Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են օնլայն տիրույթում իշխանությանը քննադատող խոսքի համար․ Freedom House

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» 2024 թվականի տարեկան իր զեկույցը՝ աշխարհի երկրներում համացանցի ազատության մակարդակի վերաբերյալ, որում Հայաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կա «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը:

Մասնավորապես, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում 2023 թվականի հունիսի 1-ից 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի առանցաքային զարգացումների մեջ մատնանշում է, որ կառավարությունը կալանավորել է մարդկանց՝ օնլայն տիրույթում իշխանությանը քննադատող խոսքի համար:

Զեկույցում մասնավորեցվում է, որ 2024 թվականի մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են խուլիգանության մեղադրանքով և դատապարտվել երկամսյա նախնական կալանքի՝ վարչապետ Փաշինյանին վիրավորող թողարկումից հետո:

Նշենք, որ Freedom House-ի վերջին տվյալներով՝ Հայաստանը 54/100 միավորով դասվում է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ համացանցի ազատությամբ՝ 74/100 միավորով՝ ազատ երկրների շարքին:

Զեկույցը համացանցի ազատությունը գնահատելիս սահմանում է տարբեր չափանիշներ և գնահատում դրանք: Այդ չափանիշներից մեկն էլ այն է, թե արդյոք անհատները պատժվո՞ւմ են առցանց գործունեության համար, հատկապես նրանք, որոնք պաշտպանված են մարդու իրավունքների միջազգային չափանիշներով: Եթե հարցադրման պատասխանը բացասական է, Freedom House-ը 6 միավոր է շնորհում պետությանը: Մինչդեռ զեկույցն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների և վարողների կալանավորման օրինակով արձանագրել է, որ Հայաստանում անհատները երբեմն ձերբակալվում կամ կալանավորվում են իրենց առցանց գործունեության համար, ինչի համար միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին հնարավոր 6 միավորից 4 միավոր է շնորհել:

Ըստ Freedom House-ի զեկույցի՝ 2024 թվականի մարտին իրավապահները ձերբակալել են Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ովքեր քննադատել են կառավարությանն իրենց «Իմնեմնիմի» փոդքաստում։ Այնուհետև հաղորդավարները խուլիգանության մեղադրանքով դատապարտվել են երկու ամսվա նախնական կալանքի: Զեկույցում նշված է՝ եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում: Զեկույցը մեջբերել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի հայտարարությունը, ըստ որի՝ Սաղաթելյանն ու Սամսոնյանը խուլիգանություն են կատարել՝ «բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով» և Փաշինյանին ու նրա կառավարությանը հայհոյելով՝ փոդքասթի՝ այդ օրերին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստին առնչվող թողարկման ընթացքում:

Զեկույցը հրապարակել է Նարեկ Սամսոնյանի դաժան ձերբակալության կադրերի հղումն AntiFake.am լրատվական կայքից:

Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին մարտի 22-ին և կալանավորվել երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Մայիսի 21-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում «Իմնեմնիմի»–ի գործով դատական նիստի ընթացքում Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է և կիրառվել է վարչական վերահսկողություն, օգոստոսի 14-ին դատարանը մերժել է փոդքասթը վարելու արգելքը վերացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Համահեղինակները ժամանակավորապես զրկված են սեփական հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից:

Հայաստանում արտահայտման ազատության դեմ աղաղակող բռնաճնշման այս դեպքին անդրադարձել են Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան կազմակերպությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցություններ, քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ:

Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Երեխայից ազատվելու հարցի շուրջ համաձայնության է եկել մոր հետՌոնալդուն հայտնել է՝ մտադիր է արդյոք մարզիչ դառնալ Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության․ TRT Haber Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանովԻրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Toyota Camry»-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված «Tesla»-ին, այնուհետև ծառին Ողբերգական դեպք. տանն առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մարմինԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Մահացել է Էստոնիայի նախկին նախագահը Գուրգեն Դաբաղյանը ընտանիքի հետ ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել Դանակահարություններ՝ Լոռու մարզում. վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մեքենա է այրվել Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը Քանի՞ օր տանը կլինեք տոնական օրերին Էդուարդ Վարդանյանը նշել է, թե որոնք են Մախաչևի թույլ կողմերը Առինջ գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել էԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 1-ի համար Ինչ եղանակ է սպասվում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան կչեղարկեն առանց վիզայի մուտքը վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար «Գազպրոմը» այսօրվանից կդադարեցնի գազի մատակարարումըՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին․ կասկածվում է, որ նրանց նկատմամբ ոտնձգություն է եղել Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով Ինչպե՞ս դիմավորել 2025 թվականը, որպեսզի այն միանշանակ հաջողակ լինի Աթենքում նարկոթրաֆիքինգի համար ձերբակալել են Ալիևի զարմուհունՆեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է. կա տուժածՀրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավորՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետՀրդեհ Արեգնադեմ գյուղում ՆԳՆ-ն պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը. Սարգսյան Պուտինը դիմել է ռուսներին ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ Ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին (տեսանյութ) Առողջապահության նախարարն ուղերձ է հղել Ամանորի առթիվ (տեսանյութ)Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հենրիխ Մխիթարյանը Սաուդյան Արաբիայից լուսանկար է հրապարակել Խաղաղություն ու շատ սեր․ հայ զինվորի մաղթանքը Ամանորի առթիվ Հութիները հարձակվել են ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակիրի և Թել Ավիվի օդանավակայանի վրա Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը․ Shamshyan Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Ամենադիտված