Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… պելմենի

ՖՈՏՈ

Ցանկացած ֆարշ՝ աղացած միս, ձուկ կամ բանջարեղեն, որը մանրակրկիտ կերպով փաթաթված է խմորի բարակ շերտի մեջ ավանդական կերակուր է մի շարք ազգերի ազգային խոհանոցներում: Պելմենիի այնպիսի անալոգները, ինչպիսիք են խինկալին, կոլդունները, մանտաները, ցզյաո ցզիները և այլն վաղուց են հայտնի համաշխարհային խոհարարության մեջ: Այնուամենայնիվ որտեղի՞ց են առաջացել դրանք: Ու՞մ ուտեստն են: Այդ զարմանալի և այդքան  սիրված կերակուրի պատմությունը մնում է մութ և անհասկանալի: Ռուսական և սիբիրյան խոհանոցները վաղուց արդեն պելմենին ճանաչում են որպես իրենցը: Բայց պետք է խոստովանել, որ այդ ուտեստն ի սկզբանե չինական արմատներ ունի:

Չինական խոհանոցն իր հինգ հազարամյակների պատմությամբ գրեթե յուրաքանչյուր ժամանակակից ուտեստի անալոգներն ունի: Պելմենիի պատմությունը հասնում է  շատ հեռավոր անցյալ: Չինական պելմենիի խմորն ավանդաբար հունցվել է ալյուրով և ջրով, իսկ որպես միջուկ ընտրվել են շատ տարբեր բաներ` միս, բանջարեղեն, ձու, բանջարեղենով միս և այլն: Չինաստանում ամենահայտնի պելմենին է «լոտոսը ջրի մեջ», որը վերաբերում է ամենաբարդ տեսակին և ունի 13 անցք և ստեղծվում է ձեռքով, կամ «Կայսրուհի մայրիկ»-ը, որը լցոնվում է հավամսով և այնքան փոքր է, որ հիշեցնում է մարգարիտ: Պլատոնի «Խնջույք»  տրակտատում (մ.թ.ա. 385-380) նկարագրվում է մի կերակրատեսակ, որը ցավալիորեն հիշեցնում է պելմենին՝ դա լապշայի մեջ փաթաթված մսի կտորներ են: Այդ կերակրատեսակի մասին գրել է նաև հին հռոմեացի Պետրոնիուսը: Իսկ Պլատոնի ժամանակակից Արիստոֆանեսի կատակերգության մեջ ասվում է, որ մի խնջույքի ժամանակ ազնվականությանը հյուրասիրել են տապակած խմորի տոպրակներով, որոնք լցոնված են այլ մթերքով: Նշենք, որ խոհարարության պատմաբանները համաձայն են, որ հենց Չինաստանն է «լցոնել» Եվրոպան պելմենիներով: Մոնղոլներն այն ցեղերն են, որոնք ձիերով շրջել են ողջ հարավային Սիբիրում, Ուրալում, Ասիայում, իհարկե նաև Չինաստանում, և կապել են բոլոր ժողովուրդներին նաև խոհարարության տեսակետից: Քոչվորների համար պելմենին դարձել է  հիանալի կիսաֆաբրիկատ, որն իսկական փրկություն է եղել երկարատև արշավների ժամանակ:

Մոնղոլները ներկայումս էլ շատ կզարմանան, եթե ինչ-որ մեկը, ասի, որ պելմենին ուրիշի ազգային ուտեստն է: Այնպես որ անհնար է ճշգրտորեն ասել, թե ով է հորինել պելմենին:

Միսը խմորով փաթաթելու գաղափարը այնքան ակնհայտ է, որ ցանկացած մարդ կարող էր դա իրականացնել՝  չինացին Չինաստանում, ռուսը՝  Ռուսաստանում, հույնը՝ Հունաստանում, մոնղոլը՝ Մոնղոլիայում և անգամ գերմանացին՝ Գերմանիայում:

Ի դեպ, վերջիններս համոզված են, որ պելմենիի հեղինակները բողոքական վանականներ են, և այդ ուտեստը պաշարված բերդերում թույլ է տվել մարդկանց գոյատևել: Ըստ Նախաուրալում բնակվող ֆինո-ուգրական ժողովուրդների պելմենին իրենց հայտնագործությունն է, և դրա ամենակարևոր ապացույցը «պելմենի» բառն է, որը թարգմանվում է որպես «հաց-ականջ»: Եվ իրոք, պելմենին կարծես ականջ լինի, հիանալի պահվում է սովորական տոպրակի մեջ ձմռանը, եթե մնա ցրտին, նկուղում կամ միջանցքում, պատրաստելը էլ շատ հեշտ է:

Ռուսական հողում ևս պելմենիի առաջացման բազմաթիվ վարկածներ կան: Սակայն առաջին հերթին հարկ է հիշեցնել, որ մինչ 1820-ական թվականները ռուսական խոհարարական որևէ գրքում պելմենիի մասին հիշատակում չկա: Կարելի է երկար վիճել այն մասին, թե արդյո՞ք պելմենին ավանդական ռուսական ուտեստ է, թե ոչ: Ինչքան մարդ-այսքան կարծիք: Բայց այն փաստը, որ ռուսի համար պելմենին իսկական տոն է, անվիճելի է: Եթե դրանք ձևավորված են ընտանիքի հետ, ապա դա կրկնակի տոն է: Քանի որ նման արտադրանքը, անշուշտ, պահպանում է այն  պատրաստած ձեռքերի և սրտերի ջերմությունը, և նման պելմենին ունի շատ յուրահատուկ համ, որը հնարավոր չէ համեմատել մոտակա խանութի կիսաֆաբրիկատի հետ:

Կ․ Խաչիկյան

Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան Սիրիայի դե ֆակտո ղեկավարն ակնկալում է, որ 2 տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական Երևանում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Ինձ համար նրանք հերոսներ են. Քարդաշյանը՝ անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջների մասին Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, Ֆրանսիան Հայաստանի կողքին է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում. ադրբեջանագետ ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Երկու աթոռի վրա չես կարող նստել, հեռանալով ՌԴ-ից՝ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպանություն՝ Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ալիևի արած հայտարարությունները uտիպեցին ՀՀ գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեuիայի համար. Արա Այվազյան Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան 2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները Ռուսաստանից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված