Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պետք է իմանալ բլոգերի աշխատանքից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին. ՊԵԿ-ը մանրամասնում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ պետք է իմանալ բլոգերի աշխատանքից ստացված եկամուտներից հարկերի վճարման մասին: ՊԵԿ-ը հաճախ տրվող հարցերի պատասխաններն է հրապարակել:
 
Արդյոք բլոգերը պե՞տք է հարկ վճարի իր աշխատանքի դիմաց ստացված եկամուտներից:
 
Եթե բլոգերը մատուցում է գովազդային կամ այլ ծառայություններ, ապա ստացած եկամուտներից պարտավոր է վճարել հարկ:
 
Հիշեցում: Գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ:
 
Արդյոք բլոգերը պե՞տք է հարկ վճարի ստացած գումարի, ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունից:
 
Ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ կամ անհատույց: Այն դեպքում, երբ բլոգերը մատուցում է գովազդային ծառայություն՝ գումարի, ստացած ապրանքի կամ ծառայության դիմաց, ապա նա պետք է մատուցած գովազդային ծառայության արժեքին համապատասխան հայտարարագրի շրջանառությունը և վճարի հարկերը:
 
Ինչպե՞ս պետք է բլոգերը հաշվառվի որպես հարկ վճարող:
 
Բլոգերը, որպես հարկ վճարող, պետք է հաշվառվի պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ գրանցվի որպես կազմակերպություն, որի միջոցով կիրականացնի ձեռնարկատիրական գործունեությունը:
 
Ի՞նչ հարկատեսակներ են կիրառվում բլոգերի համար, և ի՞նչ պարտադիր վճարներ կան:
 
Գովազդային ծառայությունները հարկվում են շրջանառության հարկով կամ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ): Կիրառվող հարկատեսակներից բացի՝ ԱՁ համարվող շրջանառության հարկ վճարողները վճարում են շահութահարկ՝ ամսական 5․000 դրամի չափով, իսկ 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը վճարում են նաև սոցիալական վճար՝ տարեկան 60․000 դրամի չափով, ինչպես նաև դրոշմանիշային վճար:
 
Ո՞րն է համարվում շրջանառության հարկով հարկման օբյեկտ, և ի՞նչքան է շրջանառության հարկի չափը:
 
Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Ծառայության մատուցման մասով շրջանառության հարկի դրույքաչափը կազմում է իրացման շրջանառության 5%-ը:
 
Արդյոք բլոգերը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
 
Գովազդային ծառայություն իրականացնելու դեպքում բլոգերը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
 
Արդյոք բլոգերը, որպես ՀՀ ռեզիդենտ հարկ վճարող, պե՞տք է հարկ վճարի արտերկրում մատուցած ծառայության համար:
 
ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը վճարում է շրջանառության հարկ կամ շահութահարկ՝ անկախ ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցելու հանգամանքից:
 
Ինչպե՞ս է իրականացվում փաստաթղթավորումը բլոգերի կողմից:
 
Յուրաքանչյուր մատուցված ծառայության համար անհրաժեշտ է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ: Ֆիզիկական անձանց ծառայություն մատուցելու դեպքում ևս դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ՝ նշելով ֆիզիկական անձի անունը, ազգանունը և անձնագրային տվյալները:
 
Արդյոք բլոգերը պարտավո՞ր է փաստաթղթավորել ստացած ապրանքի կամ ծառայության դիմաց մատուցած գովազդային ծառայությունը:
 
Այս դեպքում, նույնպես յուրաքանչյուր մատուցած ծառայության դիմաց դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ:
 
Ինչպե՞ս կարող է բլոգերն ինքնուրույն ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը:
 
Բլոգերը կարող է ինքնուրույն ներկայացնել հաշվարկները ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նույն հարթակի միջոցով կարող է վճարել նաև հարկերը՝ մուտք գործելով «էլեկտրոնային վճարումներ» բաժին:
 
Ե՞րբ պետք է բլոգերը ներկայացնի հաշվարկը ու վճարի հարկերը:
 
Հաշվարկի ներկայացումը և հարկերի վճարումը կատարվում է՝
շրջանառության հարկի դեպքում՝ եռամսյակային կտրվածքով՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.
ԱԱՀ-ի դեպքում՝ յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.
շահութահարկի դեպքում` յուրաքանչյուր տարի` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
 
Հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկային օրացույց» բաժին:
 
Որո՞նք են բլոգերի կողմից իրականացվող քայլերը հարկային մարմնից ծանուցում ստանալու դեպքում:
 
Ծանուցմամբ ներկայացված անհամապատասխանությունների մասով՝
վերանայել ստացված եկամուտները, բացթողումների մասով դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթղթերը.
ներկայացնել հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված) և վճարել դրանից առաջացող հարկային պարտավորությունների գումարները.
անհամաձայնության դեպքում` հարկային մարմին ներկայացնել հիմնավորումներ:
 
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված բլոգերի համար՝ հարկերի վճարումից խուսափելու կամ օրենքը խախտելու դեպքում:
 
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ` առաջադրելով պակաս հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչպես նաև դրանցից բխող տույժերը և տուգանքները:

Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը
Ամենադիտված