Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը։ Լրատվամիջոցը պարզել էր, որ որոշ դեպքերում քաղաքացիները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենք ՔՊ-ին նվիրատվություն են արել։ Որոշ նվիրատուներ էլ տեղյակ էին, որ իրենց անունով նվիրատվություն է կատարվել, սակայն փոխանցված գումարը իրենց չի պատկանել։

Այս տարվա մայիսի 31-ին հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որին կից հրապարակվել է նաև անկախ աուդիտորի եզրակացությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) էլ արդեն ավարտել է պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ այդ թվում ՔՊ-ի, հաշվետվությունների ստուգումը։

Ստուգման արդյունքում, սակայն, իշխող կուսակցության հաշվետվության մեջ Հանձնաժողովն արձանագրել է որոշ խախտումներ՝ աչք փակելով նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ մամուլում հրապարակված փաստերի վրա։ 

Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը կրկնել է անկախ աուդիտորի կողմից արդեն իսկ արձանագրված խախտումները.  

  • Կուսակցության հաշվից եղել են կանխիկացումներ, որն արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով։ ԿԿՀ-ն որոշում կայացնելու նպատակով կուսակցությունից պահանջվել է ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր: 
  • Կուսակցությանը նվիրատվություններ են կատարել իրավաբանական անձիք (ևս արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով), որը կուսակցությունը օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին։
  • Յուրաքանչյուր անձ մեկ տարվա ընթացքում կուսակցությանը առավելագույնը կարող է փոխանցել 2.5 մլն դրամ։ ԿԿՀ-ն հայտնաբերել է, որ կուսակցությանը կատարվել են նվիրատվություններ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույն չափը, և կուսակցության կողմից օրենքով սահմանված ժամկետում չեն փոխանցվել պետական բյուջե կամ նվիրատուներին։

Այս դեպքերի առթիվ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ, իսկ կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցելու ենթադրյալ դեպքի առթիվ գործի նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցող նվիրատվության համար նվիրատուն պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Նվիրատվության օրենքով սահմանված առավելագույն չափը 2.5 մլն դրամն է, իսկ այն գերազանցող խոշոր չափ է համարվում 1 մլն դրամը գերազանցող գումարը։

Այսպիսով, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները ստուգող մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի թիվս այլ պետական մարմինների, անտեսում է 2023 թվականին ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման էական ապօրինությունները։

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված