Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիական Le Figaro պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել  Բաքվում պահվող հայ բանտարկյալների մասին՝ նշելով, որ հայկական անկլավի ռազմական նվաճումից մեկ տարի անց ռազմագերիները, որոնց թվում են նաև Արցախի ութ նախկին պաշտոնյաները, շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում.

«Արդեն մեկ տարի է, ինչ նրանք կալանավորված են և սպասում են դատավարության, որը մինչ օրս տեղի չի ունեցել։ Բաքվի բանտերում 23 հայ ռազմագերիներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը։ Բանտարկյալները՝ քաղաքական գործիչներ, քաղաքացիական անձինք և զինվորականներ, գերեվարվել են, ադրբեջանական իշխանությունների ձևակերպմամբ, «հակաահաբեկչական գործողությունից» հետո, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջական բռնակցմանը։

Նրանց թվում են Արցախի Հանրապետության ութ նախկին քաղաքական առաջնորդներ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում, որն իր ամբողջ բնակչության՝ դեպի Հայաստան արտաքսումից հետո 2024 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ։ Բաքվի իշխանությունները զգուշացրել են. այս նախկին պաշտոնյաները պետք է պատասխան տան իրենց «հանցագործությունների համար»։ Ահաբեկչություն, անջատողականություն, ռազմական հանցագործություններ, անօրինական զինված խմբավորումների ձևավորում... Ինչպես այս տարվա հունվարին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը, նշված մեղադրանքները բազմազան են և ներկայում «հետաքննությունների» առարկա են հանդիսանում։ Այդ ժամանակից ի վեր դատական գործերից ոչ մի նորություն չկա, և ռազմագերիների ազատ արձակվելու հնարավորությունները գնալով նվազում են։

Այս ռազմագերիներից, անկասկած, ամենահայտնին Ռուբեն Վարդանյանն է, որը հաճախ է հայտնվում մեդիայի ուշադրության կենտրոնում։ Այս միլիարդատերը, որը 2024 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, հատկապես հայտնի է իր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությամբ: 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի 70%-ը, չորս երեխաների հայր հանդիսացող բարերարը որոշեց հեռանալ Ռուսաստանից՝ տարածաշրջանում բնակություն հաստատելու և հայ բնակչությանը օգնելու նպատակով։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերն արցախահայության կրած 9-ամսյա շրջափակման ընթացքում Ռուբեն Վարդանյանը, դառնալով պետական նախարար, բազմապատկեց միջազգային օգնության կոչերը։ Նա կալանավորվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ արցախցի շուրջ 100 հազար հայերի հետ միասին փորձում էր հատել Հայաստանի սահմանը:

Այնուհետև կալանավորվել են նախկին նախագահներ   Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Աժ նախագահ  Դավիթ Իշխանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև զինվորականներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը:

Նրանց բոլորի դատավարությունն արդեն երկու անգամ հետաձգվել է։

Քաղաքական լռություն

Վերջին 12 ամիսների ընթացքում կալանավայրում նրանց պահման պայմանների մասին քիչ տեղեկություններ կան: Փաստաբանները, հասանելիություն չունենալով իրենց պաշտպանյալների գործերին, դատապարտում են Ադրբեջանի լիակատար փակ ու ոչ թափանցիկ գործելակերպը։ Բանտարկյալների ընտանիքները տեղեկատվություն են ստանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ «Կարմիր խաչի միջոցով էր, որ իմացանք, որ նրանք 10 ամիս մեկուսացված են մնացել։ Վերջին նորությունն այն է, որ մեր ռազմագերիները ներկայում իրենց խցերն են կիսում այլ բանտարկյալների հետ»,- Le Figaro-ին է հայտնել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Այս տարվա հունիսին Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմում-բողոք էր ներկայացրել ՄԱԿի խոշտանգումների հարցով զեկուցողին: Դիմումում նկարագրված են կալանավորի կողմից իրականացված հացադուլի ընթացքում նստելու, քնելու, ջուր խմելու արգելքները։ Արդեն իսկ ապրիլին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, Le Figaro-ին տված բացառիկ հարցազրույցում ահազանգել էր հոր իրավիճակի մասին։ Կարողանալով հոր հետ հեռախոսի միջոցով կապի դուրս գալ, Կարմիր խաչի միջոցով դժվարությամբ մի քանի նամակներ ստանալ, որդին ասում է, թե հայրը վստահեցնում է, թե  «լավ է»։ «Բայց այս անորոշ իրավիճակը հատկապես ցավալի է,- վստահեցնում է նա։ -Եթե դատավարության օրը հայտարարվեր, մենք գոնե կարող էինք իմանալ, թե ինչպես է այն ընթանալու»։

Բոլորի հայացքներն ուղղված են դեպի Երևան: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ BBC-ի ռուսական ծառայության հարցին ի պատասխան՝ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և առաջնորդների վերադարձը «առաջնահերթություն» է և «մշտապես գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»: Բայց լծակները թույլ են. Հայաստանն իր վերջին ռազմագերիներին ազատ է արձակել դեկտեմբերին՝ փոխանակման ժամանակ։ Իր հերթին՝ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը ափսոսանքով է նշում Երևանի ջանքերի «լիակատար ձախողման» մասին և հաստատում, որ ռազմագերիների ճակատագրի մասին բանակցություններում նույնիսկ չի հիշատակվում։

Ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով միջազգային մակարդակով բազմաթիվ ձայներ են բարձրացվել՝ մասնավորապես նման կոչերով անցյալ շաբաթ հանդես են եկել Կալիֆորնիայից ընտրված պատգամավոր Լորա Ֆրիդմանը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: 1949 թվականի Ժնևի 3-րդ կոնվենցիայի և Ադրբեջանի ու Հայաստանի կողմից վավերացված լրացուցիչ արձանագրությունների համաձայն՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա «ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո»։ «Սակայն պետությունների մակարդակով ոչ ոք իրապես հանձնառու չէ այս հարցի լուծմանը»,- նշում է Հովհաննես Գևորգյանը, որը «քաղաքական և դիվանագիտական մակարդակներում շատ քիչ հույսեր է փայփայում»: «Ինչ վերաբերում է իրավական մակարդակին, մենք գիտենք, որ դա ֆարս է լինելու, քանի որ Ադրբեջանը արդարադատություն չի իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ»։

Դավիթ Վարդանյանն ուզում է հավատալ, որ առաջիկա COP29-ը, որը պետք է կայանա նոյեմբերին Ադրբեջանում, հնարավորություն կտա՝ բարձրացնելու հարցը։ «Աշխարհը, կարծում եմ, չի կարող ընդունել միջազգային նորմերի այս լիակատար և նման բացահայտ ձևով իրականացվող արհամարհումը»:

 

  •  
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված