Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, լինելով «Համահայկական Ճակատ» շարժմանը միացած կուսակցություն, սերտորեն համագործակցելով և իր ներդրումն ունենալով շարժման կողմից հռչակված նպատակների իրականացման գործում՝ ողջունում և իր աջակցությունն է հայտնում «Համահայկական Ճակատ» շարժման առաջնորդ, Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանի կողմից առաջարկված և միջազգային հեղինակավոր իրավաբանների կողմից հիմնադրված Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալի՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին կայացրած որոշմանը ( https://past.am/?p=377365&l=am ):

Ամբողջովին համամի՛տ ենք Ազգային Հպարտության Տրիբունալի որոշման մեջ նշված հանցագործությունների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի հետ։
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն առաջինն էր, որը, դեռևս մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, հստակ և աներկբա գնահատական տվեց Փաշինյան Նիկոլի հակահայկական գործունեությանը՝ կոչ անելով իր համախոհներին և ողջ հայ ժողովրդին միավորվել և համազգային պայքարի միջոցով հեռացնել Փաշինյան Նիկոլին Հայաստանի իշխանությունից:

2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն առաջինն էր, որ Ազատության հրապարակում կազմակերպեց Փաշինյան Նիկոլին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացնելու պահանջով հանրահավաք՝ նրա գործունեությունը գնահատելով որպես հակահայկական: Ցավոք, թմբիրի մեջ գտնվող հայ հասարակությունը չկարողացավ համարժեք գնահատել իր գլխին հասունացող աղետի չափն ու վտանգավորությունը:

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, երբեք չդավաճանելով իր համոզմունքներին, միշտ եղել և շարունակելու է լինել իսկական պայքարի առաջնագծում. լինի դա Արցախի հերթական ազատագրումը, թե Հայաստանում ճշմարտության, արդարության և արժանապատվության համար մղվող պայքարը:
Հայ ժողովրդին տարբեր խաբեություններով զբաղեցնելու և շեղելու փորձերն ի վերջո է՛լ ավելի են մեծացնելու հանրային գիտակցության մակարդակը և քաղաքացիները հասկանալու են, թե ովքեր են զբաղված պոպուլիզմով, աճպարարությամբ և դերասանությամբ, իսկ ովքեր են իսկական պայքարի և իսկական հաղթանակ բերելու դրոշակակիրները:

«Համահայկական Ճակատ» շարժման Խորհրդի անդամ,
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան
 
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ Իտալիայի Սուպերգավաթ. «Ինտեր»-«Միլան» եզրափակիչն՝ այսօր Կրկին երկրաշարժ ` Հայաստանում Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Հայաստանի քաղաքացիություն. ինչո՞ւ են հազարավոր ռուսներ ստանում հայկական անձնագրերԵրկիրը, որը հազվադեպ են այցելում զբոսաշրջիկները, ճանաչվել է 2025 թվականին այցելելու լավագույն երկրներից մեկըԶբոսաշրջիկ. Հայաստան մեկնելը բոլոր ռուսների գլխավոր սխալն էԿոմիտասը Հայաստանի մշակույթի խորհրդանիշն էԳազայից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը Մոսկվայում Փաշինյանի ձախակողմյան պաշտպան է հայտնվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատԵ՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
Ամենադիտված