Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Կովկասում խաղաղության և պատերազմի բանալին է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը գրեթե անխուսափելի է, գրում է Asharq Al-Awsat-ը, գրում է Inosmi.ru-ն։ 

Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ավելի քան 100 հազար հայ տեղափոխվեց Հայաստան (Ղարաբաղից)։ Այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով զինվորականների առաջ,  հայտարարել էր, որ հայկական պետությունը ստեղծվել է Ադրբեջանի պատմական հողի վրա։ «Մենք վերականգնում ենք մեր տարածքային ամբողջականությունը, վերադարձնում ենք մեր հողերը»,- նշել էր Ալիևը։ Ալիևը նաև հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագայի շահերին, և եթե Հայաստանը անգամ չուզենա հարցը ուժով կլուծենք»։ Այդ հայտարարությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական սրընթաց փոխակերպումները, որոնց տարածաշրջանը ականատես է եղել վերջին տարիներին, բացատրում են այն, թե ինչու Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը գրեթե անխուսափելի է։ Վերլուծաբանները համաձայն են, որ պատերազմը կսրի հին քնած հակամարտությունները կովկասյան տարածաշրջանում, որտեղ տարածաշրջանային և միջազգային տերությունները ձգտում են ուժեղացնել իրենց ազդեցությունը:

Բավական է արագ հայացք նետել տարածաշրջանի աշխարհագրությանը և պատմությանը, որպեսի հասկանալի դառնա իրավիճակի բարդությունը, տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև էթնիկ և կրոնական հակասությունները, որոնք կարող են ցանկացած պահի սրվել։

Ավելի քան 40 հազար մարդ է զոհվել Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմներում։ Ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է ներքին տեղահանված: Տարածաշրջանը մշակույթների և ժողովուրդների խառնուրդ է, ովքեր խոսում են ավելի քան 50 լեզուներով և դավանում են երեք աբրահամական կրոն: Այդ ժողովուրդները կողք կողքի ապրել են հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ սկսվեցին արյունալի հակամարտություններն ու էթնիկ զտումները, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո։

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որն այսօր բնակեցված է բացառապես քրիստոնյա հայերով։ 19-րդ դարում Երևանի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում էին ադրբեջանցիներ, որոնք այն ժամանակ կոչվում էին թաթարներ (թուրք և մահմեդական ծագումով)։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 20-րդ դարի սկզբին ռուսները կազմում էին բնակչության կեսը, իսկ հայերը՝ մեկ երրորդը։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հայերը կազմում էին բնակչության 40%-ը։ Այսօր ադրբեջանցիները կազմում են Իրանի բնակչության մոտ 18%-ը։

Հենց «Լեռնային Ղարաբաղ» անվանումը լավ արտացոլում է այդ տարածաշրջանի դժվարին պատմությունը։ Այն ռուսերեն, ադրբեջաներեն և պարսկերեն բառերի համակցություն է, որոնք նշանակում են «լեռնային սև այգի»: Դա այն կանաչ, բերրի տարածքի փոխաբերություն է, որը տարբերվում է հարավային Հայաստանի և Ադրբեջանի դաժան տափաստաններից և հովիտներից: Ուշ միջնադարից այդ տարածաշրջանը վայելում էր մի տեսակ ինքնավարություն՝ հայ և ադրբեջանցի իշխանների դինաստիաների վերահսկողության ներքո, որոնք իրենց հերթին ենթակա էին նախ Պարսկական կայսրությանը, ապա Ռուսական ցարին։ Թեև 20-րդ դարի սկզբին Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, խորհրդային իշխանությունները նրան տվել էին ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։

Ադրբեջանն այսօր աճող ուժ է տարածաշրջանում։ Ունի նավթի մեծ պաշարներ և ռազմավարական նշանակություն ունեցող հանքային պաշարներ։ Ալիևի ռեժիմը, որը կառավարում է Ադրբեջանը երկաթե բռունցքով, անվտանգության սերտ կապեր ունի Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ և պահպանում է «խորը դաշինք» Թուրքիայի հետ։ Նրան նույնիսկ հաջողվել է լայնածավալ առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցել Եվրամիության հետ։ Խաղաղության բանալին Բաքվի ձեռքում է: Ադրբեջանն ունի ոչ միայն ճնշող ռազմական գերազանցություն, այլ նաև համոզված է, որ տարածաշրջանային և միջազգային տերությունները մատը մատին չեն խփի, եթե նույնիսկ նոր ռազմական քայլեր ձեռնարկի իր հայտարարած նպատակներին հասնելու համար։

Ավելին, Թուրքիան ևս լիովին չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ առանց Ադրբեջանի հավանության՝ հաշվի առնելով երկու երկրների մշակութային և լեզվական կապերը։ Ռուսաստանն իր հերթին այլևս պատրաստ չէ զոհաբերել իր հարաբերությունները Բաքվի հետ հանուն Երևանի պաշտպանության, ինչի վկայությունն է վերջին ռազմական հակամարտությունը, որտեղ Ադրբեջանը ոչ միայն հաղթեց, այլ նաև Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց իր վերահսկողության տակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ Իտալիայի Սուպերգավաթ. «Ինտեր»-«Միլան» եզրափակիչն՝ այսօր Կրկին երկրաշարժ ` Հայաստանում Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Հայաստանի քաղաքացիություն. ինչո՞ւ են հազարավոր ռուսներ ստանում հայկական անձնագրերԵրկիրը, որը հազվադեպ են այցելում զբոսաշրջիկները, ճանաչվել է 2025 թվականին այցելելու լավագույն երկրներից մեկըԶբոսաշրջիկ. Հայաստան մեկնելը բոլոր ռուսների գլխավոր սխալն էԿոմիտասը Հայաստանի մշակույթի խորհրդանիշն էԳազայից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը Մոսկվայում Փաշինյանի ձախակողմյան պաշտպան է հայտնվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատԵ՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
Ամենադիտված