Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Արցախի համար պայքարն անբաժանելի է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների կենսագրությունից, և ակնկալել, որ նրանք կմոռանան իրենց կյանքի գործը, առնվազն անբարո է․ Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ո՛չ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու, ո՛չ Հայաստանին սպառնացող վտանգների և իրական առաջնահերթությունների հետ։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը:

«Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել եմ այդ արհեստածին օրակարգի առաջին հարցին՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու գեներացվող քննարկումներին։ Մի օր էլ կխոսեմ այդ թեզի հետևում կանգնած որոշ շահագրգիռ անձանց մասին։

Այժմ թույլ տվեք կարծիքս հայտնել հանրային քննարկումների թեմա դարձվող «նախագահները պիտի հեռանան» խոսույթի որոշ երանգների մասին, որոնց տարածման առաջամարտիկն է դարձել Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ում տարօրինակ քաղաքական խոսքը չի սահմանափակվում միայն այս հարցի շահարկումներով։

Մի կողմ եմ դնում իմ անձնական վերաբերմունքը, զերծ եմ մնում էմոցիոնալ գնահատականներից, չեմ ցանկանում պրպտել, թե ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս Սրբազանի մոտ տրանսֆորմացվեցին հանրային գնահատականները երկրում տեղի ունեցող խայտառակ գործընթացների մասին, և որքանո՞վ այդ ամենը կապ ունի, դիցուք, իշխանությունների կողմից իր և իր շրջապատի հանդեպ գործադրվող շանտաժների և ճնշումների հետ։

Ակնհայտ է այլ բան. նախագահների պարտադրված հեռանալու մասին խոսույթը չունի ոչ մի հիմնավորում.

1. Իրավական առումով այն ՀՀ քաղաքացիներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իրավունքների սահմանափակման բացահայտ փորձ է։

2. Քարոզչական առումով նման սինթետիկ հարցադրումը շեղում է հանրային օրակարգն ազգային և տարածաշրջանային առաջնահերթություններից։

3. Տրամաբանական առումով սույն հորդորը որևէ աղերս չունի բանականության հետ, քանզի զավեշտ է քաղաքական պայքարից երկրի 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերի առաջնորդների հեռանալու գաղափարը։

4. Ժողովրդավարության առումով դա ոչ միայն տվյալ մարդկանց, այլև իրենց կողմից ղեկավարվող քաղաքական միավորումների գործերին միջամտելու հանդուգն փորձ է։

5. Տեխնոլոգիական առումով նման պնդումը ոչ թե Նիկոլին հեռացնելու, այլ նշմարվող խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների երկու հիմնական մրցակից ուժերին գլխատելու խորամանկ փորձ է, մանավանդ, որ Սրբազանի կարծիքով՝ պարտադիր չէ հեռացնել Փաշինյանին։ (Խնդրում եմ հաշվի առեք, որ 2026-ի մասով ընդդիմադիր խմբակցությունները հանրայնացված որոշում չունեն)։

6. Բարոյական հարթության մեջ սույն տեսակետն ընդհանրապես չի դիմանում քննադատության, քանզի Հայաստանի և Արցախի համար պայքարն անբաժանելի է այդ ղեկավարների կենսագրությունից, և ակնկալել, որ նախորդ նախագահները կմոռանան իրենց կյանքի գործը, այդ ընթացքում կորցրած ընկերներին, թշմամուն հանձնված հայրական տները, եկեղեցիները և գերեզմանները, առնվազն անբարո է։

Իհարկե, ընդդիմադիր ուժերի գործունեությունը կարելի է և պետք է քննադատել՝ սրտացավ և հիմնավոր, մտքում պահելով պայքարի հիմնական նպատակը։ Այո, ցավոք, այդ նպատակին դեռ չենք հասել, նույնիսկ Հայաստանի երրորդ և երկրորդ նախագահների ջանքերով։

