Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակախոս Բելով. «Զելենսկի» Փաշինյանը, կամ երբ ռուս վերջին զինվորը հեռանում է...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրապարակախոս Բելովը խոսել է Հայաստանում վերջին զարգացումների մասին, գրում է 360.ru-ն.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սկանդալային հայտարարությունն է արել Ռուսաստանի դեմ: Համահայկական համաժողովում նա ասել է, որ Երևանը սառեցնում է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, քանի որ այն վտանգ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար։ «Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները, այլ նաև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»,- ասել է նա հավելելով, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հանրապետությունը մոտ է «անվերադարձելիության կետին»։

Հետո Փաշինյանն ընդգծել է, որ մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ սերտ տնտեսական համագործակցությունից միաժամանակ խոսելով ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունն ավելացնելու իր ծրագրերի մասին։

Այս վերջին դիտողությունն է ամենաշատը զվարճալի։ Հիմա կբացատրեմ, թե ինչու։

Անկեղծ լինենք, Փաշինյանն արևմտյան ՀԿ-ների ռաֆինացված արտադրանքն է, ակնհայտորեն քիչ խելք ունեցող անձնավորություն, որը ղեկավարում է բավականին բարդ տարածաշրջանում գտնվող մի երկիր, իսկ նպատակը Ռուսաստանին այնտեղից դուրս մղելն է։ Դրա համար անհրաժեշտ է վիճել Մոսկվայի հետ միաժամանակ ավելի ու ավելի շատ քաոս և ավերածություն ստեղծելով Հայաստանում, ինչը հեշտացնում է Ռուսաստանի որպես արտաքին թշնամու իմիջի պահպանմանը: Այդ հարցում Սորոսի նման կերակրյալը, ինչպիսին ներկայիս Հայաստանի վարչապետն է, առաջընթաց ունի:

Այդ ամենն արդեն անցել ու տեսել ենք Ուկրաինայում սկսած առնվազն 2004 թվականից՝ առաջին՝ «նարնջագույն» Մայդանից հետո։ Ինչ վերաբերում է երկրորդ Մայդանին, ապա քչերն են հիշում, որ այն սկսվեց Եվրոպային միանալու պահանջով, որ Կիևը հրաժարվի ԱՊՀ-ի և այն ժամանակ ստեղծվող Մաքսային միության՝ ներկայիս ԵԱՏՄ-ի, հետ ցանկացած ինտեգրացիոն գործընթացներից։

Եթե ​​Փաշինյանն իրականում հավատում է, որ ինչ-որ մեկն իրեն թույլ կտա «օգուտներ» ստանալ Եվրասիական համայնքի շրջանակներում համագործակցությունից, ապա նա ավելի մեծ հիմար է, քան ես կարծում եմ իր մասին։ Այստեղ It’s or eate the fish or... չկա միջին ճանապարհ: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ներկայիս Եվրամիությունը, որի հետ նա մտադիր է առևտուր անել, այլևս այն չէ, ինչ 10 տարի առաջ։ Տնտեսական և էներգետիկ ճգնաժամ է, արդյունաբերությունը լճանում է, և եվրոպացիները, փաստորեն, ոչինչ չունեն հայերին առաջարկելու ռուսական կամ եվրասիական ապրանքների դիմաց։

Այնուամենայնիվ, ո՞վ է հիմա Երևանում այդ մասին մտածում։ Բայց հայկական և ուկրաինականի իրավիճակների  հիմնական տարբերությունն այն է, որ Հայաստանն ուղիղ սահման չունի Ռուսաստանի հետ։ Ուստի, ցավոք, հնարավոր չի լինի հանրապետությունն օգտագործել որպես լարվածության աղբյուր, որն ուղղակիորեն կարող է ազդել մեր երկրի վրա։ Ձեռքերը, ինչպես ասում են, չեն հասնում։

Այնպես որ Փաշինյանն ու նրա համախոհները չեն կարող ակնկալել ոչ ոսկու՝ ֆինանսների իմաստով, ոչ էլ զենքի անձրև Արևմուտքից։ Արևմտյան պարոնները գումարը հաշվել գիտեն և չեն վճարի այն ծառայությունների համար, որոնք հնարավոր չէ մատուցել։ Հիմնական բանը, որը միավորում է Փաշինյանի և նրա ուկրաինացի գործընկեր Զելենսկու կերպարները, ինչպես նաև Հայաստանի ու Ուկրաինայի ճակատագրերը, ավաղ, այն տխուր նույնացումն է, որ նրանք բոլորը դատապարտված են մորթվելու հանուն արևմտյան շահերի։ Այդ հարցում, ինչպես ասում են, պետք չէ գնալ գուշակի մոտ:

ՀԱՊԿ-ը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, ասե՛ք, ապա՛, ապա՛... Հենց Հայաստանից դուրս գա ռուս վերջին զինվորը, այդ երկիրն անգամ մի երկու տարի էլ չի գոյատևի։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հոգ կտանի այդ մասին, անկասկած:

Փաշինյանը դա հասկանու՞մ է: Իհարկե, ոչ, փողոցային ճղճղացողը նման հեռատեսություն չունի: Բայց, եթե, նույնիսկ հասկանա, ի՞նչ եք կարծում, նա մտահոգվա՞ծ է սեփական Հայրենիքի ու հայ ժողովրդի ճակատագրով։ Ընդհանրապես ոչ։ Այդ մարդիկ ամեն ինչի համար են, բայց ոչ հայրենասիրության»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ Իտալիայի Սուպերգավաթ. «Ինտեր»-«Միլան» եզրափակիչն՝ այսօր Կրկին երկրաշարժ ` Հայաստանում Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Հայաստանի քաղաքացիություն. ինչո՞ւ են հազարավոր ռուսներ ստանում հայկական անձնագրերԵրկիրը, որը հազվադեպ են այցելում զբոսաշրջիկները, ճանաչվել է 2025 թվականին այցելելու լավագույն երկրներից մեկըԶբոսաշրջիկ. Հայաստան մեկնելը բոլոր ռուսների գլխավոր սխալն էԿոմիտասը Հայաստանի մշակույթի խորհրդանիշն էԳազայից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը Մոսկվայում Փաշինյանի ձախակողմյան պաշտպան է հայտնվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատԵ՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
Ամենադիտված