Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:

Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և մեր երկիրը հետևողականորեն շարունակելու է քայլերն այդ ուղղությամբ:

Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը` ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ` ի նպաստ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման:

Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանն ու ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Շեշտելով խաղաղության օրակարգին ՀՀ Կառավարության հավատարմությունը` վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: 

Խոսելով ադրբեջանական կողմի պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար:

Ավելին, խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի ԵրանյանԱնչելոտին նշել է, թե որ ֆուտբոլիստներն են բաց թողնելու Ռեալի առաջիկա խաղը Արգել գյուղում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200,000 դրամ ու փախել Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Սիրուն Մինասի ամանորյա ֆոտոշարքն ամուսնու հետ Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երեք մարդ Ուզբեկստանում առյուծները հոշոտել են կենդանաբանական այգու աշխատակցին Որոշ հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված