Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ վարել հանրապետության Պետական անվտանգության ծառայության հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը «շոշափվել են միջազգային իրավիճակի արդիական հարցերը, հետախուզական գործունեության տարբեր ոլորտներում ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ներկայիս փոխգործակցությունն Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև դիտարկվել են երկկողմ համագործակցության առաջնահերթությունները»:

ՌԴ արտաքին հետախուզության պատվիրակության և Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության բանակցություններում նշվել է, որ «ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ զարգանում է, կառուցողական է, փոխշահավետ, ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանության հարցերի լուծման ուղղությամբ կոնկրետ արդյունքների հասնելուն»:

«Ընդգծվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայություններին է վերապահված միջազգային ահաբեկչական կառույցների թշնամական ծրագրերը ժամանակին հայտնաբերելու պատասխանատվությունը», - նշել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։

Բացի այդ, կողմերը նշել են, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հետ փոխգործակցության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում «արևմտյան հետախուզական ծառայությունների թշնամական նկրտումները բացահայտելու ջանքերին, որոնք ուղղված են  երկու երկրներում ներքաղաքական կայունության խարխլմանը»։

«Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրխան Սուլթանովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևի հետ Սերգեյ Նարիշկինի հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հետախուզության և հակահետախուզության գլխավոր խնդիրներից մեկն արտերկրում կազմակերպված հակառուսական և  հակաադրբեջանական  դիվերսիոն գործողությունները ժամանակին բացահայտելն է», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվել է, որ անհրաժեշտ է մեծացնել համատեղ ջանքերը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Հաղորդագրությունում համոզմունք է արտահայտվում, որ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները «կնպաստեն ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և Ադրբեջանի արտաքին հետախուզության, Պետական անվտանգության ծառայության հետ համատեղ աշխատանքի զարգացմանը, խորացմանն ի շահ երկու երկրների անվտանգության ապահովմանը»։

Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված