Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովը զրոյացրեց իրավիճակը Երևանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև։ Մի իրավիճակում, երբ երկու երկրների ղեկավարները վերջերս անձամբ շփվեցին Բաքվում և քննարկեցին ոչ միայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա խորացման, դաշինքի և գործընկերության, Անդրկովկասում իրավիճակի, այլ նաև ադրբեջանա-հայկական հաշտության պայմանագրի նախապատրաստման հարցերը, պետք է ենթադրել, որ ի հայտ են եկել նոր կարևոր նրբերանգներ, որոնք պահանջում են լրացուցիչ խորհրդակցություններ։ Բացի այդ, Պուտինի զանգը համընկել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Թուրքիայի հրավերով Անկարա կատարած այցի հետ։ Այդ առնչությամբ թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ, հայտնում են, որ Բայրամովը և նրա թուրք գործընկերը քննարկել են հիմնականում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման»։ Բայց նա այդպես էր մեկնաբանել Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։ Այն ժամանակ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն ասել էր, որ կա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն», և որ «շարունակական երկխոսության, մշտական ​​փոխգործակցության միջոցով, այդ թվում ամենաբարձր մակարդակով, մենք կկարողանանք անել հնարավորը երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնելու համար»։

Ի դեպ, Ֆիդանը ևս խոսել է «Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորության» մասին, բայց տրանսպորտային հանգույցների և մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ապաշրջափակման համատեքստում։ Կա նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունը. «Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ իրականացվում է միայն Չինաստանով և Ռուսաստանով։ Շրջանցիկ ճանապարհի համար պետք է համագործակցել Ադրբեջանի հետ։ Մի երթուղին գնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ ավելի մեծը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով (Զանգեզուրի միջանցք) և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»։ Մինչ այդ Երևանում հայտարարում էին, որ «Զանգեզուրի միջանցք» նախագիծն առաջ է մղվում Ռուսաստանի կողմից։ Բայց հիմա ԱՄՆ-ն է աչքը դրել դրա վրա։ Բայց Բաքուն անսպասելի քայլ արեց: Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարեց հետևյալը. «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք այդ կետը հանել խաղաղության համաձայնագրից և դրա քննարկումը տեղափոխել հետագա փուլ։ Մենք չենք ցանկանում բարդացնել փաստաթղթի վրա աշխատանքը, ուստի որոշեցինք դա բացառել խաղաղության պայմանագրի տեքստից»։ Նշենք, որ Բաքվի այդ դիրքորոշումը մոտ է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագրին, որով վերջ տրվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին։ Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով իրավիճակը, նշել է, որ «Ռուսաստանը ելնում է եռակողմ պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականին և ավելի ուշ»։ Նրա խոսքով, «դրանք դեռևս հիմք են հանդիսանում ադրբեջանա-հայկական հաշտեցման համար» և որ «դրանց այլընտրանք չկա»։ Բացի դա Բաքուն համաձայնել է հաղորդակցություն հաստատել Իրանի միջոցով, և կողմերը սկսել են կառուցել ճանապարհային կամուրջ և մաքսային ու սահմանային անցակետ։

Այդ իսկ պատճառով էլ Բայրամովի այցն Անկարա արժանի է մեծ ուշադրության, հատկապես Պուտինի Բաքվի հետ հեռախոսազրույցի համատեքստում։ Եվ շատ բան պարզ դարձավ Անկարայում Ֆիդանի և Բայրամովի համատեղ ասուլիսի ժամանակ, երբ կողմերը չմատնանշեցին առաջընթաց ադրբեջանա-հայկական հարաբերություններում: Ինչպես նշում է թուրքական Hürriyet պարբերականը, Բայրամովն ասել է, որ «Հայաստանի ակտիվ ռազմականացումը մտահոգիչ է», և որ «կան երրորդ երկրներ, որոնք Հայաստանին տանում են դեպի այնպիսի գործընթացների, որոնք ռիսկեր են պարունակում տարածաշրջանի անվտանգության համար»։ Միևնույն ժամանակ, նկատելով որոշ դրական դինամիկա Երևանի հետ բանակցային գործընթացում, նա նշել է, որ «հիմնական խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»։ Միանգամայն հնարավոր է, որ Բաքուն ակնկալում է իշխանափոխություն Երևանում, և այդ ժամանակ Հայաստանի նոր ղեկավարները կարող են ավելի քիչ զիջող լինել։

Այսինքն, ըստ էության, Բայրամովը, ինչ-որ իմաստով, զրոյացրեց այն իրավիճակը, որը ձևավորվել էր արևմտյան բանակցային հարթակներում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման որոշ առանցքային կետերի մասով, ներառյալ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման, սահմանագծման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասերով: Այսպիսով, Պուտին-Ալիև տանդեմը, որը կապված է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի հետ, աշխատում է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ» Երկու վատ լուր զինվորականների համար․ «Հրապարակ»
Ամենադիտված