Ասադն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ և նրա հետ քննարկել տարածաշրջանային հարցեր։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին և նրա հետ քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Ռուսաստանի և Սիրիայի երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր», - ասվում է հայտարարության մեջ։