Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ, բայց Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ․ ԱԳՆ խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը «Radar Armenia»-ից ստացված հարցմանը։

- Վերջին օրերին Ադրբեջանից, մասնավորապես երկրի նախագահի և գլխավոր դատախազի կողմից հնչում են մեկնաբանություններ, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն անհայտ կորած անձանց վերաբերյալ։ Ինչպե՞ս կարձագանքեք։

- Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել հումանիտար բոլոր խնդիրների, այդ թվում՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման խնդրով։ Հարկ է ընդգծել, որ 90-ականներից մինչ օրս հայկական կողմն ունի 1008 անհայտ կորածներ։ Հաշվի առնելով խնդրի մարդասիրական կողմը՝ հայկական կողմը միակողմանիորեն իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ և պատրաստակամություն է հայտնել համագործակցել խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Ավելին, այդ թվում ԼՂ ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքում ադրբեջանական կողմին նախորդիվ փոխանցվել են թե՛ անհայտ կորած համարվող անձանց մասունքներ, թե՛ վերջիններիս ճակատագրերի վերհանման համար անհրաժեշտ առկա հստակ տեղեկություններ։

Անհայտ կորածների խնդրի շուրջ համագործակցելու Հայաստանի պատրաստակամության մասին է վկայում այն փաստը, որ հայկական կողմը համաձայնություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների ձևաչափով 2024 թվականի մայիսին նախատեսված հանդիպման առաջարկին։ Այդ հանդիպումը, ցավոք, չկայացավ ադրբեջանական կողմի մերժման պատճառով։

Ադրբեջանի ռազմական հարձակումների հետևանքով բազմաթիվ մարդիկ ենթարկվել են նաև բռնի անհետացման։ Կան բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ տեսանյութեր և ձայնագրություններ, որոնք հաստատում են այս մարդկանց գերեվարումը։ Չնայած այս ակնհայտ ապացույցներին, Ադրբեջանը շարունակում է հերքել այդ անձանց գերեվարման փաստը և չի համագործակցում ոչ միայն Հայաստանի, այլ նաև մարդու իրավունքների միջազգային կառույցների հետ։ Դրա վառ օրինակներից է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի կայքէջում 2024 թվականի սեպտեմբերի 27-ին հրապարակված նամակը, որը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Զանգիլանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված և բռնի անհետացած 23 հայ զինծառայողների և 1 քաղաքացիական անձի դեպքին։

Հայաստանը շարունակում է պատրաստակամ մնալ հավելյալ ջանքեր գործադրելու բոլոր մարդասիրական խնդիրների, այդ թվում` անհայտ կորածների ճակատագրերի հասցեագրման ուղղությամբ:

Խոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի ԵրանյանԱնչելոտին նշել է, թե որ ֆուտբոլիստներն են բաց թողնելու Ռեալի առաջիկա խաղը Արգել գյուղում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200,000 դրամ ու փախել Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Սիրուն Մինասի ամանորյա ֆոտոշարքն ամուսնու հետ Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երեք մարդ
Ամենադիտված