Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշնանը Հայաստանում նոր հանրահավաքներ են սպասվում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կրկին սոցիալական բունտ է սպասվում, հանրահավաքները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 22-ից հետո։ Այս մասին iz.ru-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Որքան գիտեմ, սեպտեմբերի վերջին՝ 22-ին, «Հրազդանի» հարակից մարզահամալիրում արդեն իսկ նախատեսված է քաղաքացիների զանգվածային հավաք», -ասել է պատգամավորը։

Նրա խոսքով, ընդդիմությունը հույս ունի, որ դրանք կլինեն «շատ զանգվածային իրադարձություններ»։ Միաժամանակ, պատասխանելով հարցին, թե ո՞վ կարող է ղեկավարել հանրահավաքները, պատգամավորը նշել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Նրա շարժումը կոչվում էր «Տավուշը հանուն հայրենիքի», և նա նախկինում Հայաստանի մայրաքաղաքում 100 հազարանոց հանրահավաքներ է  իրականացրել։ Երկրի բնակիչների դժգոհության առանցքային պատճառը տարածքային զիջումներն են։ Շատերն են դժգոհ  վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ինչը մեծապես պայմանավորված է ղարաբաղյան ուղղությամբ նրա աղետալի գործողություններով։

Մոսկվայի պետական ​​լեզվաբանական համալսարանի օտարերկրյա տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովի խոսքով, հայ հասարակությունը շարունակում է մնալ խիստ բևեռացված, և բողոքի ներուժը բավականին մեծ է, քանի որ գործող իշխանություններն իրենց որոշումներով բորբոքել են ընդդիմադիր տրամադրություններ։

«Բնակչությունը չափազանց ցավոտ է ընկալում Լեռնային Ղարաբաղում պարտությունը, տարածքներ Ադրբեջանին հանձնելու որոշումը, սահմանադրության փոփոխության հարցը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման պայմանները։ Վերքերը դեռ թարմ են։ Ավելին, Հայաստանի ներկայիս իշխանությունները, փորձելով բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, փորձում են վերաշարադրել սեփական ժողովրդի պատմությունը և դրանից ջնջել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունները։ Եկեղեցին, որն այժմ գտնվում է իշխանությունների ճնշման տակ, ակտիվ մասնակցություն ունի ընդդիմության բողոքի ակցիաներին։ Իսկ Եկեղեցին պատմականորեն շատ կարևոր դեր է խաղում հայ հասարակության կյանքում։ Այդ գործոնների համակցությունն էլ պայմանավորում է Հայաստանում բողոքի ներուժի պահպանումը»,- ընդգծել է նա։

Բացի այդ, բողոքի ներուժի աճի վրա ազդում է Հայաստանն աշխարհաքաղաքականորեն վերակողմնորոշելու փորձը դեպի Արևմուտք, մասնավորապես՝ Եվրամիություն։

«Սա միակ գործոնը չէ, բայց գլխավորներից մեկն է։ Ես ընդունում եմ, որ դա, իհարկե, կապված է Փաշինյանի արտաքին քաղաքականության հետ, քանի որ դա ոչ մի կերպ չի համընկնում հայկական դիրքորոշման ավանդական բնութագրերի հետ,- iz.ru-ին ասել է քաղաքագետ Իքբալ Դյուրրեն,- շատերը համաձայն չեն բացահայտ արևմտամետ դիրքորոշման հետ։ Շատերը չեն հասկանում Փաշինյանի տեսակետները կապված խաղաղ բանակցությունների հետ, մարդիկ կարծում են, որ նա գնում է լուրջ զիջումների, որոնք անսովոր են հայկական ավանդական քաղաքականության համար: Թվում է, թե նրա արածներից շատերը բխում են ոչ թե հասարակության իրավիճակի ընդհանուր ըմբռնումից, այլ պարզապես անձնական և մերձավորների նպատակահարմարության պատճառներով են»:

Ի դեպ, սեպտեմբերի 9-ին Հայաստանն ու Եվրամիությունը երկխոսություն են սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների և ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության սառեցման ֆոնին։ Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ հարգում է Հայաստանի և ԵՄ-ի փոխգործակցությունը, սակայն կարևոր է, որ դա չլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հաշվին։

Մոսկվայի և Երևանի միջև լարված հարաբերությունների ֆոնին ոչ պետական ​​կառույցները կարող են ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ երկու երկրների միջև կապերի պահպանման գործում։ Այստեղ կենտրոնական դեր կարող են ունենալ Ռուս Ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիները։

«Երկու եկեղեցիներն էլ պետք է սատարեն միմյանց, երկու ժողովուրդների և երկու երկրների միջև եղբայրական և բարեկամական հարաբերություններ պահպանելու համար,- iz.ru-ի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապանյանը,- մենք աղոթում ենք, որ այս ճգնաժամը ազդակ լինի»: Միաժամանակ, արքեպիսկոպոսը նշել է, որ այժմ հասարակական-քաղաքական կյանքում Հայ եկեղեցու ազդեցության աճ է նկատվում։

«Կարծում եմ, (այն) ավելանում է, քանի որ եկեղեցին իրեն դրսևորել է որպես օբյեկտիվ կողմ այս բողոքի ցույցերի և այս բոլոր ժողովրդական հուզումների մեջ», - ասել է արքեպիսկոպոսը: Վեհափառը նաև նշել է, որ իշխանությունները փորձում են ճնշում գործադրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վրա։ Այնուամենայնիվ, նրա ղեկավար Բագրատ Գալստանյանը շարունակում է իր հասարակական-քաղաքական գործունեությունը։

«2022 թվականից եկեղեցական կառույցներն ավելի շատ են ներգրավվել քաղաքական կյանքում, քանի որ իշխանություններն իրականում պահանջում էին, որ նրանք որոշեն իրենց դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ,- iz.ru-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի կրոնի և հասարակության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռոման Լունկինը,- Վրաստանում ևս մեծացել է եկեղեցու հասարակական-քաղաքական դերը,  վերջին շրջանում վրացի հոգևորականներն ավելի ակտիվ են ներգրավվում տեղի ունեցող քաղաքական երթերին և իրադարձություններին»։

Սակայն փորձագիտական ​​հանրությունը կարծում է, որ այս փուլում Հայաստանի ընդդիմությունը դժվար թե կարողանա լրջորեն ազդել երկրի իշխանության վրա։ Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը iz.ru-ի հետ զրույցում նշել է, որ ներկայիս բողոքի ակցիաները այնքան լայն չեն, որ հնարավոր լինի հանրապետությունում իշխանափոխություն իրականացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված