Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր գագաթնակետին: Ողջ աշխարհը հետևում է դրա ընթացին, քանի որ շատ երկրներում կարծում են, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների ընթացքը կախված է նրանից, թե ո՞վ է նստելու Սպիտակ տանը։ Շատ առումներով դա վերաբերում է հակամարտությունների գոտիներին և մասնավորապես Հարավային Կովկասին, գրում է fondsk.ru-ն։ Բնականաբար, այդ ընտրությունների ընթացքին հետևում է նաև Հայաստանը, որը գտնվում է շատ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում, և չնայած Ադրբեջանի հետ խաղաղության  համաձայնագրի կնքման պարբերական լավատեսական հայտարարություններին, դեռևս կոնկրետ արդյունքների չի հասել: 

Նշենք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքը հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում լուսաբանվում է շատ հակիրճ, տեղեկատվական և չեզոք, առանց նախապատվության, քարոզարշավի մասին գերադասում են չխոսել ոչ միայն քաղաքական գործիչները, փորձագետներն ու լրագրողները, այլ նաև հասարակ մարդիկ: Ռուսական փորձագիտական հանրության մի մասում կա վարկած, որ Երևանը նպատակ ունի վերափոխել իր արտաքին քաղաքական և տնտեսական կուրսը Դոնալդ Թրամփի պահանջներին համապատասխան, ինչը հետագայում կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման և որը հակասում է Հայաստանի ազգային շահերին: Այդ վարկածը ենթադրում է, որ Հայաստանում ակնհայտորեն կան «Թրամփի և նրա թիմի երկրպագուներ», ինչն ամենևին էլ ճիշտ չէ։

Փաստն այն է, որ Հայաստանը շատ լավ է հիշում, որ Թրամփի վարչակազմը գրեթե ոչինչ չարեց 2020 թվականի աշնանը Ղարաբաղի շուրջ պատերազմը կասեցնելու համար։ Ավելին, այն ժամանակվա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը «քթից բռնած ման էր ածում» ամերիկահայերին խոստանալով ինչ որ առասպելական «խաղաղապահներ սկանդինավյան երկրներից»։

Բացի այդ, Հայաստանը շատ լավ է հիշում Օ'Բրայենի նախորդի՝  Ջոն Բոլթոնի դաժան ճնշումը Փաշինյանի և նրա շրջապատի վրա Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների հարցում։ Այսպիսով, ընտրություններում Թրամփի հիպոթետիկ հաղթանակը, անշուշտ, Երևանի համար լավագույն սցենարը չէ։

Հիշեցնենք, որ Հայաստանն ԱՄՆ-ում ունի որոշակի «ոչ ավանդական» հնարավորություններ։ Խոսքը մեկուկես միլիոն հայ համայնքի և նրա լոբբիստական կազմակերպությունների մասին է, որոնք իրենց հնարավորություններով հրեաներից հետո երկրորդ տեղն են զբաղեցնում էթնիկ լոբբիստների շարքում։ Հայտնի է, որ հայ լոբբիստները, որոնք ավանդաբար աշխատում են դեմոկրատների հետ, ժամանակին աշխատել են նաև հանրապետականների հետ և շարունակում են աշխատել։ 

Եթե խոսենք Քամալա Հարրիսի մասին, ապա հայ լոբբիստները նախընտրական արշավի մեկնարկից դեռ շատ առաջ էին հաշվարկել Բայդենի թեկնածության հնարավոր փոփոխության սցենարը և սկսել նախապատրաստվել իրադարձությունների նման ընթացքին: Դեռ 2022 թվականի գարնանն Ամերիկայի հայկական համագումարը Հարրիսի կիսաթամիլ լինելու փաստն է օգտագործել  նրա հետ մերձենալու համար։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ներքին վերանայման զեկույցի համաձայն Շրի Լանկայում պատերազմի վերջին վեց ամիսներին Մուլիվայկալ կոչվող վայրում սպանվել է 40000-ից մինչև 70000 թամիլ: Վերջին երեք տարիների ընթացքում հայկական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցել են այդ ողբերգությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։ Խոսելով Հարրիսի մասին պետք է նաև նշել, որ 2016 թվականին ԱՄՆ Սենատի ընտրությունների ժամանակ նա վայելել է հայկական կազմակերպությունների աջակցությունը։ Որպես սենատոր նա բազմիցս է հանդես եկել ի պաշտպանություն Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Որպես Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ նա բազմիցս է պնդել, որ ցեղասպանության զոհերի ժառանգներն իրավունք ունեն պահանջել փոխհատուցում: 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Հարրիսը հայտարարել էր, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և կոչ էր արել նախագահ Թրամփի վարչակազմին անել հնարավոր ամեն ինչ թուրքական ուղղակի ռազմական միջամտությունը վերացնելու համար։ Կարծես թե Հարրիսը հենց այն թեկնածուն է, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ի հայերին: Ենթադրվում է, որ նրա վարչակազմը կապահովի ամերիկյան քաղաքականության շարունակականությունը Հարավային Կովկասում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների համար, որքան էլ դա տարօրինակ հնչի ռուս դիտորդների համար, գլխավորը կլինեն ոչ թե նախագահական ընտրությունները և ոչ թե այն, թե ո՞վ կհաղթի դրանցում, այլ Կոնգրեսի երկու պալատների ընտրությունները։ Ռուսաստանում այդ ընտրություններին շատ ավելի քիչ ուշադրություն են դարձնում, բայց փաստն այն է, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջոցով է, որ հայ լոբբիստներն անհրաժեշտ բանաձևերի ու օրենսդրական ակտերի միջոցով կազմակերպում են աջակցություն Հայաստանին, կամ էլ ֆինանսական միջոցներ են «պոկում» իրենց պատմական հայրենիքի համար։ Մասնավորապես, վերջերս Միացյալ Նահանգները հայտարարեց USAID գործակալության միջոցով Հայաստանում ծրագրերի ֆինանսավորումը կրկնապատկելու և մինչև  250 միլիոն դոլար հասցնելու մասին: Դա նաև ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի արդյունքն է։

Սպիտակ տան տիրոջից ավելի, հայ լոբբիստներին հետաքրքրում է, թե քանի՞ կոնգրեսական կլինի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական «Հայկական խմբում» և քանի՞ այնպիսի սենատոր կընտրվի, որը ջանասիրաբար կկատարեն Ամերիկայի հայ ընտրողներին տված իր նախընտրական խոստումները։ Նրանց համար կարևոր է նաև այն, թե քանի՞ հույն կոնգրեսական ու սենատոր կընտրվի, քանի որ հենց հույն լոբբիստների հետ է, որ հայերն առավել սերտ են շփվում։

Ելնելով վերոգրյալից Փաշինյանի վարչակազմը ԱՄՆ-ի ընտրությունների մասին ոչինչ չի ասել և չի էլ ասի, ի տարբերություն Բաքվի, որը բացահայտորեն ցանկություն է հայտնում Սպիտակ տանը տեսնել Թրամփին։ Ակնհայտ է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը պատրաստ կլինի շփվել Սպիտակ տան թե՛ «հանրապետական», թե՛ «դեմոկրատ» բնակիչների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի ԵրանյանԱնչելոտին նշել է, թե որ ֆուտբոլիստներն են բաց թողնելու Ռեալի առաջիկա խաղը Արգել գյուղում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200,000 դրամ ու փախել Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Սիրուն Մինասի ամանորյա ֆոտոշարքն ամուսնու հետ
Ամենադիտված