Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս սահմանապահները 2025 թվականի հունվարի 1-ից կլքեն Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը, այն կանցնի Հայաստանի հսկողության տակ։ Բացի այդ, հայ զինվորականները ռուսների հետ միասին կհերթապահեն Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, գրում է dw.com-ը։ Այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Մոսկվա կատարած այցի ժամանակ, որոշ փորձագետների կարծիքով, կհանգեցնեն Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատմանը։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Երևանը: Երևանի APRI Armenia հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները ռուսական ռազմական ներկայությունը «ընդհանուր առմամբ Հայաստանում և առաջին հերթին Հայաստանի սահմաններին» նվազեցնելու համակարգված քաղաքականություն են վարում։ «Առաջին քայլը ռուս սահմանապահների դուրսբերումն էր Երևանի օդանավակայանից, այնուհետև հայ-ադրբեջանական սահմանից, հիմա հասել են հայ-իրանական սահմանային անցակետին և Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին համատեղ պարեկության իրականացմանը։ Եթե իրավիճակը շարունակվի այսպես զարգանալ, ապա «շուտով կարող է գալ այն պահը, երբ Երևանը հանդես կգա հայ-իրանական, այնուհետև հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու առաջարկով», - նշել է Պողոսյանը dw.com-ի հետ զրույցում։ 

Մեկ այլ հայ քաղաքագետ, Երևանում գործող Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն չէ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ակնհայտ կրճատման տեսակետի հետ։ «Ռուս սահմանապահները, որոնք լքել են «Զվարթնոց» օդանավակայանը և լքելու են Իրանի հետ սահմանային անցակետը, ընդամենը մի քանի տասնյակ են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի սահմանապահ զորքերից»,- ասել է Իսկանդարյանը dw.com-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ այդ քայլը որոշակի խորհրդանշական գործողությունների շարունակությունն է, որոնք «բավականին լավ են վաճառվում ներքաղաքական կյանքում»։ 

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից և երկրի արևելյան որոշ շրջաններից ռուսական ուժերի դուրսբերման նախկին միջոցառումների հետ համատեղ այս վերջին քայլը դիտվում է որպես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատման գործընթացի շարունակություն կամ նույնիսկ ակտիվացում: Իշխող «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այդ որոշումը որակում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քայլ։ «Ոչ ոք չէր հավատում, որ դա իրականություն կդառնա, բայց Հայաստանի իշխանությունները, ամրապնդելով մեր ինքնիշխանության բաղադրիչն անցակետերում, առաջին քայլն արեցին հենց «Զվարթնոց» օդանավակայանում»,- նշել է Քոչարյանը։

Այս բոլոր իրադարձությունները պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերություններում առկա բարդությունների ֆոնին։ 2022 թվականի վերջից այդ հարաբերությունները գնալով սրվում են, հնչում են փոխադարձ կշտամբանքներ։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը փաստացի հրաժարվեցին Երևանին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանի հետ 2022 թվականի սեպտեմբերի առճակատման ժամանակ, Հայաստանի կառավարությունը անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման կուրս սահմանեց։ Զարգացնելով շփումները Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ երկրների հետ Հայաստանը բացահայտ դժգոհություն առաջացրեց Մոսկվայում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ տարաձայնություններն այնքան սրվեցին, որ Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության սառեցման մասին և անգամ սպառնաց դուրս գալ այդ կազմակերպությունից։

Չնայած Ռուսաստանի դժգոհությանը Հայաստանի քաղաքականությունից, բայց ռազմավարական օբյեկտներից՝ Երևանի օդանավակայանից և իրանա-հայկական սահմանային անցակետից, ռուսական ուժերի դուրսբերման որոշումները կայացվել են օպերատիվ և առանց ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ մեղադրանքների:
Քաղաքագետ Իսկանդարյանն ուշադրություն է հրավիրել այդ ասպեկտի վրա նկատելով Մոսկվայի հետ Երևանի աշխատելաոճի փոփոխությունը, այն է էմոցիոնալ տոնայնությունից անցում դեպի պրագմատիզմ։ «Եթե նախկինում, օրինակ, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը Մոսկվան ընկալում էր միանգամայն բացասաբար և բուռն կերպով, ապա այժմ, ակնհայտ է, որ դա այդպես չէ, այս անգամ Ռուսաստանը ոչինչ չպնդեց»,- նշել է Իսկանդարյանը: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին, «սովորել են աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ» նվազեցնելով էմոցիոնալ ֆոնը, և երկրորդ հերթին Ռուսաստանի տարածաշրջանային առաջնահերթություններն են փոխվել կապված ուկրաինական պատերազմի հետ։ «Ռուսաստանի համար դա (Հայաստանի հետ տարաձայնությունները) այլևս այնքան կարևոր չէ, որ ինչ-որ զգացմունքային պոռթկումներ առաջացնի: Ավելին, այդ ամենը չի վերաբերում ռուսական ռազմակայանին, որը շարունակում է մնալ Հայաստանում»,- ասել է Իսկանդարյանը։

Նշենք նաև, որ ռուս-հայկական վերջին պայմանավորվածությունները ներկայացվել են անսովոր ձևով։ Լուրը տարածվել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում։ Հատկանշական է այն, որ այդ տեղեկությունը չի նշվել ո՛չ Կրեմլի մամուլի հաղորդագրությունում, ո՛չ էլ Հայաստանի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Հենց այս պատճառով էլ խորհրդարանական ընդդիմությունը նախընտրել է չմեկնաբանել ռուսական զորքերի դուրսբերման որոշումը։ «Երբ նման տեղեկություն հրապարակվում է միայն վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում, դժվար է գնահատել, թե որքանով է այդ ամենը լուրջ»,- dw.com-ի հետ զրույցում ասել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին պաշտոնական զեկույցում քննարկվել են նաև այլ ասպեկտներ։ Ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ շրջանակներում։ Բացի այդ, Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հրաձգություն Հյուսիսարևելյան Վաշինգտոնում․ կան տուժածներ Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Տարադրամի փոխարժեքներն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Իտալիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժած կա
Ամենադիտված