Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատերազմում է իրականության դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունները վատթարանում են Իրանի հետ հարաբերությունների զարգացման և հակասեմականության համառ ժխտման պատճառով, գրel է JP հրատարակությունը, գրում է inosmi.ru-ն: Երևանը վերածվել է Թեհրանի խամաճիկի, որը մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում, նշել է հոդվածի հեղինակ Մորդեխայ Կեդարը:

 «Աշխարհում կան ուժեր, որոնք ձգտում են սեպ խրել հայերի և հրեաների միջև: Նրանք կեղծ լուրեր են տարածում Հայաստանում ենթադրյալ հակասեմիտիզմի մասին, փորձում են հրահրել հայերին պատմելով, թե ինչպես է Իսրայելը զենք մատակարարում Հայաստանի ագրեսիվ հարևան Ադրբեջանին»,- սրանք Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի խոսքերն են։ Իր «Հայաստան և Իրան. կեղծ պնդումներ» հոդվածում Հովհաննիսյանն ակնարկում է, որ ինքն այն ուժերի ներկայացուցիչն է, ովքեր խոսում եմ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման և հատկապես զենքի մատակարարման պայմանագրերի գոյության մասին ինչը, սակայն, պաշտոնական Երևանը հերքում է:

«Ընդ որում Հայաստանը շատ բան է հերքում: Սկսենք «Հայաստանում ենթադրյալ հակասեմիտիզմի մասին կեղծ լուրերից»։ Իշխանությունները հերքում են Mordechai Navi սինագոգի վրա բազմաթիվ հարձակումների փաստերը պատմելով, թե ինչպես են որոշ «օտարերկրացիներ» եկել և իբր փորձել այրել հսկվող սինագոգը, այնուհետև լքել երկիրը։ Իշխանությունները հերքում են Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի գոյությունը, որը ոչ միայն ստանձնել է այդ հարձակումների պատասխանատվությունը, այլ նաև սպառնացել է նոր հարձակումներով: Իսկ ի՞նչ կարելի է ասել այս տարվա սկզբին Երևանի կենտրոնում նեոնացիստների շքերթի մասին։ Հայաստանի իշխանությունները սկզբում հերքում էին ամեն ինչ, հետո նորից ողջ մեղքը բարդում «օտարների» վրա և հայտարարում, որ իրենք «միջոցներ են ձեռք առել»: Այդ դեպքում ինչո՞ւ է հայ նեոնացիստների առաջնորդ Հայկ Նազարյանն անկաշկանդ շրջում Երևանի փողոցներով, լուսանկարվում բազմաթիվ կողմնակիցների հետ, իսկ հետո լկտի հակասեմական կոչերով ուղեկցվող լուսանկարներ տեղադրում սոցիալական ցանցերում։

Բայց վերադառնանք Հայաստանի բարեկամ Իրանին: Երևանի ու Թեհրանի միջև ռազմավարական համագործակցությունը երկար պատմություն ունի։ 2008 թվականի վերջին ամերիկացի դիվանագետները եկել էին այն եզրակացության, որ Հայաստանն Իրանին մատակարարել է չկառավարվող հրթիռներ և գնդացիրներ, որոնք օգտագործվել են Իրաքում ամերիկյան զորքերի դեմ։ Եվ դա Երևանի և Թեհրանի միջև ռազմական համագործակցության ամրապնդումից շատ առաջ էր՝ դեռ 2016 թվականին:

Ինչ վերաբերում է Իրանի հետ հետախուզական համագործակցության, ռազմական կապերի ամրապնդման, հայկական հողում ուսուցման և բազաների բացման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրին, ապա դա ուղղակի անհնար է հերքել։ Այդ գործարքի մասին առաջին լուրերի հայտնվելուց օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Թեհրան, որտեղ մասնակցել էր Իրանի ընտրված նախագահի երդման արարողությանը։ Այդ արարողությանը ներկա են եղել միայն երկու պետությունների ղեկավարներ։ Մնացած բոլոր երկրներն ավելի ցածր աստիճանի պաշտոնյաներ էին ուղարկել։ Փաշինյանը նաև հանդիպել էր Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ով ասել էր. «Մենք վճռական ենք ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ, և փոխադարձ շահերի վրա հիմնված մեր երկու երկրների համագործակցությունը շարունակվելու է անսասան ուժով»։ Նաև տեղեկություններ հայտնվեցին, որ Փաշինյանը պետք է հանդիպեր ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ, ով ցանկանում էր անձամբ շնորհակալություն հայտնել գոյություն չունեցող «պաղեստինյան պետությունը» ճանաչելու համար։ Բայց դրա մասին ապացույցներ չկան, քանի որ Հանիեն արդեն իսկ վճարել է իր հանցագործությունների համար։ Ընդ որում Երևանը, անկասկած կհերքի դա։ Բայց ով գիտի Մերձավոր Արևելքի պատմությունը, հիշում է, որ հայերը միշտ աջակցել են պաղեստինյան ահաբեկչական կազմակերպություններին։ Հայաստանի ազգային հերոսներից մեկը՝ Մոնթե Մելքոնյանը պարծենում էր, որ կռվել է իսրայելցիների դեմ։

Պարոն Հովհաննիսյանին մի բանի մասին կխնդրեի: Եթե ​​նա իսկապես ցանկանում է ամրապնդել մեր ժողովուրդների հարաբերությունները, ապա պետք է օգտագործի հայկական լրատվամիջոցները տեղական և արտասահմանյան, հակասեմականության դեմ պայքարելու և իր պետության այն քաղաքականությունը փոխելու համար, որի պատճառով, ցավոք, Հայաստանը դարձել է Իրանի խամաճիկը»,- ի պատասխան Գրիգոր Հովհաննիսյանի հոդվածի գրել է Մորդեխայ Կեդարը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ» Երկու վատ լուր զինվորականների համար․ «Հրապարակ» Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
Ամենադիտված