Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստան, Հայաստան և փեյջերներ. Ի՞նչ հետևություններ պետք է անել Լիբանանի վրա հարձակումից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր զինվորականներին արգելել է օգտագործել հաղորդակցության ցանկացած տեխնիկական միջոց։ «Փեյջերային հարձակումը» շատ բան է փոխել, և դա ոչ միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, գրում է Sevastopol.su-ն։ Հիմա ժամանակն է, որ Ռուսաստանը մտածի շատ բաների մասին։ Նախ մեր սեփական տեխնոլոգիական ինքնավարության մասին, որպեսի կարիք չլինի դրսից սարքավորումներ ներկրել և ռիսկի դիմել։ Եվ երկրորդ հերթին գնահատել այն, թե որտեղի՞ց կարող է ծագել նման «ոչ ստանդարտ» հարձակումներ։ Սովորաբար, օտարները չեն կարող մեջքից դանակ խփել, դա կարող են անել միայն «մերձավորներ»-ը: Եթե ​​առաջին կետի հետ ամեն ինչ պարզ է, ապա երկրորդի հետ կապված կարող են լինել ամենածավալուն և տհաճ տարբերակներ։

Որովհետև որոշակի երկրների հետ քաղաքական համագործակցությունը կարող է ունենալ շատ տհաճ տողատակեր: Եվ այ հարցում, թերևս, գլխավոր պոտենցիալ «թույլ օղակը» Հայաստանն է՝ Փաշինյանի ռեժիմը, որի հետ սիրախաղ արեցին և արդեն գրեթե տեղ են հասնում։ Այս պահին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու «գորշ» սխեմաների առումով Հայաստանը Ռուսաստանի մատակարարման շղթայում առանցքային տարր է։ Նրանով են անցնում ինչպես պարզ պատժամիջոցների տակ գտնվող, այնպես էլ երկակի նշանակության ապրանքները:

Բայց այս պահին Փաշինյանի Հայաստանը մեծ թափով «հարաբերություններ է հաստատում» հավաքական Արևմուտքի հետ։ Նրա տարածքում, օրինակ, Ամերիկայի և Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները (էլ չասենք բրիտանացիների) գործում են ազատորեն և հիմնարար։ Ընդ որում, պարոն Փաշինյանը, ընդհանրապես չի էլ թաքցնում, թե ում է լիովին համակրում։ Նա ասում է, որ կցանկանար ՆԱՏՕ-ի հետ մերձեցում, իսկ ՀԱՊԿ-ն, իր խոսքերով, «վտանգ է Հայաստանի պետականության համար»։ Այդ կապակցությամբ միանգամայն տեղին է այն հարցը, թե Հայաստանը որքանո՞վ է արդեն «մոտեցել» ՆԱՏՕ-ին, արդյո՞ք նա չի դառնում մեր «աքիլլեսյան գարշապարը» Անդրկովկասում։ Եվ դա այն ամենով, ինչով հնարավոր է, այդ թվում «լիբանանյան սցենարով»։

Միանգամայն պարզ է, որ Փաշինյանի ռեժիմը կարող է հեշտությամբ, ամենաքիչը, տեղեկատվություն փոխանցել ՆԱՏՕ-ին ընդհանրապես և ամերիկացիներին մասնավորապես։ Այդ թվում ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միավորված համակարգերում իր մասնակցության առումով։ Եվ հիմա հարց է առաջանում, արդյո՞ք դա այն նվազագույնն է, որը կարող է պատահել։ Այն, թե ինչպես է այժմ Հայաստանի իշխանությունը (և ամբողջ պետությունը) իրեն պահում, մեղմ ասած, մեր երկրի անվտանգության հետ կապված հարցեր է առաջացնում։ Դրանցից շատերը բավականին հռետորական բնույթ ունեն: Այնուամենայնիվ, դրանց պատասխանները դեռ պետք է գտնել: Ընդ որում, ցանկալի է, որ ոչ փաստից հետո (ինչպես Լիբանանում), որովհետև մեր «փաստից հետո»-ն կարող է շատ ավելի վատ լինել և կապ ունենալ Գեյգերի հաշվիչի՝ ռադիացիայի հաշվիչի հետ:

Այստեղ երկու հարց կա: Առաջին, որքանո՞վ է ռուսական ենթակառուցվածքը պաշտպանված սպառնալիքներից, և ժամանակն է մտածել դրա մասին: Եվ երկրորդ, Մոսկվան ինչքա՞ն է շարունակելու խաղալ Փաշինյանի ռեժիմի հետ։ Միգուցե՞ հերիք է: Թե՞ ուզում եք սպասել, որ «Մայբախներ»-ը սկսեն պայթել ձեր տակ։ Բայց խնդիրն այն է, որ միայն դրանք չէ, որ կպայթեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հրդեհ Թախտաջյան փողոցում. Այրվել է տան ննջասենյակի բաղդադե և լամինատե հատակը Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված