Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս-իրանական հարաբերություններում վերջին օրերին ծագած թյուրիմացությունը, ըստ ամենայնի կարգավորվում է։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանին քննադատում էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Ավելի վաղ Թեհրանը վճռականորեն հայտարարել էր միջանցքային տրամաբանության անընդունելիության մասին, քննադատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Մոսկվան աջակցում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը։

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, ու այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից, ուստի Իրանը վճռականորեն դեմ է դրան, ասել էր Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ «Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,- նշել էր նա։

Թեմային անդրադարձել էին բավական կոշտ շեշտադրումներով, նաև Հայաստանում Իրանի դեսպանը, Իրանի ԱԳ նախարարը, փոխնախարարը, իսկ իրանական լրատվամիջոցներում ամենօրյա պարբերականությամբ սպառնալիքներ էին հնչում։

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին էլ գրել էր, թե Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել էր Արաղչին։

Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»,- ասել է Շոյգուն։ Թե որոնք են նախկին պայմանավորվածությունները, Շոյգուն չի մանրամասնել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, թե Ռուսաստանն անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին։ «Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, դա մշտական ​​շփում է։ Այս առնչությամբ տվել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները և հիմք ենք ընդունում այն, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում»,- նշել է նա։ Ըստ Զախարովայի՝ հակառուսական տեղեկատվական արշավը սնում են որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենազավեշտալի հնարավորությունը՝ Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ տարաձայնություններ առաջացնելու համար: «Դա արվում է՝ Արևմուտքի շահերից ելնելով»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի հետ է։ Մասնագետները վաղուց են արձանագրել, որ միայն Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը կարող է ապահովել տևական և կայուն խաղաղություն:

Արշակ Կարապետյանի գնահատմամբ, կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը, պրագմատիկ մոտենալ եվրոպական գործընկերների հետ երկխոսությանը և դրան օբյեկտիվ գնահատական տալ։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակցական մակարդակի հասցնել, մասնակցել տնտեսական և ռազմաքաղաքական համատեղ ինտեգրացիոն գործընթացներին։ Ռազմավարական փոխշահավետ երկխոսություն կառուցել Իրանի հետ։ Նախաձեռնել Հարավային Ռազմական Դաշինքի ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, որը նաև բաց է լինելու Հնդկաստանի և բոլոր այն երկրների համար, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված