Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 2016–2023թթ. նախատեսվածի նկատմամբ 65 մլրդ-ով ավելի քիչ ներդրումներ են իրականացվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների թեմայով հանդիպմանը:

Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց, թե 2016–2023թթ ինչ աշխատանքներ են նախատեսված եղել ՀԷՑ–ի ներդրումային ծրագրով: Ներդրումները 7 տարվա համար նախատեսված են եղել 233 մլրդ: Ներդրումների շուրջ 50 տոկոսը պետք է ուղղվեր սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը: Նոր սպառողների միացումների համար նախատեսված է եղել 28 մլրդ դրամ:

Սրանք այն հիմնական արդյունքային ցուցանիշներն են, որոնք եղել են ներդրումային ծրագրի հիմքում: Սակայն Բաղրամյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փաստացի. «7 տարում ներդրումների ծավալները գրեթե պահպանվել են: Այսինքն՝ նախատեսված 233 մլրդ–ի դիմաց փաստացի 230 մլրդ–ն իրականացել է: Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել: 65 մլրդ–ով ավելի քիչ ներդրում է իրականացվել»:

Այսպիսով` սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսված 133.7 մլրդի դիմաց ներդրվել է 68.7 մլրդ

Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Պատճառներից մեկը մեծ թվով նոր սպառողների միացումն է: Նոր սպառողների միացման ուղղությամբ նախատեսված 28 մլրդ–ի փոխարեն ուղղվել է 66.6 մլրդ, այսինքն՝ թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ–ով: «Նոր սպառողների միացումը պարտադիր, առաջնահերթ իրականացվող ներդրում է: Դրանք ընդհանուր ռեսուրսից խլել են մոտ 39 մլրդ»,–ասաց Բաղրամյանը:

Նա շարունակեց՝ ընկերությունը սպասարկման որակին ուղղվող ներդրումների հաշվին իր ներդրումներն ուղղել է առևտրային հաշվառման համակարգի բարելավման ուղղությամբ: «Արդյունքում, իհարկե, սպասարկման որակը որոշ չափով չի բարելավվել, բայց դրա արդյունքում, եթե սակագնում ներառել ենք 7.5 տոկոս կորուստ, փաստացի կորուստներն արդեն 6.5 տոկոս են: Դա դրական ազդեցություն է ունենում ընդհանուր սակագների վրա»,–ասաց նա:

Ապա ՀԾԿՀ նախագահը շարունակեց. «Մեր կարծիքով ամենամեծ խնդիրը, որ այսօր ունենք հոսանքի հաճախակի անջատումների համար, համակարգի մաշվածությունն է: Փաստորեն ռեսուրսները, որոնք ուղղվում են այդ ուղղությանը, որոշակի նվազել են, քանի որ կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել»:

Բաղրամյանի խոսքով՝ այդ ուղղությամբ վերջին 2 տարում  3 միջոցառում է իրականացվել, օրինակ՝ էականորեն բարձրացվել են նոր միացման վճարները: 

ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Աննման․ նոր կադրեր են հրապարակվել դերասանուհու հարսանիքիցԵրևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքի առաջին կադրերըՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունըՈրոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵրևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանել Ե՞րբ կնշվի Համբարձման տոնը Գավաթը ուղևորվում է Կատալոնիա. Բարսելոնան լրացուցիչ ժամանակում կորզեց հաղթանակը Ռեալից Այսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԼարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ 15 գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Փաշինյանը հաստատել է ցեղասպանության ոչ прiority–ն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Վրաստան, Հայաստան՝ Թուրքիայի և Եգիպտոսի փոխարեն. գիտակցաբա՞ր են պլանավորում ճանապարհորդությունըԹուրքիան արձագանքել է. «1915 թվականը քաղաքական գործիք չէ» Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Westinghouse–ը միջուկային վառելիք ունի Հայաստանի համար. ամերիկացիները կհեռացնե՞ն «Ռոսատոմ»–ին Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը. պատմության այս օրը (27 ապրիլ)Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFP
Ամենադիտված