Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վաշինգտոնում գործող Արաբական ծոցի ինստիտուտի կայքում Անդրկովկասում արաբական տերությունների ազդեցության ընդլայնման մասին է նշել վրացի քաղաքագետ Էմիլ Ավդալիանին, գրում է topcor.ru-ն։

Հեղինակը պնդում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասը, մասնավորապես Ադրբեջանն ու Վրաստանը, հիմնականում մնացել էին արաբական ծոցի երկրների տեսադաշտից դուրս հիմնականում աշխարհագրական հեռավորության և տնտեսական սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Այնուամենայնիվ, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գործարկած տեղաշարժերը սկսել են ազդել նաև այդ տարածաշրջանի վա:

«Անդրկովկասը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում համաշխարհային ասպարեզում և շահում է տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական դինամիկայից։ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները մեծացրել են Հարավային Կովկասի ռազմավարական արժեքը, հատկապես Միջին միջանցքի երթուղու պատճառով, որը կապում է Սև ծովը և Թուրքիան Վրաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ շրջանցելով Ռուսաստանը: Այդ երթուղին առաջարկում է ամենակարճ ցամաքային կապը Եվրամիության և Չինաստանի՝ Եվրասիայի երկու խոշորագույն տնտեսությունների միջև՝ որպես ավանդական ռուսական երթուղու այլընտրանք»,- նշել է հեղինակը։

Պարսից ծոցի երկրները շահագրգռված են Վրաստանի նավահանգիստների և երկաթուղային ենթակառուցվածքների զարգացմամբ որպես Միջին միջանցքի մաս: Դեռևս 2008 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններից Ռաս Ալ Խայմա ներդրումային կազմակերպությունը ձեռք էր բերել Սև ծովի Փոթի նավահանգիստը։ Իսկ 2024 թվականի մարտին AD Ports Group-ը՝ Աբու Դաբիի արդյունաբերական քաղաքների և ազատ տնտեսական գոտիների օպերատորը, հայտարարել է Թբիլիսիի խոշոր «չոր նավահանգստի» 60 % բաժնետոմսերի գնման համաձայնագրի ստորագրման մասին։ Այն գտնվում է Միջին միջանցքում և ակնկալվում է, որ առաջին փուլում սպասարկի տարեկան մոտավորապես 96000  20 ֆուտանոց կոնտեյներ հետագայում ընդհանուր թիվը հասցնելով 286000-ի:

ԱՄԷ-ն Պարսից ծոցի առաջատար ներդրողն է վրացական տնտեսության մեջ և վեցերորդն աշխարհում, այդ հատուկ հարաբերությունները հիմնված է 2023 թվականի հոկտեմբերին ձեռք բերված Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրով: Այդ համաձայնագիրը երաշխավորում է երկկողմ առևտրի ազատականացումը՝ թույլ տալով Վրաստանից ապրանքների 97,5 %-ին ներմուծել ԱՄԷ առանց մաքսատուրքերի։ Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ԱՄԷ վրացական արտահանումը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11 %-ով։ Ավելին, փետրվարին Թբիլիսիում տեղի է ունեցել վրաց-սաուդական գործարար համաժողով, որի ընթացքում երկու երկրները ստորագրել են չորս համաձայնագիր արդյունաբերական, էներգետիկ և մշակութային կապերի ընդլայնման վերաբերյալ։

Արաբները հետաքրքրություն են ցուցաբերում նաև Ադրբեջանի նկատմամբ։ 2023 թվականին Ծոցի երկրների և այդ երկրի միջև առևտուրը գնահատվել է 1,8 միլիարդ դոլար։

Հեղինակը կարծում է, որ Պարսից ծոցի երկրների դերի աճը համաշխարհային ասպարեզում «Ադրբեջանին և Վրաստանին թույլ կտա վարել տարբեր ուղղվածության արտաքին քաղաքականություն հավասարակշռելով Ռուսաստանի ավանդական գերակայությունը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Բարձրաստիճան զինվորականներ են դատապարտվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը դադարեցրել է Բաքվից Կազան թռիչքները Փաշինյանի առաջարկը ԱլիևինԼոռիում «Nissan» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է․ ShamshyanԷլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Թոշակառուները այս տարի ևս հավելյալ քեշբեք կստանան Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Ամենադիտված