Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանություններն ամեն գնով խաղաղություն են մուրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագրի նախագծի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ստորագրել խաղաղության պայմանագիր, ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը: Ասուլիսում խոսելով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին: «Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ունենք 17 հոդված: Դրանցից 13–ը՝ ներառյալ նախաբանը, լիարժեք համաձայնեցված են: Եվս 3 հոդված բաղկացած է 1–ից ավելի նախադասությունից: Եվ այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է: Մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր: Ինչու ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև, ըստ էության, այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները: Այսպես թե այնպես, մենք կամ երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ խաղաղության կամ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի»,–նշել էր Փաշինյանը:

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ այսօր է ասել, թե Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը, որը Հայաստանը ստացել էր հունիսի վերջին։

Մինչ գործող վարչախումբն ինքնամոռաց խաղաղություն է մուրում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանն անվանել է «օկուպանտ երկիր»՝ նշելով, որ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:

«Եթե ուշադրություն դարձնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնենք, որ կան շատ փոքր թվով պետություններ, որոնք օկուպանտներ և ագրեսորներ են, որոնց թվում է նաև Հայաստանը», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հիքմեթ Հաջիևը հիշեցնելով, որ Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ, ընդգծել է. - «Մենք գտնում ենք, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»։

Հաջիևը նաև նշել է, թե սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։ Ադրբեջանական կողմի այս պահանջներին գործող իշխանությունները պատասխանում են միայն հերթապահ, ոչինչ չասող արտահայտություններով կամ, ավելի հաճախ, լռելով։ Այս դեպքում էլ վստահաբար որևէ արձագանք չի լինելու։ 

Անահիտ Բարսեղյան

Ներկայացվել է Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Սիրիայի նոր ղեկավար. Երկրում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև 4 տարի Լիգա 1-ը պատասխանել է Ռոնալդուին․ պորտուգալացուն հեգնել են Եգիպտոսում շնաձուկը հարձակվել է երկու զբոսաշրջիկի վրա․ կա զոհ «Wildberries»-ի հիմնադիրը 75 հարկանի երկնաքեր է գնել Բայդենն ափսոսում է, որ դուրս եկավ նախագահական մրցապայքարից և կարծում է, որ կհաղթեր Թրամփին Կանադայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս բոցավառվել է «Շատ սեր բոլորիդ»․ Ռոմելա Սարգսյանի ու Գեւորգ Գրիգորյանի նոր ռոմանտիկ հոլովակը «Գազպրոմ»-ը հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Մբապեն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստների շարքից, նրա տեղը զբաղեցրել է Յամալը. Transfermarkt Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել Համացանցում է հայտնվել Boeing 737-800-ի կործանման կադրերը (տեսանյութ) Երկրաշարժ՝ Կասպից ծովումՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՀարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբՈրոնք են 2025 թվականի հունվարի ամենավտանգավոր օրերը Լարսը փակ է բեռնատարների համար Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, ձերբակալություններ են սկսվելԱլիևը փոխհատուցում է պահանջել Ռուսաստանից Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են անցկացնում կիրակին Իջևանում (լուսանկարներ) ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում ռուսների գտնվելու կանոնները խստացնելու Բաքվի ծրագրերինԼավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական ​​պայմանագրերովԽորվաթիայում նախագահական ընտրություններ ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է3-րդ ավիավթարն այսօր. Ամստերդամ մեկնող չվերթը Օսլոյի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց Որ ավելի ուրախ անցներ․ Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ նիստում Փաշինյանի հետ միջադեպը Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի Փորձագետը բացատրել է Ադրբեջանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջացումըԷլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարումՓորձագետ Բոբրովսկին նշել է այն երկրները, որոնք առավել շատ են շահել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներիցՄանրամասներ՝ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի շղթայական վթարից․ կա զոհ և տուժածներ Հարավային Կովկասում Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քաղաքականությամբ հարվածեցին ռուսական ազդեցությանը. Աբրահամյան Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Վթարային անջատումներ. մինչև ժամը 21:00-ը ջուր չի լինի Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում «Ազգը խելագարվե՞լ է». Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք ՀՀ նախկին նախագահների հետ բանավեճըՀրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհԵրևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ էՀովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր ԱՊՀ գագաթնաժողովն ամփոփել է տարինԱրարատի մարզում բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ Վախճանվել է հանրահայտ դերասան Մհեր Մկրտչյանը. պատնության այս օրը ( 29 դեկտեմբեր)Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել, 179 մարդ համարվում է անհետ կորած, կան զոհերԱյրվել է ավտոբուս․ տուժածներ չկան «Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Երկրաշարժ է զգացվել Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
Ամենադիտված