Բայց չէ՞ որ, մենք ինքներս զերծ ենք մնում «հակընդդեմ» առաջարկով հանդես գալու և Շիրակի հոգևոր առաջնորդին հեռանալու հորդոր ուղղելու պարզունակ գայթակղությունից՝ այն հիմնավորմամբ, որ, օրինակ, մարզում ամենաբարձրներից է այլընտրանքային կրոնական հոսանքների, իսկ, կարճ ասած՝ աղանդների ակտիվությունն ու տարածվածությունը։

Վերջիվերջո, երկուսն էլ իրենց թիմերի հետ ինքնուրույն կորոշեն սեփական քաղաքական ճակատագրերը՝ դրանք անբաժան դիտարկելով երկրի և ժողովրդի ճակատագրից։

Իսկ այս փուլում Սարգսյանի և Քոչարյանի դեմ գծած և իրագործվող փազլը հեշտությամբ հավաքվում է. մի կողմից՝ դաշտ է նետվում նրանց հեռանալու կոչը, մյուս կողմից՝ նրանց ղեկավարված ուժերին ինքնակամ «մանդատազերծվելու» առաջարկը, իսկ երրորդ հարթության մեջ՝ դատաիրավական հարթության մեջ սաստկացել են ապօրինի ճնշումներն իրենց և իրենց քաղաքական թիմերի նկատմամբ։ Պատկերն առավել քան հստակ է, իսկ դրա գծագրի փորը երևում է նույնիսկ ամենասլիմֆիթ հեծանվային զգեստում։

Հ.Գ. Արդեն կես տարի է, ինչ ընդդիմադիր պայքարի առաջնորդի ջահը մեկ այլ հոգևոր հոր՝ Բագրատ Սրբազանի ձեռքերում է, ում, ի թիվս այլ ուժերի՝ աջակցում են նաև երկրի նախորդ ղեկավարները։

Մեկ Սրբազանի առաջնորդության ֆոնին է՛լ ավելի տարօրինակ են մյուսի հայտնած տեսակետները։ Կարծում եմ՝ հասարակությանը պետք է զերծ պահել «բարի և չար» Սրբազանների դիխոտոմիայից և վերադառնալ բուն օրակարգին»,- գրել է Աշոտյանը:

Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Երեխայից ազատվելու հարցի շուրջ համաձայնության է եկել մոր հետՌոնալդուն հայտնել է՝ մտադիր է արդյոք մարզիչ դառնալ Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության․ TRT Haber Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանովԻրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Toyota Camry»-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված «Tesla»-ին, այնուհետև ծառին Ողբերգական դեպք. տանն առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մարմինԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Մահացել է Էստոնիայի նախկին նախագահը Գուրգեն Դաբաղյանը ընտանիքի հետ ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել Դանակահարություններ՝ Լոռու մարզում. վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մեքենա է այրվել Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը Քանի՞ օր տանը կլինեք տոնական օրերին Էդուարդ Վարդանյանը նշել է, թե որոնք են Մախաչևի թույլ կողմերը Առինջ գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել էԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 1-ի համար Ինչ եղանակ է սպասվում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան կչեղարկեն առանց վիզայի մուտքը վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար «Գազպրոմը» այսօրվանից կդադարեցնի գազի մատակարարումըՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին․ կասկածվում է, որ նրանց նկատմամբ ոտնձգություն է եղել Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով Ինչպե՞ս դիմավորել 2025 թվականը, որպեսզի այն միանշանակ հաջողակ լինի Աթենքում նարկոթրաֆիքինգի համար ձերբակալել են Ալիևի զարմուհունՆեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է. կա տուժածՀրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավորՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետՀրդեհ Արեգնադեմ գյուղում ՆԳՆ-ն պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը. Սարգսյան Պուտինը դիմել է ռուսներին ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ Ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին (տեսանյութ) Առողջապահության նախարարն ուղերձ է հղել Ամանորի առթիվ (տեսանյութ)Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հենրիխ Մխիթարյանը Սաուդյան Արաբիայից լուսանկար է հրապարակել Խաղաղություն ու շատ սեր․ հայ զինվորի մաղթանքը Ամանորի առթիվ Հութիները հարձակվել են ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակիրի և Թել Ավիվի օդանավակայանի վրա Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը․ Shamshyan Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Ամենադիտված