Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տագնապալի լուրեր Կովկասից. Փաշինյանը սկսել է Կիևի հետ զենքի առևտուր անել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միանգամից մի քանի աղբյուրներից ստացված լուրերի համաձայն Երևանն իբր սկսել է Ուկրաինային խորհրդային զենք մատակարարել, գրում է svpressa.ru-ն։ Ըստ լուրերի Հայաստանը պայմանագիր է կնքել Եվրահանձնաժողովի հետ և պարտավորվել Եվրոպա ուղարկել  210 մլն եվրոյի խորհրդային արտադրության տանկերի և ՀՕՊ համակարգերի հրթիռներ, և դրանց տեղափոխումն իբր կատարվելու է վրացական նավահանգիստներով։ Բայց դա դեռ ամենը չէ: Ասում են, որ բացի դրանից Երևանը Կիևին կփոխանցի իր գործող հակաօդային պաշտպանության համակարգերը և 152 մմ-ոց հրետանին։

Նշենք, որ Ռուսաստանի և Հայաստանի առանց այդ էլ ոչ անամպ հարաբերությունները սկսեցին արագորեն վատթարանալ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կրած պարտությունից հետո։

«Մեղադրանքներ թափվեցին Ռուսաստանի հասցեին: Մեզ ասացին, որ դուք՝ ռուսներդ, մեզ համար պետք է կռվեիք, քանի որ շատ եք։ Եվ ես նման մեսիջներ լսել եմ հայկական պետության բավականին բարձրաստիճան ներկայացուցիչներից,- svpressa.ru-ի հետ զրույցում կիսվել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը,- այսպես թե այնպես, Ռուսաստանն է, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեղավոր Երևանի ռազմական ֆիասկոյի համար»:

Դրանից հետո Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և հայտարարեց Արևմուտքի հետ մերձեցման կուրս։ Շահերը համընկել են, Արևմուտքը պարզապես տարբերակներ էր փնտրում Ուկրաինայում սպառազինությունների զինանոցը համալրելու համար, իսկ Երևանին, հավանաբար, խոստացել են փոխարենը մատակարարել ՆԱՏՕ-ի տիպի հրետանի։ Մասնավորապես, քննարկվում է ֆրանսիական CAESAR հաուբիցների տրամադրումը Հայաստան և ոչ միայն այդ։ Ճիշտ է, երբ ԵՄ-ն հրաժարվեց քննարկել Հայաստանի անվտանգության հարցը, Երևանը հասկացավ, որ կա նաև Ռուսաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Այո, ամեն դեպքում: Բայց այս տարվանից Հայաստանը մուծումներ չի կատարել ՀԱՊԿ-ին և փաստացի սառեցրել է իր մասնակցությունն այս կառույցում, չնայած շարունակում է իր բոնուսները ստանալ ԵԱՏՄ-ից։

Որքա՞ն է Հայաստանը նստելու երկու աթոռի վրա, եթե Հայաստանը շարունակի նույն կուրսը դեպի ԵՄ և ՆԱՏՕ, իսկապե՞ս կսկսվի Երևանի և Կիևի ռազմական համագործակցությունը։ Այս հարցում, ընդունենք, որ տեսակետները տարբեր են։ Հիպոթետիկորեն հայերը կարող են, ինչպես ասում են, «մաքսանենգ ճանապարհով իրենց հնացած «made in URSS» սպառազինությունն ուղարկել Ուկրաինայի զինված ուժերին»։ Բայց, ըստ որոշ փորձագետների, այնտեղ արդեն  ուրիշ չափորոշիչներ են, օրինակ արկերի դեպքում մենք մի տրամաչափ ունենք, նրանք այլ։

«Ես զգույշ կլինեի Ուկրաինային հին խորհրդային զենքի մատակարարումների թեմայի հարցում, քանի որ այսօր դրա պաշտոնական հաստատումը չկա,- ասել է ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը, - սակայն Հայաստանի շուրջ կան սակարկություններ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Այսօր Երևանում ամենամեծ դեսպանատունն ամերիկյանն է։ Հայերի ամենամեծ սփյուռքն ապրում է Ֆրանսիայում և սերտ կապեր կան այդ երկրի հետ, այդ թվում քաղաքական մակարդակով։ Հայերը ֆրանսիացիներին գրեթե հարազատ են համարում։ Միևնույն ժամանակ, Գյումրիի մեր ռազմաբազան դեռ մնում է Հայաստանում, իսկ մեր սահմանապահները մինչ այժմ լքել են միայն Զվարթնոց օդանավակայանը»։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը, իրեն հայտնի է դարձել, որ Հայաստանն այնուամենայնիվ սկսել է Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել։ Փոխարենը Հայաստանին խոստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զենք մատակարարել։ Նրա խոսքով, Ռուսաստանն անպատասխան չի թողնի Հայաստանի այդ ոչ բարեկամական գործողությունները:

Իսկ պատասխան իսկապես որ արդեն կա։ Պարզվել է, որ ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակների մոտ 90 %-ը սպառման համար անվտանգ չէ, նաև Հայաստանից Ռուսաստան մտնող բանջարեղենն ու մրգերը գերազանցում են թունաքիմիկատների և ագրոքիմիկատների առավելագույն թույլատրելի չափերը։

Ի՞նչ այլ գործողություններ կարելի է սպասել Ռուսաստանից Հայաստանի ոչ բարեկամական քայլերից հետո, և ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել Կովկասում հակառուսական լարվածության նոր պոտենցիալ աղբյուրը չեզոքացնելու համար, svpressa.ru-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել քաղաքագետ, ազգամիջյան հակամարտությունների մասնագետ Եվգենի Միխայլովը։

«Միանգամից մի քանի աղբյուրներից տեղեկություններ են ստացվել Հայաստանի տարածքից Ուկրաինա զենքի ներկրման մասին։ Կարծում եմ, եթե դա այդպես է, ապա Հայաստանն անցել է «կարմիր գիծը»։ Եթե դա հաստատվի, ապա Հայաստանը պետք է անհապաղ դուրս մղվի թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից։ Նաև պետք է Հայաստանի հետ  վիզային ռեժիմ մտցվի ու փակվի սահմանը»,- ասել է նա:

«svpressa.ru».- Մոտ 10 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս: Հայերի ամենամեծ սփյուռքներից մեկը Ռուսաստանում է։ Ոչ ոք հստակ թվեր չգիտի, սակայն մոտավոր հաշվարկներով մեր երկրում 2,5 միլիոն հայ կա՝ ներառյալ, իհարկե, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։

- Եվ այդ հարցը հրատապ լուծման կարիք ունի, քանի որ մենք վստահ չենք, որ բոլոր հայերն են վերջին շրջանում մտել Ռուսաստան բարեկամական մտադրություններով։ Եվ մոտ ապագայում անխուսափելիորեն էլի հայ փախստականներ կհոսեն Ռուսաստան, և դա հենց որ սկսվեն Թուրքիայի տարածքային պահանջները, որոնք նա վաղուց է ներկայացնում Հայաստանին:

 «svpressa.ru».-  Կապված կատարվածի հետ կարելի՞ է խոսել Կովկասում Ռուսաստանի դիրքերի կորստի մասին:

- Հայաստանը համակարգված և առանց կտրուկ շարժումների նվազեցնում է կապերը և, համապատասխանաբար, կախվածությունը Ռուսաստանից։ Գործընթացը կարող է տևել մի քանի տարի, սակայն վերջնական նպատակն այլևս կասկած չի հարուցում։ Հիմա գլխավորն ուկրաինականին նման լարվածության նոր օջախի առաջացումը կանխելն է։ Իսկ դա պահանջում է պետական ​​մակարդակով վճռական գործողություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ» Երկու վատ լուր զինվորականների համար․ «Հրապարակ» Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
Ամենադիտված