Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նշվում է, որ հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։

«Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն կրել Արցախում ցեղասպան էթնիկ զտումների համար, նրանք պարտավոր են օգտագործել COP29 գագաթնաժողովը որպես հնարավորություն՝ վերլուծելու Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումները և հակազդելու նրանց ցեղասպան վարչակարգի գործողություններին»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ սենատորներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են․«COP29-ի մոտենալու կապակցությամբ մենք խնդրում ենք պետքարտուղարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքների ու նորմերի պահպանմանն ուղղված շոշափելի միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ընդգծում ենք, որ չնայած անհերքելի ապացույցներին և միջազգային դատապարտմանը, Ադրբեջանը չի բախվել որևէ նշանակալի հետևանքների հետ՝ էթնիկ զտումներ և այլ գործողություններ իրականացնելու համար»։

Այնուհետև օրենսդիրները կոչ են արել Պետքարտուղարությանը հասնել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների, այդ թվում ՝ էթնիկ հայերի անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը։

ԱՄՆ սենատորներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները հաստատել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումը, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի զտումը կոպտորեն խախտել են միջազգային իրավունքը և հանգեցրել զգալի և շարունակվող մարդկային տառապանքների։ Նրանք ընդգծել են, որ տեղահանված քաղաքացիական անձինք պետք է ապահով վերադարձի իրավունք ունենան։

Հայաստանում մեծածախ և մանրածախ առևտրի ծավալն աճել է, ավտոմեքենաներինը՝ նվազել Հրդեհ Թախտաջյան փողոցում. Այրվել է տան ննջասենյակի բաղդադե և լամինատե հատակը Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան
Ամենադիտված