Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Մասնակիցների ճնշող մեծամասնությունը անդրադրձավ նաեւ Մեծ Հայրենականի հաղթանակի 80-ամյակի շրջանակներում իրենց ժողովուրդների դերին։

Ալիեւն իր ելույթում խոսեց Սովետական Ադրբեջանի ներկայացուցիչների ու Բաքվի նավթի ներդրման մասին՝ Մեծ Հաղթանակի կերտման գործում։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Ժուկովն ու Ռոկոսովսկին են հաղթանակի մարշալները, այլ՝ Բաքվի նավթը։

Փաշինյանն իր ելույթում ընդհանրապես չանդրադարձավ հայ ժողովրդի ծանրակշիռ ներդրմանը Մեծ Հայրենականում հաղթանակի հասնելու մեջ։ Կար տպավորություն, որ նա որեւէ կապ չունի ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովի, ԽՍՀՄ մարշալներ  Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի ու 114 ԽՍՀՄ հերոսների, ինչպես նաեւ Արցախի ու հարակից շրջանների 30 հայ ԽՍՀՄ հերոսների հետ։

Փաշինյանը անգամ չհիշատակեց հայոց փառապանծ Թամանյան դիվիզիայի հաղթական ուղին՝ հրամանատար Նվեր Սաֆարյան, որը Բեռլինը գրավելուց հետո ռեյխստագի պատերի մոտ պարեց հայոց հաղթական քոչարին։

Նա անգամ չխոսեց ԽՍՀՄ ղեկավարներից մեկի՝ Անաստաս Միկոյանի եւ նրա եղբայր՝ ՄԻԳ կործանիչի հեղինակ Արտեմ Միկոյանի ծանրակշիռ ծառայության մասին։ 

Նա բառ անգամ չասաց աշխարհահռչակ հայ արեւելագետ, Էրմիտաժի տնօրեն, Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու մասին, ով Նյուրնբերգի դատավարության ժամանակ ԽՍՀՄ կողմից պաշտոնական վկայի կարգավիճակ ուներ։

Եթե Մոսկվայում ՀՀ-ն ներկայացված լիներ բանիմաց ու պետականամետ ղեկավարով, ապա նա պետք է Ալիեւի «աչքը մտցներ» Ադրբեջանի վայրագությունները Մեծ Հայրենականի հայ հերոսների հիշատակի նկատմամբ։

Իսկ Ադրբեջանի վանդալիզմը ֆաշիզմին հաղթած հայ հերոսների նկատմամբ ակնհայտ է։

Արցախի օկուպացիայից հետո Շուշիում ադրբեջանցիները պայթեցրեցին ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։ Ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի ու Խամփերյանցի հուշարձանները։ Նման ֆաշիստական գործելաոճ Ադրբեջանում ցուցաբերել են նաեւ Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ Ադրբեջանում ոչնչացվեցին Մեծ Հայրենականի փառահեղ հերոս-հայորդիների հուշարձանները։

Այս ամենի մասին Փաշինյանը լռեց…

Ինչու՞…

Քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ Բաքվի բանտում այսօր գտնվող Արցախի հերոսները»։

Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի ԵրանյանԱնչելոտին նշել է, թե որ ֆուտբոլիստներն են բաց թողնելու Ռեալի առաջիկա խաղը Արգել գյուղում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200,000 դրամ ու փախել Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Սիրուն Մինասի ամանորյա ֆոտոշարքն ամուսնու հետ Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երեք մարդ Ուզբեկստանում առյուծները հոշոտել են կենդանաբանական այգու աշխատակցին
Ամենադիտված