Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գրում է.
 
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
2023 թվականի մայիսի 24֊ին գրել էի «ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 3» վերնագրած մի ֆեյսբուքյան ստատուս (ներքեւը կցված), որում բացահայտել էի Նիկոլ Փաշինյանի հերթական մի մեծ խաբեությունը։
Բանն այն է, որ 2023 թվականի մայիսի 22֊ի ասուլիսում Փաշինյանը պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչպես նաեւ Հայաստանի նախկին ղեկավարների դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք չէին դիտարկում Արցախը որպես միացյալ Հայաստանի մաս, խախտել են ե՜ւ Անկախության հռչակագիրը, որը հղում է կատարում Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման վրա, ե՜ւ Սահմանադրությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա։
Դրանով Փաշինյանը ամբողջությամբ ընդունել էր Ալիեւյան պրոպագանդայի այն կեղծ թեզիսը, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը դիտարկում է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միացյալ տարածք եւ, հետեւաբար, սահմանադրական մակարդակով պարունակում է տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ (Հետագայում, 2024 թվականի փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը, պատասխանելով այդ պատճառով Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին հարցին, ասաց, որ մենք պիտի հանենք «սիրելի տատիկի կարած կարմիր շորը, որն ամբողջ կյանքում մեզ հետ է եղել եւ տալիսման է», որպեսզի «ցուլերը մեզ չգզեն»)։
Ես այն ժամանակ պատասխանել էի, որ.
«1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա, օգտագործելով հետեւյալ բառակապակցությունը` «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները»։ Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները», որոնք որեւէ կերպ չեն առնչվում վերամիավորման մասին որոշման հետ»։ Հետեւաբար, կրկնելով Ալիեւի կեղծիքը, Փաշինյանը մոլորության մեջ էր մտցնում սեփական քաղաքացիներին, փաստորեն լեգիտիմացնելով Ալիեւի ագրեսիան Հայաստանի դեմ։
Եւ ահա, իմ պատասխանից մեկ տարի եւ չորս ամիս անց, սեպտեմբերի 26֊ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որում գրված է, որ «Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որեւէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ։ ՍԴ֊ն փաստորեն հաստատել է իմ այն պնդումը, որ վերոհիշյալ «նպատակները» եւ «սկզբունքները» որեւէ առնչություն չունեն վերամիավորման որոշման հետ, այսինքն ամբողջությամբ ջախջախել են Փաշինյան֊Ալիեւ զույքի կեղծ պնդումները։
Ցավոք սրտի, այս ամենը չի նշանակում, որ պիտի հաղթանակ տոնենք, հատկապես հաշվի առնելով այն, որ ես այնքան էլ միամիտ մարդ չեմ, որ կարծեմ, թե Սահմանադրական դատարանը գործել է Փաշխնյանի ստվերային ցուցումներից դուրս։
Վերականգնելով ճշմարտությունն այս ակնհայտ խաբեության դեպքում՝ Սահմանադրական դատարանը մի ուրիշ հնարք է գործադրել, որը կապված է տարածքի փոփոխության մասին Սահմանադրության 205 հոդվածի ոչ լիարժեք մեկնաբանության հետ, ինչի հետեւանքով շրջանցվել է այն հարցը, թե արդյո՞ք ՍԴ֊ում քննարկվող Կանոնակարգի որոշ դրույթները չեն ենթադրում այնպիսի լուծումներ, որոնք կարող են ընդունվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Չէ՞ որ, ըստ Կանոնակարգի, ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագիրը կարող է տարածքի փոփոխություն ընդունել, որը կփոխի 1991 թվականի հայ֊ադրբեջանական սահմանը։ Բայց այս մասին ավելի մանրամասն կխոսենք Հռիփսիմե Ջեբեջյանի Hripsime Jebejyan հետ զրույցում, որը կհրապարակվի շաբաթ օրը, հոկտեմբերի 5֊ին, ժամը 22:00֊ին tribune.am իներնետային կայքում։
 
 
 
 
Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժած կա Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված