Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մեղադրանքով վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեք անձի կողմից 2024 թվականի մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզում հաշվառված 56-ամյա Ա.Մ.-ն, Արարատի մարզում հաշվառված 51-ամյա Վ.Գ.-ն և Կոտայքի մարզում հաշվառված 39-ամյա Ս.Հ.-ն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած քաղաքականության, պետության ներքին ու արտաքին խնդիրներին տրվող լուծումների հետ, 2024թ․ մարտի 24-ին տեղեկանալով նույն հայացքներ ունեցող մի խումբ անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանում տեղափոխվելու մասին, նպատակադրվել են ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին և այնտեղ գտնվող այլ անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելու, խոշոր չափերի գույք վնասելու վտանգով զուգորդված զավթել և պահել նշված բաժնի վարչական շենքը, կատարել պայթյուններ և այլ հանրավտանգ արարքներ, ստեղծել դրանց իրական սպառնալիք և այդ եղանակներով ահաբեկել բնակչությանը, նշված բաժնի ծառայողներին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և հանրային իշխանության ներկայացուցչներին հարկադրել ազատ արձակել ոստիկանության բաժին տեղափոխված իրենց համախոհներին, այնուհետև՝ իրականացնել իշխանափոխություն:

Մինչ այդ՝ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, հիշյալ անձինք, Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող գրասենյակից վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված  և այդտեղ պահված, ռազմամթերք հանդիսացող 8 հատ ձեռքի մարտական նռնակներից վեցը, յուրաքանչյուրն իր մոտ պահելով 2 մարտական նռնակ, իսկ Վ.Գ.-ն՝ նաև սառը զենք հանդիսացող շեղբավոր որսորդական դանակներ, իրենց վերոգրյալ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, շարժվել են դեպի Երևան քաղաքի Բորյան 1 հասցեում գտնվող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին:

Ճանապարհին՝ Նանսեն և Բորյան փողոցների խաչմերուկում, պարեկային ծառայողները, նկատելով կասկածելի և տարօրինակ վարքագծով  դեպի ոստիկանության Նոր Նորքի բաժին քայլող վերոհիշյալ անձանց, ժամը 16:55-ի սահմաններում մոտեցել են վերջիններիս և փորձել են պարզել նրանց վարքագծի պատճառը, որից անմիջապես հետո նշված անձինք, ցուցադրելով իրենց մոտ գտնվող նռնակները, սպառնացել են  պայթեցնել դրանք՝ պահանջելով չմոտենալ:

Այնուհետև, շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը, վերոգրյալ նռնակները ցուցադրաբար ձեռքերում պահած մուտք են գործել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք և սպառնալով պայթեցնել նռնակները՝ հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններին հարկադրել են բացել հերթապահ մասի դուռը, իրենց հանձնել բաժնում պահվող ծառայողական զենքերը, ազատ արձակել իրենց համախոհներին և դուրս գալ վարչական շենքից:

Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են կատարել պահանջները, փորձել են հանդարտեցնել վերջիններիս։ Սակայն նրանք շարունակել են նռնակները պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելով պնդել իրենց հակաօրինական պահանջները, քաշքշել ոստիկանության ծառայողներին, որի ընթացքում Ա.Մ.-ն գետնին է նետել նախապես մարտական վիճակի բերված «Ֆ-1» տեսակի նռնակը։ Դրա հետևանքով Վ.Գ.-ն և Ա.Մ.-ն ստացել են պայթյունաբեկորային ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են բժշկական կենտրոն, ինչպես նաև վտանգվել է ոստիկանության բաժնի ծառայողներին կյանքն ու առողջությունը, վնասվել են վարչական շենքի մուտքի դուռը, հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը, առաստաղը և այդ հատվածում գտնվող գույքը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Շարունակելով հանցավոր գործունեությունը և փորձելով ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը՝ Ս.Հ.-ն, վերցրել է նաև Ա.Մ.-ի և Վ.Գ.-ի մոտ առկա նռնակները, և պնդելով վերոգրյալ հակաօրինական պահանջները, շուրջ 2 ժամ նռնակները ձեռքերում պահած սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը, որից հետո վնասազերծվել և զինաթափվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Զինաթափման արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել են երկու հատ Մ52Պ3, մեկ հատ Ֆ-1 և մեկ հատ Մ75 տեսակի ձեռքի մարտական նռնակներ իրենց պայթուցիչներով:

Նախաքննության ընթացքում նկուղային հարկում գտնվող վերոհիշյալ գրասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հանցավոր արարք կատարած հիշյալ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերված, ռազմամթերք հանդիսացող երկու հատ Ֆ-1 տեսակի մարտական ձեռքի նռնակ, ինչպես նաև՝ Մ75 և ՈՒԶՌԳՄ-2 տեսակի ձեռքի նռնակի մարտական պայթուցիչ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Մ.-ին և Ս.Հ.-ին՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

ՀՀ ՆԳՆ-ին պատճառված գույքային վնասի հատուցումն ապահովելու նպատակով 1.729.500 ՀՀ դրամի չափով արգելադրվել է Վ.Գ.-ին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում է
Ամենադիտված