Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնյայի որդին հարվածել է պարեկի դեմքին․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

2023 թվականի մայիսի 27-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի երկու պարեկ ծառայություն են իրականացրել «Ապարան 1» երթուղում:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները Ապարան քաղաքի Բաղրամյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կանգնեցրել են տրանսպորտային միջոց, որը քաղաքացին վարել է առանց հաշվառման համարանիշների և ապահովագրության պայմանագրի: Քաղաքացու և պարեկների շուրջ հավաքվել են քաղաքացիներ, այդ թվում՝ քաղաքացի Մ.Ե.-ն, վիճաբանել են պարեկների հետ, պահանջել են ներողամիտ լինել ու արձանագրություն չկազմել:

Քաղաքացի Մ.Ե.-ն, տեսնելով, որ պարեկները հեռախոսով կապ են հաստատում վաշտի հրամանատարի հետ՝ հավելյալ օգնություն խնդրելու նպատակով, մոտեցել է պարեկներից մեկին պոկել նրա հագուստին ամրացված տեսանկարահանող սարքը, ձեռքով և ոտքով հարվածել նրա դեմքին ու որովայնին և փախուստի դիմել:

Քաղաքացի Մ.Ե.-ի կողմից կատարված առերևույթ հանցանքի մասին Արագածոտնի մարզի գումարտակի վերոնշյալ երկու պարեկները զեկուցել են դեպքի վայր ժամանած դասակի հրամանատար Տ.Ս.-ին և գումարտակի հրամանատար Մ.Մ.-ին: Վերջինիս պահանջով պարեկները գնացել են դասակի տեղակայման վայր, որտեղ ժամը 19:30-ի սահմաններում ընդունել են ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին և նրա հորը: Վերջիններս կատարվածի համար ներողություն են խնդրել պարեկից ու հեռացել դասակի տեղակայման վայրից:

Դասակի հրամանատարն ու գումարտակի հրամանատարը, չկատարելով  իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները, պարեկի նկատմամբ առերևույթ կատարված հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել, ենթադրյալ հանցանք կատարած Մ.Ե.-ին աշխատասենյակում ընդունելուց հետո չեն ձերբակալել: Փոխարենը՝ Մ.Ե.-ի և նրա հոր հեռանալուց հետո իրենց ենթակայությամբ ծառայող պարեկներին վստահեցրել են, որ ապացույցների սակավության պատճառով հնարավոր չէր լինի հաստատել առերևույթ կատարված հանցանքը, անհրաժեշտ չէ հաղորդում ներկայացնել Ապարանում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու՝ Մ.Ե.-ի դեմ և անհարկի սրել վերջիններիս հետ ունեցած հարաբերությունները:

2023 թվականի դեկտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Դատախազը 2024 թվականի հուլիսի 24-ին Մ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

2024 թվականի սեպտեմբերի 27-ին գումարտակի և դասակի հրամանատարների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց պաշտոնավարումը կասեցված է:

2024 թվականի հոկտեմբերի 14-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Ինքնաթիռ է կործանվել. կան զոհերԽոշոր վթար՝ Սևանում․ վիրավորներ կան Մասկը խոսել է 2032 թվականին Թրամփի վերընտրվելու մասին Ջուր չի լինելու որոշ հասցեներում Գազամատակարարման դադարեցում․ հասցեներ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացելԷրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն էԿապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ժարնակի հարվածը դուելում Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Երկու աթոռներն իրարից հեռանում են. Փաշինյանը խոստացել էր հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում, բայց վերջնագիր է ստացել Եվրամիությունից» «Քո հետքերով». երգիչ Ջանագան նոր երգ ունի Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների«Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար» ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Ով է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է ջերմաստիճանի նվազում և հորդառատ անձրևներANCA-ն դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը Տեղացել է 13,5 սանտիմետր տրամագծով հսկայական կարկուտ․ ԱՄՆ Անկում՝ տարադրամի շուկայումԱննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ «Հրապարակ» Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել մինչև վերջինիս հեռանալը. «Ժողովուրդ» Ռուսաստանում փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին ՂասիմզադեինՄասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FT«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՎարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր Իշխանության վախերը Թրամփը խոստովանել է՝ Ուկրաինայի բանակցություններն ավելի բարդ են, քան հույս ուներ Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը թեժացել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում Ստոլտենբերգը հասկացրել է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ջահերով երթ է անցկացվել նաև Ախալքալակում
Ամենադիտված