Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը պատրաստվում է ընդունել ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովն առանց հարսանիքների, ուսանողների և դպրոցականների»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նավթ և գազ արտահանող երկիրը, որտեղ անգամ աղբը չի տեսակավորվում, որտեղ լրագրողներն ու իրավապաշտպանները բանտերում են, այս տարի կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային խոշոր համաժողով կանցկացնի։ Դա վրդովեցնում է կանաչ էներգիայի համար պայքարող կազմակերպություններին և միջազգային դիտորդներին, ովքեր կարծում են, որ Ադրբեջանը ցանկանում է այդ համաժողովի օգնությամբ «կանաչեցնել» իր հեղինակությունը, գրում է bbc.com-ը։

Լուրն այն մասին, որ Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29), երկրում հպարտության ալիք է առաջացրել տեղական մամուլի, պաշտոնյաների և քաղաքական գործիչների շրջանում: «Ադրբեջանում COP29-ի հյուրընկալումը համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակության հստակ ցուցիչ է», «Ադրբեջանը կլինի աշխարհի ուշադրության կենտրոնում հյուրընկալելով COP29-ը», «Միջազգային ճանաչում և աջակցություն համաշխարհային հանրության կողմից», «Բաքուն կդառնա աշխարհի կենտրոնը», այսպիսի վերնագրեր ունեն  ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները։ Իսկ իշխանությունները, կարծես թե, արդեն սկսել են նախապատրաստվել օտարերկրացիների հոսքին, բայց յուրովի։

Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ համաժողովի ընթացքում ակնկալվում է 70-80 հազար օտարերկրացիների այց երկիր։ Վարչապետ Ալի Ասադովը որոշել է, որ համաժողովի ընթացքում ուսանողները հեռավար ուսուցման կանցնեն, իսկ դպրոցականներն արձակուրդ կուղարկվեն։ Միևնույն ժամանակ մայրաքաղաքի որոշ հանդիսությունների տներ և մեծ ռեստորաններ դադարեցրել են նոյեմբերին հարսանիքների պատվերներ ընդունելը: Բանն այն է, որ Բաքվում հաճախ կարելի է տեսնել մի քանի հարյուր մասնակիցներով շքեղ հարսանիքներ հատուկ հանդիսությունների տներում, և այդ ամենը հաճախ ուղեկցվում է փողոցներով սլացող և բարձր ազդանշաններ արձակող  մեքենաների շարասյուններով: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ որոշ հաստատություններ  վախենալով համաժողովի ընթացքում զբոսաշրջիկների հոսքի գերծանրաբեռնվածությունից դա արել են կամավոր, մյուսները խոստովանել են, որ իշխանություններն են արգելել, իսկ մյուսները սպասում են իշխանությունների պատվերներին։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև բազմաթիվ մայրաքաղաքային հյուրանոցների դեպքում։ Նրանք նոյեմբերին (երբ տեղի կունենա համաժողովը) իրենց կայքերում նախնական պատվերներ չեն ընդունում։ Մտցված սահմանափակումները Բաքվի բնակիչներից շատերին  հիշեցրել է համաճարակի շրջանի մասին։ Այն ժամանակ ևս արգելված էին հարսանիքները, փակվում էին ռեստորանները, իսկ ուսանողներին ուղարկում էին հեռավար սովորելու կամ արձակուրդ։ Մայրաքաղաքի բնակիչներն ասում են, որ արդեն իսկ խոսակցություններ կան առ այն, որ համաժողովի ընթացքում փողոց դուրս գալը թույլատրվելու է օրական ընդամենը երկու ժամով, ինչպես եղել էր համաճարակի ժամանակ։ Ադրբեջանը, ի դեպ, համաճարակի ավարտից ավելի քան չորս տարի անց էլ Covid-ի դեմ պայքարի պատրվակով դեռևս փակ է պահում իր ցամաքային սահմանները։ Սակայն առայժմ իշխանությունները չեն խոսում նման սահմանափակումների մասին։

