Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Աստված խոսեց հայերեն, իսկ հայերը կարողացան խոսել Տիրոջ հետ մայրենի լեզվով: Այս ամենը տեղի ունեցավ ոսկեդարի թարգմանիչների շնորհիվ, որոնց հիշատակը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, 2024 թվականին՝ հոկտեմբերի 12-ին:

Պետք է հիշատակել պատմական նշանակալից իրադարձությունները, բայց առավել կարևոր է՝ կատարել տոնի պատգամը: Այն, ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի, հստակ է. «Վերադառնալ դեպի մեր ինքնություն»:

Ինքնության հետքերով
Գրերի ստեղծումից առաջ հայերը շփվում էին այլ լեզուներով, Տիրոջ խոսքը հնչում էր ասորերենով կամ հունարենով, ինչը խոչընդոտում էր նաև քրիստոնեության լայն տարածմանը: Սուրբ Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ, Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը։ Ըստ ավանդության՝ հայկական տառերը ծնվեցին աստվածային տեսիլքից։

405 թվականին գրերի գյուտը դարձավ բեկումնային հայ ազգի ոչ միայն հոգևոր նաև մշակութային կյանքում: Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց սաները անցան թարգմանական աշխատանքներին: Հայերեն առաջին նախադասությունը գրվեց աստվածաշնչյան բառերով. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: Թարգմանիչները նպաստեցին, որ մենք ավելի մոտենանք Արարչին:

«Այս ստեղծագործական աշխատանքների արդյունքում ձևավորվեց ոսկեդարը: Մեր թարգմանիչ վարդապետների գործունեության արդյունքում՝ ոչ միայն գրքեր գրվեցին, թարգմանվեցին, նաև կերտվեց քրիստոնյա հայի ինքնությունը, որով մենք ապրել ենք դարերով: Ինքնության բացահայտումը, գիտակցումը մեզ պահպանել է՝ իբրև ազգ»,- նշում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Աստվածաշնչի թարգմանությամբ չավարտվեց թարգմանչաց շարժումը:

5-րդ դարի իրադարձությունները հիմք հանդիսացան հայոց վերազարթոնքի և հայակերտումի, որպեսզի մենք մտածենք, գրենք, ստեղծագործենք հայերեն, ունենանք ազգային դիմագիծ։

Պատմական իրադարձությունները վկայում են՝ որքան մեծ ազդեցություն են ունեցել հոգևորականները նաև ազգային մշակույթի ստեղծման գործում:

«Վարդապետ թարգմանիչների լուսավորչական գործունեության հիմնական առաքելությունն էր՝ կերտել քրիստոնյա հային, որը կկարողանար խոսել Աստծո հետ սեփական լեզվով, իսկ Աստված կխոսեր հայերեն, ինչը տեղի ունեցավ Աստվածաշնչի թարգմանությամբ:Լուսավորության դարաշրջանը մեզ համար օրինակ է, նպատակ է, ուղենիշ է, որպեսզի վերադառնանք մեր ինքնությանը, իսկ դրա կարիքը մենք այսօր ունենք»,- նշում է քահանան:

Տոնը մեզ հնարավորություն է տալիս նաև վերարժևորելու մեր ժառանգությունը:

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/10/12/132431

Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի
Ամենադիտված