Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը բացահայտ քննադատում է ՀՀ գործող իշխանություններին, սպառնում զրկել Երևանին ինտեգրացիոն միավորներից ստացվող արտոնություններից, եթե Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակի նույն ոգով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության առցանց թեմատիկ համաժողովին, ասել է. «Կարծում եմ՝ Երևանում տեղյակ են մեր դիրքորոշման մասին և ելնում են նման արկածախնդրությունների իրատեսական գնահատականներից»։

Ըստ Զախարովայի, այդ հավաքների մասնակիցները պետք է գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։ «Նախ, պարենային անվտանգությամբ հետաքրքրված անձինք պետք է հետաքրքրվեն՝ ինչպես է այդ հարցը լուծվում իրենց երկրում։ Հացահատիկի 90 %-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ Միգուցե, տեսահամաժողովի միջոցով կապ հաստատեք Ռուսաստանի՞ հետ՝ քննարկելու ձե՛ր պարենային անվտանգությունը։ Դե, դա է արդար և հարգալից։ Ինչո՞ւ գործել թիկունքում՝ նրանց դեմ, ովքեր կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,- ասել է Զախարովան։

Զախարովան նաև հայտարարել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը վատ չէ, ինչն ապահովում է հայկական տնտեսության ստաբիլ աճը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ամենաշատ օգուտ ստացողն է ԵԱՏՄ-ից, և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է։ «Ինձ զարմացնում է այն, ասես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը տարբեր երկրներ են։ Դա խոսում է այն մասին, որ Արևմուտքը ՀՀ-ի վրա ճնշում է գործադրում, ինչի մասին հայտարարում են հենց արևմտյան երկրների առաջնորդները։ Դա արտացոլում է ստանում Երևանի քաղաքական հռետորաբանության մեջ։ Երևանի որոշ քաղաքական ուժերի կողմից դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին։ Երևանից պարբերաբար հնչող պնդումներն անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին։ Այդ Ֆոնին՝ Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը սահմանափակվում է։ Այսինքն՝ տնտեսությունը ցույց է տալիս մի բան, իսկ քաղաքական վերնախավն անում է հակառակը», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Դեռևս այս տարվա մարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական համաժողովին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ։ «Մենք իսկապես շատ ենք ցանկանում, որ մեր հայ գործընկերները կողմնորոշվեն, թե ինչպես են ցանկանում իրագործել փոխադարձ հիմունքներով իրականացված համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում»,- նշել էր Լավրովը՝ ակնարկելով, որ ՀԱՊԿ-ն լքելու դեպքում կբարձրացվի Հայաստանին այլ ինտեգրացիոն միավորումներից՝ ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից դուրս դնելու հարցը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, Ռուսաստանից Հայաստանի տնտեսական պորտալարը կտրելը ծայրահեղ ծանր հետևանքներ կարող է ունենալ հենց Հայաստանի համար, իսկ այլ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ են հսկայական գումարներ: Չպետք է անտեսել նաև հնարավոր քաղաքական ռիսկերը։

Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ոչ միայն քաղաքական քայլ է, այլ նաև իր մեջ տնտեսական լուրջ բաղադրիչ է ներառում։ «ԵԱՏՄ-ի, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Նրա խոսքով, ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռուանալու պատճառով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։ Պաշտպանության նախկին նախարարը հորդորել է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքը՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը, պրագմատիկ մոտենալ եվրոպական գործընկերների հետ երկխոսությանը և դրան օբյեկտիվ գնահատական տալ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակցական մակարդակի հասցնել, մասնակցել տնտեսական և ռազմաքաղաքական համատեղ ինտեգրացիոն գործընթացներին։

Գեներալ-մայորը նաև հիշեցրել էր, որ Հայաստանը Ռուսաստանին առաջարկելու բան ունի, ռուսները սիրում են հայկական կոնյակ, իսկ Արևմուտքի հետ տնտեսական կապեր հաստատելը մեր պայմաններում չափազանց բարդ է։

Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի ԵրանյանԱնչելոտին նշել է, թե որ ֆուտբոլիստներն են բաց թողնելու Ռեալի առաջիկա խաղը Արգել գյուղում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200,000 դրամ ու փախել Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Սիրուն Մինասի ամանորյա ֆոտոշարքն ամուսնու հետ Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երեք մարդ Ուզբեկստանում առյուծները հոշոտել են կենդանաբանական այգու աշխատակցին Որոշ հասցեներում ջուր չի լինի «Ինտեր»-ի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցանկը Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել
Ամենադիտված