և տնտեսական գերակայության մասին iROZHLAS-ին տված հարցազրույցում ասում է քաղաքագետ Օնդրեյ Դիտրիխը,- ինչպես տեսնում ենք Հայաստանի Արևմուտքի հետ աստիճանական մերձեցումը Ադրբեջանի հետ վերջին տարիների մի շարք հակամարտությունների արդյունքով է»։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հակակշիռը՝ ՀԱՊԿ-ն է, հետխորհրդային վեց հանրապետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի միավորումը։ Այն գործում է այնպես, ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքը՝ հավաքական անվտանգության սկզբունքներով, այսինքն մյուս անդամները պարտավոր են օգնության հասնել ցանկացած անդամի, ով ենթարկվում է հարձակման։ ՀԱՊԿ-ն իր պատմության ընթացքում միայն մեկ անգամ է աշխատել, երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանում անհրաժեշտ էր ճնշել բողոքի ցույցերը։ Ժամանակին Հայաստանը ՀԱՊԿ-ից գործողություններ էր պահանջել 2020-2023 թվականներին ԼՂ-ում պատերազմի հետ կապված, սակայն անդամներից ոչ մեկը նրան չի օգնել։ Այս տարվա հունիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, ասել էր, որ երկիրը պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ-ից և մեղադրել էր դաշինքնի որոշ անդամների՝ Բելառուսի գլխավորությամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին օգնելու մեջ։ «Հաջորդ տրամաբանական քայլը կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը, մենք կորոշենք, դա կլինի մեկ ամսից, մեկ տարուց, թե՞ երեք տարուց»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Դիտրիխի խոսքով, Հայաստանի համար երկար ժամանակ Ռուսաստանն է երաշխիք եղել ուժեղ հարևաններից՝ Թուրքիայից և Ադրբեջանից պաշտպանվելու համար։ Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը մշակութային առումով են մոտ, նաև Հայաստանը տնտեսապես է կախված Ռուսաստանից։ Երկու երկրների հարաբերություններում բեկումնային պահը եղել է վերջին տարիներին, երբ Ռուսաստանը չօգնեց Հայաստանին, նույնիսկ երբ Ադրբեջանը, բացի Ղարաբաղից, խլեց նաև որոշ ուղղակիորեն Հայաստանի մաս կազմող տարածքներ։ «Ռուսաստանը միշտ էլ ասել է, որ չի ցանկանում միջամտել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ հավակնություններին, սակայն, ըստ ՀԱՊԿ-ի, պետք է գործեր, երբ խոսքը վերաբերում էր անմիջականորեն Հայաստանին պատկանող տարածաշրջանին», - բացատրել է Դիտրիխը։

Արդյունքում այդ ամենը Հայաստանին մղել են դեպի Եվրոպա։ «Փաշինյանի իշխանությունը շատ զգույշ է ընթանում Արևմուտքի հետ մերձեցման ճանապարհով, անկասկած, կա Արևմուտքի հետ համագործակցելու ցանկություն և ռուսական ազդեցությունից ազատվելու ցանկություն, բայց դա չափազանց դժվար է իրականացնել Ռուսաստանից տնտեսական կախվածության պատճառով»,- ասել է Դիտրիխը։

Նա ընդգծում է, որ անհասկանալի է, թե ե՞րբ և արդյո՞ք Հայաստանը անգամ կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Բայց հիմա հայերը, օրինակ, չեն մասնակցում համատեղ զորավարժությունների։ Ռուսաստանը, որն այժմ կռվում է Ուկրաինայում, ստիպված է եղել դուրս բերել իր ուժերի մի մասը Կովկասից, սակայն, այնուամենայնիվ, պահպանել է զորախումբը Հայաստանում։ Անհասկանալի է, թե արդյո՞ք Ռուսաստանը «թույլ կտա» Հայաստանին սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ։ «Չնայած Ռուսաստանը թուլացած է, բայց նա դեռևս Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակներ ունի, եթե խոսքը վերաբերվի, օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալուն կամ Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելուն»,- մեկնաբանել է Դիտրիխը։ Բայց, ըստ նրա, Հայաստանն, իհարկե, այնքան հեռու չի գնացել Արևմուտքի հետ շփումներում, որքան Ուկրաինան, և բացի դա այնքան էլ անփոխարինելի չէ Ռուսաստանի համար։ Բացի այդ, հայ հասարակությունը պառակտված է Ռուսաստանին աջակցողների և արևմտամետների միջև, նաև Ռուսաստանը դեռևս մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում։

Լեռնային Ղարաբաղի կորուստը, սակայն, Հայաստանին, պարտությունից բացի, կարող է նոր մեկնարկի հույս բերել։ Այդ մասին ասել է Հայաստանի վարչապետն այս տարվա ապրիլին իր ուղերձում։ «Մենք գնում ենք դեպի իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն, ինքնիշխան, անվտանգ, խաղաղ պետություն սահմանազատված սահմաններով, և մի անհանգստացեք, մենք այնտեղ չենք վերադառնա»,- կոչ է արել նա ժողովրդին մտածել ապագայի մասին։ Դիտրիխի խոսքով, Հայաստանն իսկապես հասկացել է, որ 90-ականներից հետո իրավիճակը փոխվել է, և այժմ ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, որը կօգնի ազատվել ռուսական ազդեցությունից։ Բայց, ցավոք. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տոտալիտար ռեժիմը մինչ այժմ հրաժարվում է համագործակցությունից։ Ադրբեջանում կոշտ կերպով ճնշվում է Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշման քննադատությունը: Օրինակ վերջերս Պրահայի Կարլովի համալսարանի ասպիրանտ ադրբեջանցի ակտիվիստ է   ձերբակալվել Հայաստանի նկատմամբ կառավարության քաղաքականությունը քննադատելու համար։ «Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքը հայերի համար ազգային ողբերգություն է, սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանը հնարավորություն ունի վերածվել ինքնիշխան պետության, չնայած մինչ հիմա դա քիչ բանով է արտահայտվում:  Տարածաշրջանում որքան թուլանում է ռուսական ազդեցությունը, այնքան ուժեղանում է Ադրբեջանի դիրքերը», - մեկնաբանել է իրավիճակը Դիտրիխը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Սիրիայի նոր ղեկավար. Երկրում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև 4 տարի Լիգա 1-ը պատասխանել է Ռոնալդուին․ պորտուգալացուն հեգնել են Եգիպտոսում շնաձուկը հարձակվել է երկու զբոսաշրջիկի վրա․ կա զոհ «Wildberries»-ի հիմնադիրը 75 հարկանի երկնաքեր է գնել Բայդենն ափսոսում է, որ դուրս եկավ նախագահական մրցապայքարից և կարծում է, որ կհաղթեր Թրամփին Կանադայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս բոցավառվել է «Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գեւորգ Գրիգորյանի նոր ռոմանտիկ հոլովակը «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Համացանցում է հայտնվել Boeing 737-800-ի կործանման կադրերը (տեսանյութ) Երկրաշարժ՝ Կասպից ծովումՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՀարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբՈրոնք են 2025 թվականի հունվարի ամենավտանգավոր օրերը Լարսը փակ է բեռնատարների համար Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, ձերբակալություններ են սկսվելԱլիևը փոխհատուցում է պահանջել Ռուսաստանից Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում կիրակին Իջևանում (լուսանկարներ) ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում ռուսների գտնվելու կանոնները խստացնելու Բաքվի ծրագրերինԼավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​պայմանագրերովԽորվաթիայում նախագահական ընտրություններ ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է3-րդ ավիավթարն այսօր. Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Փորձագետը բացատրել է Ադրբեջանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջացումըԷլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարումՓորձագետ Բոբրովսկին նշել է այն երկրները, որոնք առավել շատ են շահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներիցՄանրամասներ՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի շղթայական վթարից․ կա զոհ և տուժածներ Հարավային Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ հարվածեցին ռուսական ազդեցությանը. Աբրահամյան Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Վթարային անջատումներ. մինչև ժամը 21:00-ը ջուր չի լինի Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում «Ազգը խելագարվե՞լ է». Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք ՀՀ նախկին նախագահների հետ բանավեճըՀրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհԵրևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ էՀովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր ԱՊՀ գագաթնաժողովն ամփոփել է տարինԱրարատի մարզում բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ Վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը. պատնության այս օրը ( 29 դեկտեմբեր)Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել, 179 մարդ համարվում է անհետ կորած, կան զոհերԱյրվել է ավտոբուս․ տուժածներ չկան «Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Երկրաշարժ է զգացվել Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին
Ամենադիտված