Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ պարտվել․ անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինձ համար միանշանակ է, ինչ դատավճիռ էլ կայացվի, միայն Հրայր Թովմասյանով չի սահմանափակվելու։ Այն շարունակություն է ունենալու։

Իր գործով դատական նիստին պաշտպանական ճառի եզրափակիչ մասում հայտարարել է ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը․ «Ես էլ եմ հետամուտ լինելու, որ այս գործի բոլոր մանրամասները՝ առաջին կաշառք տալու մասին օպերատիվ տվյալից մինչև դատաքննության փուլում ինձ համար ոչ այնքան հասկանալի երևույթները, երբ ողջամիտ ժամկետում գործի քննության համար կարող են անգամ րոպեները նշանակություն ունենալ, մի օր, ինչ չափով չգիտեմ, դառնան քննարկման առարկա։

Անկախ ելքից, սրանք ունենալու են իրենց հետևանքները նաև այդ մարդկանց համար, թե ով ինչ մասնակցություն է ունեցել այս ամբողջին։ Քարերը նետելու և քարերը հավաքելու ժամկետները տարբեր են և որպես կանոն միմյանց հաջորդում են։ Անարդարությունը վերև նետած քար է, որը, այո, մի օր կարող է նաև ընկնել քո գլխին»,- նշել է Թովմասյանը։

Նա նշել է, որ անարդարության դեմ, եթե անգամ պարտվի, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը։

«Եթե վերաբերվեր միայն իմ անձին, այս պայքարը վերաբերվեր բացառապես Հրայր Թովմասյանին, միգուցե կշեռքի մյուս նժարին դրված արժեքը լիներ Հրայր Թովմասյանին առնչվող ինչ որ մի բան, կարող է ես այս ամբողջը շատ ավելի շուտ ավարտած լինեի, պայքարելն անիմաստ լիներ։ Բայց իմ պաշտպանական ճառի շատ մեծ հատված պատմական վերլուծություն էր, թե ինչ է լինում այն երկրների հետ, երբ փորձում է իշխանությունն իրեն ենթարկել դատական իշխանությունը, ինչի է հանգեցնում նման երկրներում այդ իրավիճակը։

Ես չեմ պարտվել, կապված դատական ակտից, կհամարեմ, որ ընկել եմ, բայց վեր եմ կացել։ Եթե նույնիսկ այսօր հոգեբանորեն մեղադրող կողմը կարող է պնդել, որ սա քաղաքականության հետ որևէ առնչություն չունի։ Սա ես պիտի գնահատեմ որպես մոլորություն։ Իրականությունը բոլորովի այլ բանի մասին է։

Ինձ թվում էր, որ դատավարության ժամանակ կհասկանանք, որ այս պրոցեսը տանում է վատ տեղ, ոչ թե ինձ, այլ երկիրն է տանում վատ տեղ։ Մտածում էի, որ մի փուլում կհասկանանք, որ այս ճանապարհը սխալ է։ Կապ չունի պատիժ կնշանակվի, չի նշանակվի, կազատազարկվեմ, չեմ ազատազրկվի, 1 տարի, 5 տարի և այլն»,- ասել է Թովմասյանը։

Նա մեջբերել է Աստվածաշնչի «վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կցանկանաս քեզ հետ վարվեն» արտահայտությունը և հիշել մի դրվագ խորհրդային բանակում իր ծառայությունից, երբ 3 ժամ ապօրինի զրկվել է ազատությունից․

«Սա ինձ համար դաս էր։ Բոլոր նրանք, ովքեր մարդու կյանքի, ազատության հետ ինչ որ աղերս են ունենում երբևէ, իրենց կյանքում մի անգամ պետք է հայտնվեն այդ վիճակում և դրանից հետո նոր նման որոշումներ կայացնեն»,- ասել է Թովմասյանը։

ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտի
Ամենադիտված