Ադրբեջանում մարդկանց սովորեցրել են, որ պետք է զոհաբերեն բազմաթիվ ազատություններ և հարմարավետությունը հանուն երկրի հեղինակության։ Օրինակ Ֆորմուլա 1-ի Գրան Պրիների ժամանակ քաղաքի կենտրոնը, որտեղ ինտենսիվ երթևեկություն է՝ պարսպապատվում է, և մարդիկ անգամ դժվարությամբ են կարողանում հասնել Պրիմորսկի բուլվար, որն ավանդական վայր է ամառային շոգ երեկոներին քայլելու համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպությունն Ադրբեջանում կլիմայական կոնֆերանսի անցկացումը «անհանգստացնող շահերի բախում» է անվանել։ Իրավապաշտպանները նշում են, որ այդ երկիրը «կլիմայի նկատմամբ անբարյացակամ է», արդյունահանում է նավթ և ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը, իսկ միջոցառման նախագահը կլինի մի մարդ, ով նախկինում 20 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական ​​նավթային ընկերությունում։ Ադրբեջանի բնապահպանական իրավիճակը շատերի մոտ է հարցեր առաջացնում, երկրին դեռ չի հաջողվել լուծել անգամ կենցաղային աղբի հավաքման ու վերամշակման խնդիրը։ Ադրբեջանը հայտնի է մեծ քանակությամբ արևոտ օրերով, իսկ Բաքուն նույնիսկ կոչվում է «քամիների քաղաք», բայց Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով Ադրբեջանում էներգիայի վերականգնվող աղբյուրների (ներառյալ ՀԷԿ-երի) բաժինը կազմում է ընդհանուր էներգիայի արտադրության ընդամենը 1%-ը։ «Հանածո վառելիքի շահերը պաշպանողի կլիմայի պաշտպանի դեր խաղալը ժամանակի իզուր վատնում է», - համարում է Oil Change International-ը, որը Ադրբեջանի «կանաչ օրակարգ»-ի վարքագիծն անվանում է ուղղակի հեղինակության «սպիտակեցում»: Ե՛վ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողները, և՛ միջազգային իրավապաշտպանները համաձայն են դրա հետ և նշում են, որ միջոցառումն անցկացվելու է ԶԼՄ-ների, ինչպես նաև ռեժիմի քննադատների դեմ բռնաճնշումների նոր ալիքի ֆոնին։ Առաջ էլ են եղել քննադատներ, ովքեր նշել են, որ Ադրբեջանը կաղալով մարդու իրավունքների խախտումներից, օգտագործում է միջազգային խոշոր իրադարձությունները սեփական հեղինակությունը սպիտակեցնելու համար։ Նրանցից մեկը իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովն էր, ով 2012 թվականից, երբ Ադրբեջանը հյուրընկալում էր Եվրատեսիլ երգի մրցույթը, Բաքվում կազմակերպեց իր այլընտրանքային մրցույթը՝ «Երգիր հանուն ժողովրդավարության», որպեսզի ուշադրություն հրավիրի մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության վրա։ Վերջին նման մրցույթը նա անցկացրել է 2014 թվականին, որից հետո հայտնվել է բանտում ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։

Բացի դա 2022 թվականի դեկտեմբերին բողոքող «բնապահպան ակտիվիստները» մի քանի ամսով փակեցին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհը, որից հետո 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը լիովին վերականգնեց վերահսկողությունն այդ շրջանի վրա, որը փորձում էր պոկվել նրանից, և բոլոր հայերը լքեցին այն։ Այն ժամանակ ակտիվիստները ներկայացված էին որպես իշխանությունների կողմից աջակցվող կարևոր ուժ։ Հիմա դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք COP29-ը նման էկոակտիվիստների նոր բողոքի պատճառ կդառնա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ» Երկու վատ լուր զինվորականների համար․ «Հրապարակ» Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
Ամենադիտված